«The Git Up», աֆրոամերիկացի քանթրի երգիչ և պրոդյուսեր Բլանկո Բրաունի նորամուտային սինգլը նրա Blanco Brown (2019) առաջին մինի-ալբոմից։ Սինգլը վաճառքի է ներկայացվել 2019 թվականի մայիսի 3-ին[2]։ Երգի հեղինակը և պրոդյուսերը եղել է հենց Բլանկո Բրաունը։ Սինգլը գլխավորել է ամերիկյան Hot Country Songs քանթրի հիթ-շքերթը[3]։
Երաժշտական քննադատները երգը կոչել են Լիլ Նաս Էքսի«Old Town Road» հիթի յուրօրինակ «սիքվել» և «հաջորդ վիրուսային քանթրի-ռեփ երգը»[1][4]։ Բրաունը նկարահանել է իր նոր պարը, որը դարձել է մեմ և վիրուսային, իսկ հետագայում օգտագործվել է երաժշտական տեսահոլովակում[4]։ Երգի սկզբնական տարբերակը Բրաունը նկարագրել է որպես նման «Achy Breaky Heart» երգին, որն ազդել է պարի վրա[5]։ «Old Town Road» երգի թողարկումն ազդեցություն է թողել «The Git Up» երգի վրա, որովհետև նախապես այն պետք է լիներ ուղղակի երգ իր մինի ալբոմի համար։ Սակայն, իմանալով «Old Town Road» երգի մասին, նա զանգահարել է իր լեյբլի փոխնախագահին և ասել, որ իրենք պետք է թողարկեն երգը[5]։
Երաժիշտն ասել է, որ երգը նվիրում է իր տատին, որն ամեն առավոտ իրեն ասել է. «Վե՛ր կաց, արա ինչ-որ օգտակար բան այս աշխարհում»։ Նախկինում 34-ամյա Բրաունը հանդես է եկել որպես պրոդյուսեր փոփ- և հիփ-հոփ կատարողների համար, ինչպիսիք էին Քրիս Բրաունը, Fergie ու Pitbull, և դա եղել է նրա առաջին աշխատանքը քանթրի-ռեփ ժանրում[6]։
2019 թվականի հուլիսի 13-ին երգը գլխավորել է Hot Country Songs քանթրի հիթ-շքերթը՝ դառնալով Բրաունի առաջին չարթփոփերն այնտեղ։ Սինգլը գլխավորել է նաև Country Streaming Songs և Country Digital Song Sales հիթ-շքերթները[3][7][8]։
Պաշտոնական տեսահոլովակը 2019 թվականի մայիսի 2-ին վերբեռնվել է Բրաունի յութուբյան էջ[9]։ Երաժիշտը 2019 թվականի մայիսին և հունիսին առանձին հրապարակել է հոլովակներ, որոնցով սովորեցրել է պարային շարժումներ[10][11]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑«Billboard Country Update»(PDF). Billboard. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 15 июля 2019-ին.. JIM ASKER. "Blake Shelton’s ‘God’s Country’ Crowns Country Airplay; Blanco Brown Moves ‘Up’ To No. 1 On Hot Country Songs "