The K2 | |
---|---|
Ժանր | էքշն սերիալ |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Կվակ Ջունգ Հվան |
Գլխավոր դերերում | Ջի Չանգ Ուկ Իմ Յու Նա Սոնգ Յուն Ա Ջո Սունգ Հա |
Պրոդյուսեր | Կվակ Ջունգ Հվան |
Սցենարիստ | Ջանգ Հյուկ Րին |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | սեպտեմբերի 23, 2016-ից նոյեմբերի 12, 2016-ը |
Հեռուստաալիք | |
Ընկերություն | HB Entertainment |
Դիստրիբյուտոր | TvN (Հարավային Կորեա) և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 1080i (HDTV) |
Նախորդ | The Good Wife? |
Հաջորդ | Պահապան. Միայնակ և Մեծ Աստվածը |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
The K2 (հանգըլ: 더 케이투; կոր․ նոր ռոմ․: Deo Keitu), հարավկորեական հեռուստասերիալ, նկարահանված 2016 թվականին։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Ջի Չանգ Ուկը, Սոնգ Յուն Ան, Իմ Յու Նան և Ջո Սունգ Հանը։ Պրեմիերան ցուցադրվել է է tvN հեռուստաալիքով, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:00 (Կորեայի ժամանակով), 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 16-ը։ Հեռուստասերիալը ունի 16 էպիզոդ[1]։
Պատգամավոր Չանը անընդհատ դավաճանել է կնոջը, մի անգամ նրա սիրուհին հղիանում է և այդպես ծնվում է նրա անօրինական դուստրը՝ փոքրիկ Ան Նան։ Հաջող կարիերիայի համար ստիպված էին թաքցնել երեխային, այդ պատճառով, երբ կինը մահացավ, երեխային տեղափոխեցին մեկ այլ երկիր և փակեցին գժանոցում։ Յու Ջինը առաջ է տարել ամուսնուն, որպեսզի դարձնի նրան Հարավային Կորեայի նախագահ։ Նա ատում էր Սե Ջունի ապօրինի աղջկան, բայց միայն աղջկա կյանքն էր երաշխավորում, որ ամուսինը կհետևի նրա խոսքերին։ Փակելով նրա սխալները և ճնշելով սկանդալների տարածմանը, նա վստահ քայլում էր դեպի առաջին տիկնոջ տիտղոսը։
Հանկարծակի ամեն ինչ փլուզվում է։ Արդեն մեծացած Ան Նան սկսում է փախչել, փորձելով վերադառնալ տուն։ Հերթական փախուստից հետո նրան նկատել և նկարահանել է հայտնի դիզայները, այդ պատճոռով աղջիկը պետք է շտապ վերադառնար Կորեա։ Այդ ընթացքում Կիմ Ջի Հան, նախկին վարձկանը, ով իրանական խաղախապահների մեջ ստացել է լավագույն զինվորի կոչումը, դառնում է պատգամավոր Չանի հերթական դավաճանության ականատեսը։ Փորձելով փակել նրա բերանը, Յու Ջինը ուղարկում է լավագույն լրտեսներին, որպեսզի բռնեն տղային և վերացնեն, միայն թե հիանալի մարտական ունակությունների շնորհիվ նա կարողանում է սպրդել։
Երբ կինը հրաման է տալիս սպանել բոլորին, ովքեր կփորձեն պաշտպանել Ջի Հային, տղան դիմում է ծայրահեղ միջոցների։ Հայտնվելով նախագահի թեկնածույի տանը, նա խոստանում է սպանել նրա կնոջը, եթե նա փորձի, նույնիսկ մատով դիպչել երիտասարդի համար կարևոր մարդկանց։ Տեսնելով նախկին զինվորի բարկությունը, կինը որոշում է դադարել պայքարել նրա դեմ, ավելի շահավետ է օգտագործել նման ուժը։ Այդպես նա դառնում է ապագա առաջին տիկնոջ թիկնապահը, և նրա գլխավոր խնդիրն է, չթողնել Ան Նային փչացնել սպասվող նախաընտրական արշավը։
Հեռուստասերիալի սցենարիստն է Ջանգ Հյոկ Րինը, ով նաև «Յոնգ Փալ» (2015) հեռուստասերիալի սցենարիստն է, իսկ ռեժիսորն է Կվակ Ջունգ Հվան, ով «Հարևանությամբ ապրող հերոս» (2016) հեռուստասերիալի ռեժիսորն է[13][14]։ Դրամայում ցուցադրելով թիկնապահների աշխատանքը հաճախ օգտագործվել են տարբեր տեսակի մարտաձևեր՝ թաեքվոնդո, այկիդո, ջուջուցու և այլ մարտաձևեր։ Այն առաջին կորեական հեռուստասերիալն է, որտեղ ներկայացվել է Bullet Time էֆեկտը[15][16]։ Սցենարը առաջին անգամ ընթերցվել է 2016 թվականի օգոստոսին CJ E&M կենտրոն Սեուլ, Հարավային Կորեա[17]։ Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են սեպտեմբերին, դրամայի որոշ տեսարաններ նկարահանվել են Իսպանիայում[18][19][20][16]։
Գլխավոր հերոս Ջի Չանգ Ուկը, իր դերը լավ կատարելու համար, դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանը tvN հեռուստաալիքի դրամայում[19]։ Նա ունի հատուկ ուսուցում և վտանգավոր տեսարաններում նկարահանվում է ինքնուրույն, առանց փոխարինողի[20]։ Մամուլի ասուլիսի ժամանակ տնօրեն Կվակը հայտնել է. «Բացի Ջիի հրաշալի գործողությունները, դրաման կպատմի նաև մարդկանց, ովքեր ունեն գաղտնիքներ, անհագ ցանկության և միմյանց միջև տեղի ունեցող քաղաքական պատերազմների մասին»[16]։
