«The Hype» The Hype | ||||
---|---|---|---|---|
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից | ||||
Թողարկված | 2019 թվականի հուլիսի 16 | |||
Ձայնագրված | Թայլեր Ջոզեֆի տնային ստուդիայում (Կոլումբոս[1],Օհայո) և United Recording Studios-ում[2] | |||
Ժանր | Ալտերնատիվ ռոք[3] | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 4:25 | |||
Լեյբլ | Fueled by Ramen | |||
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ | |||
Պրոդյուսեր | Թայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի | |||
Trench ալբոմի երգացանկ | ||||
|
The Hype, երգ` գրաված և ձայանագրված ամերիկյան Twenty One Pilots դուետի կողմից, իրենց հինգերորդ՝ Trench (2018) ստուդիական ալբոմի համար։ Երգը թողարկվել է որպես Trench ալբոմի վեցերորդ սինգլ 2019 թվականի հուլիսի 16-ին Fueled by Ramen և Elektra Music Group լեյբլերով։ Երգը գրել է վոկալիստ Թայլեր Ջոզեֆը, իսկ արտադրությամբ զբաղվել են Փոլ Մինիի հետ միասին[4]։ Երգի տեքստը համառության ու նվիրվածության մասին է։ «The Hype»-ը հասել է մինչև երրորդ հորիզոնականի US Billboard Hot Rock Songs հիթշքերթում։
Ինչպես և Trench ալբոմի երգերի մեծ մասը «The Hype»-ը նույնպես գրվել է ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆի կողմից, իսկ պրոդյուսերությամբ Թայլերի հետ միասին զբաղվել է Փոլ Մինին` Mutemath ալտերնատիվ ռոք խմբից։ Երգը գրելու և ձայնագրելու գործընթացը տեղի է ունեցել գաղտնի` Կոլումբոսում գտնվող Ջոզեֆի նկուղային ստուդիայում, Օհայո նահանգ, մինչդեռ միքսվել է Ադամ Հոուկինսի կողմից և յուրացվել Քրիս Գերինգերի կողմից Sterling Sound-ում, Նյու Յորք[5]։ Coup de Main ամսագրին տված հարցազրույցում Ջոզեֆն ասել է, որ երգը գրելիս նա ցանկացել է, որ իր ստեղծագործությունը հնչի այնպես, ինչպես իր մանկության տարիներին[6]։
The Hype-ը դրականապես է ընդունվել երաժշտական քննադատների կողմից[7]։ Գարի Ռայանը NME-ից կարծիք է հայտնել, որ The Hype երգը Trench ալբոմի այն երգերից է, որը «բավական ուժեղ է, որպեսզի գոյություն ունենա ցանկացած այլ պատմության մեջ»[8]։ Քրիս Փեյնը Billboard-ից երգը նկարագրել է որպես «ցնծացող, ամբոխի համար պատրաստ պանորամա»[9]։
Ձայնագրում և մենեջմենտ
Twenty One Pilots
Լրացուցիչ անձնակազմ
|