«The Look of Love» (անգլ. թարգմանաբար՝ «Սիրո հայացք»), ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը, որը ձայնագրվել է «Ո՞վ է այս աղջիկը» ֆիլմի սաունդթրեքի համար։ Թողարկվել է 1987 թվականի նոյեմբերի 25-ին, որպես ալբոմի երրորդ և վերջին սինգլ։ Երգը գրել է Մադոննան, ստեղծման ոգեշնչման աղբյուր է դարձել «Պատուհան դեպի բակ» ֆիլմում Ջեյմս Ստյուարտի խաղը։
Երգը սկսվում է դանդաղ մինուսից, որտեղ հնչում են բասային գիծ և հարվածային գործիքներ, իսկ հետո մտնում է Մադոննայի վոկալը։ Քննադատների կողմից երգը համարվել է որպես ամբողջ ալբոմի «մարգարիտ»։ Երգը կարողացել է հասնել Բելգիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների թոփ տասնյակում։ Ինչպես նաև այն հայտնվել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում՝ հասնելով European Hot 100 Singles մրցույթի թոփ քսանյակին։
- Մադոննա՝ երգի հեղինակ, վոկալ, պրոդյուսեր
- Պատրիկ Լեոնարդ՝ երգի հեղինակ, պրոդյուսեր, մոնտաժ
- Շեպ Փիթիբոն՝ մոնտաժ, լրացուցիչ արտադրություն
- Ջունիոր Վասկես՝ մոնտաժի ձայնային ռեժիսոր, աուդիո խմբագրում
- Սթիվ Փեք՝ մոնտաժի ձայնային ռեժիսոր
- Դոննա Դե Լորի՝ բեք վոկալ
- Հիկի Հարիս՝ բեք վոկալ
- Germany / UK 7" Single[1]
- «The Look of Love» — 4:01
- «I Know It» — 4:12
- Germany / UK 12" Single[2]
- «The Look of Love» — 4:01
- «I Know It» — 4:12
- «Love Don't Live Here Anymore» — 4:47