Հեռուստասերիալը ստացել է դրական արձագանքներ, կաբելային հեռուստաալիքով ցուցադրմանը ողջ 8 շաբաթների ընթացքում դրաման ունեցել է բարձր վարկանիշ։ Այն արժանացել էմեծամիտ կաբելային ալիքը դիտումների վարկանիշները իր ողջ 8-շաբաթյա հեռարձակման համար[21][22] Այն արժանացել է հեռուստադիտողների բարձր գնահատականներին[23][24]։
The K2 OST | |
---|---|
Տարբեր կատարողների Սաունդթրեկ | |
Թողարկված | 11 նոյեմբերի 2016 թվական |
Ժանր | Քեյ փոփ Սաունդթրեկ |
Լեյբլ | CJ E&M Music |
The K2 OST | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Կատարող(ներ) | Տևողություն | ||||||
1. | «The K2-ի գլխավոր թեմա» | Տարբեր արտիստներ | 6:45 | ||||||
2. | «Today» (오늘도) | Կիմ Բո Հյոնգ | 3:44 | ||||||
3. | «Sometimes» (아주 가끔) | Յու Սունգ Ըն | 3:51 | ||||||
4. | «Amazing Grace» | Իմ Յու Նա | 2:13 | ||||||
5. | «Love You» | Մին Կյունգ Հուն | 3:50 | ||||||
6. | «As If Time Has Stopped» (시간이 멈춘듯) | Փակ Կվանգ Սըն | 4:57 | ||||||
7. | «Anemone» | Ջան | 3:52 | ||||||
8. | «The Witch and the Girl» | Տարբեր կատարողներ | 3:56 | ||||||
9. | «Mirror Mirror» | Յանգ Սըն Մի | 2:52 | ||||||
10. | «Wolf Knight» | Յանգ Սըն Մի | 4:44 | ||||||
11. | «Quando Corpus Morietur» | Տարբեր կատարողներ | 5:01 | ||||||
12. | «Wolf's Song» | Յանգ Սըն Մի | 3:30 | ||||||
13. | «Serenade» | Յանգ Սըն Մի | 3:38 | ||||||
14. | «Witching Hour» | Տարբեր կատարողներ | 2:40 | ||||||
15. | «The Witch's Advice» | Քիմ Մին Յանգ | 3:01 | ||||||
16. | «Der Rosenkavalier» | Տարբեր կատարողներ | 4:59 | ||||||
17. | «Against the Odds» | Տարբեր կատարողներ | 3:25 | ||||||
18. | «A Queen of the Forest» | Տարբեր կատարողներ | 4:37 | ||||||
19. | «Anna's Appassionata» | Տարբեր կատարողներ | 3:11 | ||||||
20. | «Anemone» | Յանգ Սըն Մի | 3:45 | ||||||
1:18:31 |
Սերիայի # | Ցուցադրման օր | Դիտողների միջին քանակ | ||
---|---|---|---|---|
AGB Nielsen Ratings[26] | TNmS Ratings[27] | |||
Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Համազգային | ||
1 | 23 սեպտեմբերի 2016 թվական | 3.225% | 3.257% | 4.2% |
2 | 24 սեպտեմբերի 2016 թվական | 3.396% | 3.821% | 4.9% |
3 | 30 սեպտեմբերի 2016 թվական | 4.390% | 4.743% | 4.6% |
4 | 1 հոկտեմբերի 2016 թվական | 3.948% | 3.936% | 5.4% |
5 | 7 հոկտեմբերի 2016 թվական | 4.622% | 4.820% | 5.2% |
6 | 8 հոկտեմբերի 2016 թվական | 6.636% | 8.489% | 5.6% |
7 | 14 հոկտեմբերի 2016 թվական | 5.059% | 5.343% | 6.1% |
8 | 15 հոկտեմբերի 2016 թվական | 5.707% | 7.410% | 6.4% |
9 | 21 հոկտեմբերի 2016 թվական | 4.849% | 5.410% | 4.6% |
10 | 22 հոկտեմբերի 2016 թվական | 5.646% | 6.688% | 5.2% |
11 | 28 հոկտեմբերի 2016 թվական | 4.932% | 5.817% | 4.5% |
12 | 29 հոկտեմբերի 2016 թվական | 5.369% | 5.717% | 5.0% |
13 | 4 նոյեմբերի 2016 թվական | 4.489% | 5.210% | 4.5% |
14 | 5 նոյեմբերի 2016 թվական | 4.574% | 5.279% | 5.4% |
15 | 11 նոյեմբերի 2016 թվական | 5.523% | 6.538% | 5.2% |
16 | 12 նոյեմբերի 2016 թվական | 5.467% | 6.537% | 5.5% |
Միջինը | 4.865% | 5.563% | 5.1% |
Նշում. Այս դրաման ցուցադրվել է կաբելային հեռուստաալիքով / վճարովի հեռուստատեսությամբ, որը սովորաբար ունի համեմատաբար փոքր լսարանի, քանի անվճար հեռուստատեսությունները / հանրային հեռարձակողները (KBS, SBS, MBC և EBS)։
Հեռուստասերիալը միջազգային ասպարեզում ցուցադրվել է անգլերեն ենթագրերով DramaFever-ի կողմից։ Նրա հեռարձակման իրավունքը վաճառվել է Վիետնամին, Թայվանին, Հոնկոնգին, Սինգապուրին, Ճապոնիային, Ինդոնեզիային, Մալայզիային, Ֆիլիպիններին, Չինաստանին և Թաիլանդին[21][28][29][30][31][32]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: Unknown parameter |dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The K2 (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|