The Great Gig in the Sky

«The Great Gig in the Sky»
Փինք Ֆլոյդի երգը
Ժանրպրոգրեսիվ ռոք
Լեզուանգլերեն
ԿոմպոզիտորՌիչարդ Ռայթ[1] և Clare Torry?

«The Great Gig in the Sky» (հայերեն՝ Մեծ համերգ երկնքում), անգլիական Փինք Ֆլոյդ ռոք խմբի 1973 թվականին թողարկված «The Dark Side of the Moon» ալբոմի հինգերորդ երգը[nb 1]: Երաժշտության հեղինակն է ստեղնահար Ռիչարդ Ռայթը, վոկալը՝Քլեր Թորիի: Այս երգը Փինք Ֆլոյդի այն երեք երգերից մեկն է, որի վոկալով խմբի անդամների փոխարեն զբաղվել է մեկ ուրիշը[nb 2]: «The Great Gig in the Sky» երգը թողարկվել է որպես թվային սինգլ 2023 թվականի փետրվարի 10-ին՝ «The Dark Side of the Moon» ալբոմի 50-ամյակին նվիրված տուփերի հավաքածուն գովազդելու համար[2]:

Fender 'Duo 1000' կրկնակի կիթառ (1962), որը ձեռք է բերվել Սիետլում 1970 թվականի հոկտեմբերին Դեյվիդ Գիլմորի կողմից և օգտագործվել է «The Great Gig in the Sky» երգում. ցուցադրված է «Pink Floyd: Their Mortal Remains» ցուցահանդեսում

1972 թվականի առաջին կեսին՝ կենդանի կատարման ժամանակ, երգը ներկայացվել է որպես պարզ երգեհոնային մեղեդի, որն ուղեկցվում էր Աստվածաշնչյան և իր պահպանողական կրոնական հայացքներով հայտնի բրիտանացի գրող Մալկոլմ Մագերիջի ելույթների հատվածներով: Մինչև 1972 թվականի սեպտեմբերը՝ գլխավոր երաժշտական գործիքը դարձել է դաշնամուրը, որի մշակումը շատ նման էր վերջնականին, բայց առանց խոսքերի և մի փոքր տարբերվող ակորդային հաջորդականությամբ: Փորձել են ներառել նաև այլ ձայնային էֆեկտներ, օրինակ՝ ՆԱՍԱ-ի տիեզերական հանձնարարությունների ժամանակ տիեզերագնացների հաղորդակցման ձայնագրություններ, սակայն արդյունքը չի գոհացրել: 1973 թվականի հունվարին[3]՝ վերջնաժամկետից մի քանի շաբաթ առաջ, խումբը առաջարկել է մի կնոջ ողբաձայն երգել, որն էլ դարձել է երաժշտության վոկալային մասը[4]:

Քլեր Թորիի վոկալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ խումբը սկսել է քասթինգ անցկացնել երգիչ կամ երգչուհի գտնելու նպատակով՝ պրոդյուսեր Ալան Փարսոնսը առաջադրել է քսանհինգ տարեկան երգահան և վոկալիստ Քլեր Թորիի թեկնածությունը, որի հետ աշխատել է «Top of The Pops» ալբոմի շապիկի ձևավորման վրա[5]: Թորիի հետ պայմանավորվելու համար նրա հետ կապվել են հենց նույն օրը, սակայն վերջինս արդեն ունեցել է այլ պայմանավորվածություններ, օրինակ՝ հանդիպում Չաք Բերիի հետ, այդ իսկ պատճառով որոշել են հանդիպել հաջորդ օրը՝ հունվարի 21-ին[3][5][6]:

Խումբը կատարել է մեղեդին և խնդրել է Թորիին հանպատրաստից վոկալ հորինել: Սկզբում Թորին դժվարացել է, իսկ հետո ոգեշնչված սկսել է երգել՝ կարծես հենց ինքն էր երաժշտական գործիքը[5]: Թորին կատարել է երկու ամբողջական կատարում, ընդ որում երկրորդ անգամ ավելի հուզիչ, բայց երբ Դեյվիդ Գիլմորը խնդրել է երրորդ անգամ կատարել, Թորին կատարման կեսից դադարել է երգել՝ կարծելով, որ արդեն կրկնվում է, ինչից հետո ցուցաբերել է լավագույն արդյունքը: Վերջնական տարբերակը ստացվել է Թորիի երեք կատարումների համախմբումից: Խմբի անդամները խորապես տպավորվել են Թորիի կատարումից՝ առանց որևէ բառ ասելու նրան դրա մասին[7], և վերջինս հեռացել է երեսուն ֆունտ վաստակած՝ մտածելով, որ իր վոկալը չի դառնալու երգի բաղկացուցիչ մասը[5]: Թորին իմացել է իր՝ երգում ներառված լինելու մասին միայն այն ժամանակ, երբ ձայնասկավառակների խանութում գնելիս է եղել ալբոմը և տեսել է իր անունը տիտրերում: 2005 թվականին Թորիին են տրվել վոկալի հեղինակային իրավունքները[5]:

Քրիս Թոմասը, որին հրավիրել էին ալբոմի ձևավորման հարցում Ալան Փարսոնսին օգնելու համար, նշել է, որ այդ ժամանակ նրանք զբաղվում էին ալբոմի միքսդաունով: Ռայթն իր հերթին նշել է, որ երբ Թորին ավարտել է իր վոկալային մասը ձայնագրելը, գոհ չի մնացել, սակայն վերջինս նույնիսկ չգիտեր, որ ներկաներն ուղղակի հիացել են իր իմպրովիզացիայով[8]:

«Classic Albums: Pink Floyd – The Making of The Dark Side of the Moon» ֆիլմում նշվել է, որ ալբոմի ձայնագրման ժամանակ, որի հիմնական թեմաները մահն ու կյանքն են, խմբի անդամները շարունակ հարցեր են տվել «Abbey Road» ստուդիայում աշխատող մարդկանց և ձայնագրել են նրանց պատասխանները: Հարցերից մեկն էր. «Դուք վախենու՞մ եք մեռնելուց»: Դռնապան Ջերի Օ'Դրիսկոլի և ստուդիայի մենեջեր Փիթեր Ուոթսի կնոջ պատասխանները, ինչպես նաև այլ խոսքեր տեղ են գտել ստեղծագործության մեջ («Ես միշտ խելագար եմ եղել», «Այն մարդը փորձանք է ման գալիս»):

(0:39 րոպեին)

Եվ ես չեմ վախենում մեռնելուց: Երբ էլ դա տեղի ունենա, ես դեմ չեմ: Ինչու՞ ես պետք է վախենամ մեռնելուց: Պատճառ չկա վախենալու, միևնույնն է գալու է դրա ժամանակը:
- Գերի Օ'Դրիսկոլ, Abbey Road ստուդիայի դռնապան[9][10][11]

(3:33 րոպեին)

Ես երբեք չեմ ասել, որ վախենում եմ մեռնելուց:
- Պատրիսիա Ուոթս, ստուդիայի մենեջեր Փիթեր Ուոթսի կինը[10]

«The Dark Side of the Moon» ալբոմի մասին կարծիք հայտնելիս՝ Լլոյդ Գրոսմանը, որը «Rolling Stone» ամսագրի համար հոդվածներ էր գրում, «The Great Gig in the Sky» երգը նկարագրել է որպես մի երգ, որի միջոցով Փինք Ֆլոյդը կարող էր միայն «գոյատևել»[12]: Գրեթե քառասուն տարի անց, նույն ամսագրի՝ ընթերցողների շրջանում անկացրած հարցման արդյունքում, երգն ընտրվել է բոլոր ժամանակների լավագույն վոկալային կատարում «Bohemian Rhapsody»-ից հետո[13]:

Դատական պրոցես

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Թորին դատի է տվել Փինք Ֆլոյդին և EMI-ին՝ հեղինակային հոնորարների համար՝ հիմնվելով այն փաստարկի վրա, որ «The Great Gig in the Sky» երգում ունեցած իր ներդրումը հավասար է Ռիչարդ Ռայթի հետ համահեղինակության: 1973 թվականին, որպես երգչուհի, նրան վճարել են ստանդարտ երեսուն ֆունտ: 1998 թվականին նա ասել է. «Եթե այն ժամանակ ես իմանայի այն, ինչ գիտեմ այսօր, ես կզբաղվեի իմ հեղինակային իրավունքներով»[14]: 2005 թվականին՝ մինչև Բարձրագույն դատարանում լսումների սկսվելը՝ կայացվել է արտադատական որոշում՝ չնայած նրան, որ դեռ չէին հստակեցվել պայմանները[15]: 2005 թվականից հետո հրապարակված բոլոր նյութերում ստեղծագործության հեղինակային իրավունքները վերագրվել են և՛ Ռիչարդ Ռայթին, և՛Քլեր Թորիին[16]:

Կենդանի կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի ավելի վաղ տարբերակը՝ «The Mortality Sequence»-ը, որի մեջ բացակայում էր Քլեր Թորիի վոկալը, ներկայացվել է Փինք Ֆլոյդի կողմից 1972 թվականին՝ «Dark Side of the Moon» շրջագայության ժամանակ: «The Great Gig in the Sky» երգի վերջնական տարբերակը ներկայացվել է կենդանի կատարմամբ 1973-1975 և 1988-1994 թվականներին:

Խմբի՝ 1974 թվականի շրջագայությունների ընթացքում, Դեյվիդ Գիլմորը նվագել է ոտնակային սլայդ-կիթառ և Համոնդ երգեհոն՝ այդպիսով թույլ տալով Ռիչարդ Ռայթին կենտրոնանալ միայն դաշնամուրի վրա (Ռայթի ստեղնաշարերն այնպես էին տեղադրված, որ նա չէր կարող միաժամանակ երկու գործիք նվագել): Գիլմորի ոտնակային սլայդ-կիթառը գտնվում էր Ռայթի երգեհոնի կողքին: Վոկալն ապահովել են «Blackberries» խմբի նախկին անդամներ Վենետտա ֆիլդսը և Կառլենա Ուիլյամսը[17]: 1974 թվականի նոյեմբերի 16-ի կատարումը կարելի է գտնել «The Dark Side of the Moon» ալբոմի «Experience 2-CD» և «Immersion box» հավաքածուներում:

Սկսած 1998 թվականի «A Momentary Lapse of Reason» շրջագայությունից՝ փոխարինող ստեղնահար Ջոն Քերինը պատասխանատու էր նաև երգեհոնի հատվածների համար: Վոկալով զբաղվում էին երեք երգիչներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր երգի տարբեր հատվածների համար: «Delicate Sound of Thunder» համերգային ալբոմի տեսահոլովակում, որը նկարահանվել է 1988 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, վոկալով զբաղվել են Ռեյչել Ֆյուրին, Դուրգա ՄակԲրումը և Մարգրեթ Թեյլորը:Քլեր Թորին հանդես է եկել երգի կատարմամբ «Knebworth» համերգի ժամանակ:

1994 թվականի «The Division Bell Tour» շրջագայության ժամանակ ներկայացվել է երգի մեկ այլ տարբերակ՝ Սեմ Բրաունի, Դուգա ՄակԲրումի և Կլաուդիա Ֆոնթեյնի կատարմամբ: Լոնդոնի համերգների ընթացքում կատարված ձայնագրությունները կարելի է գտնել «Pulse» ալբոմում (1995): 2003 թվականին՝ խմբի մենեջեր Սթիվ Օ′Ռուրկի մահից հետո, վերջինիս հոգեհանգստի ժամանակ Գիլմորը, Ռայթը և Մեյսոնը կատարել են «Fat Old Sun» և «The Great Gig in the Sky» երգերը[18]: ՄակԲրումը նշել է, որ Ռայթի՝ երգի սիրելի տարբերակը հենց իր կատարմամբ տարբերակն է, և հենց Ռայթի խնդրանքով էլ վերջինիս հուղարկավորության ժամանակ երգը կատարել է ՄակԲրումը[19]:

1987 թվականին՝ «K.A.O.S. On the Road» համերգների ժամանակ, Թորին Ռոջեր Ուոթերսի հետ միասին երեք անգամ կատարել է երգը: 1999 թվականին՝ «In the Flesh» շրջագայության ժամանակ «Breathe» և «Money» երգերի կրկնության ժամանակ սկիզբը տրվել է միայն դաշնամուրային նվագակցությամբ:

2006-2008 թվականներին՝ «The Dark Side of the Moon» շրջագայության ժամանակ, խումբը կատարել է ալբոմի բոլոր երգերը, այդ թվում մեկ երգ՝ Քերոլ Քենյոնի կատարմամբ: «The Great Gig in the Sky» երգը կրկին հնչել է 2017-2018 թվականներին՝ «Us + Them Tour» շրջագայության ժամանակ՝ «Lucius» ամերիկյան բենդի վոկալիստներ Ջես Ուոլֆի և Հոլլի Լեսիգի կատարմամբ: Կատարումը ներառվել է համերգային ֆիլմում և «Roger Waters: Us + Them» ալբոմում (2019):

Երգը ժամանակ առ ժամանակ հնչել է Գիլմորի՝ «Rattle That Lock» շրջագայության ժամանակ: Առավել հայտնի է 2016 թվականի հուլիսի 7-ի և 8-իՊոմպեյի ամֆիթատրոնի կատարումը՝ Լյուսիտա Ջուլսի, Լուիզա Քլեր Մարշալի և Բրայան Չեմբերսի կատարմամբ: Պոմպեյի ամֆիթատրոնի կատարումը Գիլմորի «Live at Pompeii» ալբոմի և ֆիլմի մասն է:

Գովազդային նպատակներով օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հոլովակի մի կարճ հատված օգտագործվել է «Dole» բանանների՝ 1974 թվականի հեռուստատեսային գովազդի համար[20]: 1990 թվականին երգի վերաձայնագրված տարբերակն օգտագործվել է բրիտանական հեռուստատեսության՝ Նուրոֆեն ցավազրկողի գովազդում՝ որպես օժանդակ երաժշտություն: Այս անգամ խմբի անդամները ներառված չէին. վոկալով կրկին զբաղվել է Քլեր Թորին՝ ստեղնահար Ռիչարդ Ռայթի, թմբկահար Նիլ Կոնտիի և բաս-կիթառահար Լաթի Քրոնլանդի հետ միասին[21]: Գիլմորը հավանություն չի տվել վերջիններիս կողմից՝ երգի օգտագործված լինելուն, բայց Ռայթը, որպես հեղինակ, ունեցել է բոլոր իրավունքները[22]:

և

  • Քլեր Թորի՝ վոկալ

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«The Great Gig in the Sky» երգի շաբաթական հիթ-շքերթ
Հիթ-շքերթ (2023) Բարձրագույն
հորիզոնական
Միացյալ Թագավորություն UK Rock Chart[23] 16

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Իտալիա (FIMI)[24]
վաճառքներ սկսած 2009 թվականից
Gold 25 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[25]
վաճառքներ սկսած 2005 թվականից
Silver 200 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Մեջբերումներ
  1. Some CD pressings merge "Speak to Me" and "Breathe".
  2. The other three songs are "Have a Cigar","Hey, Hey, Rise Up!" and "Another Brick in the Wall pt. 2".
Ծանոթագրություններ
  1. ISWC-Net
  2. «PINK FLOYD STREAMING "THE GREAT GIG IN THE SKY" (2023 REMASTER) FROM THE DARK SIDE OF THE MOON 50TH ANNIVERSARY EDITION; AUDIO». 10 February 2023. Վերցված է 23 February 2023-ին.
  3. 3,0 3,1 «The Dark Side of the Moon Studio Documents». Վերցված է 12 September 2023-ին.
  4. Harris 2006, էջ. 142; Mabbett 1995; Blake 2008, էջեր. 198. See also Nerpil, Hannah (19 September 2008). «Richard Wright's Greatest Hits: 10 Pink Floyd Classics». The Times Online. London. Արխիվացված է օրիգինալից 15 June 2011-ին. Վերցված է 26 May 2010-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 John Harris (October 2005). «Clare Torry - Brain Damage - Interview». brain-damage.co.uk.
  6. Mark Blake (2007). Pigs Might Fly: The Inside Story of Pink Floyd. Aurum Press. էջ 198. ISBN 9781845137489.
  7. «Clare Torry Interview and Great Gig - YouTube». www.youtube.com.
  8. Wright, Nick. «Interview». Classic Albums: Pink Floyd – The Making of The Dark Side of the Moon (Interview).
  9. Harris 2006, էջեր. 135
  10. 10,0 10,1 Sutcliffe, Phil; Henderson, Peter (March 1998). «The True Story of Dark Side of the Moon». Mojo. No. 52. Retrieved from «Pink Floyd and Company - Pink Floyd Articles and Reviews». Արխիվացված է օրիգինալից 11 June 2011-ին. Վերցված է 2011-08-17-ին. on 23 December 2010. There is confusion in this article over who "Puddie" or "Puddy" Watts is. For clarification see Harris 2006[Հղում աղբյուրներին] or David Gilmour's response to the Mojo article, retrieved from http://pinkfloyd.1accesshost.com/artic/letter.htm Արխիվացված 2021-10-21 Wayback Machine
  11. Guesdon, Jean-Michel (24 October 2017). Pink Floyd All the Songs: The Story Behind Every Track. Black Dog & Leventhal. էջեր 300. ISBN 9780316439244.
  12. Grossman, Lloyd (24 May 1973). «Pink Floyd: Dark Side of the Moon». Rolling Stone. Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 16 May 2011-ին. Վերցված է 30 September 2017-ին.
  13. Stone, Rolling (5 September 2012). «Readers' Poll: The Best Vocal Performances in Rock History». Rolling Stone.
  14. Lewry, Fraser (April 20, 2023). «The story of The Great Gig in the Sky and the best £30 Pink Floyd ever spent». Classic Rock. Վերցված է September 11, 2023-ին.
  15. «Seventies Singer». 2005. Վերցված է 23 January 2009-ին. «A female vocalist may have become the first British artist to win an out-of-court settlement for a piece of music recorded over 30 years ago. Clare Torry was paid £30 to perform on Pink Floyd's 1973 album 'Dark Side of the Moon' and was given a written credit at the time. Yet the session singer, who contributed to the track The Great Gig in the Sky, has taken her claim to the High Court where she has won a half-share on copyright ownership on the song performed. Although most details of the case are secret, the Daily Telegraph has reported the singer secured a cash payment with Pink Floyd and their label, EMI.»
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Echoes» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Mason 2005
  18. Manning, Toby (2006). «Which One's Pink?». The Rough Guide to Pink Floyd (1st ed.). London: Rough Guides. էջ 147. ISBN 1-84353-575-0.
  19. «"Canto lo que no podía hacer con Pink Floyd", confiesa la vocalista Durga McBroom». La Capital. Վերցված է 12 April 2021-ին.
  20. «Dole Bananas Commercial». YouTube. Վերցված է 26 January 2012-ին.
  21. «Echoes FAQ». Վերցված է 29 August 2006-ին.
  22. «The 30-Year Technicolor Dream». Mojo. July 1995.
  23. Archive Chart UK Rock Chart.
  24. «Italian single certifications – Pink Floyd – The Great Gig in the Sky» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2018" in the "Anno" drop-down menu. Select "The Great Gig in the Sky" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  25. «British single certifications – Pink Floyd – The Great Gig in the Sky». British Phonographic Industry.
Մատենագրություն