«The Way» | |
---|---|
Արիանա Գրանդե և Մաք Միլլերի սինգլը | |
«Yours Truly» ալբոմից | |
Թողարկված | 2013 թվականի մարտի 25 |
Ֆորմատ | CD, Երաժշտության ներբեռնում |
Ձայնագրված | 2013 թվականի հունվար |
Ժանր | Փոփ երաժշտություն, R&B |
Երգահան | Sevyn Streeter?, Brenda Russell?, Harmony "H-Money" Samuels?, Մաք Միլլեր և Ջորդին Սփարկս |
Լեյբլ | Republic Records |
Պրոդյուսեր | Հերմոնի Սեմյուելս |
«The Way» (հայ.՝ Ճանապարհը), ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի երգը՝ նրա դեբյուտային «Yours Truly» (2013) ալբոմից[1]։
Ե՛վ Գրանդեի, և՛ Միլլերի համար «The Way» սինգլը դարձավ ԱՄՆ-ի թոփ տասնյակի առաջատար երգերից։ Երգչուհին այս երգի դեբյուտը կատարեց Billboard Hot 100-ում և միանգամից զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, հետագայում հայտնվեց 9-րդ հորիզոնականում[1]։
Երգը գրել են Հարմոնի Սեմյուելսը, Սևին Սթրիթերը, Էլլ Շերոդ Լամբերդը, Ջորդին Սփարքսը և Մաք Միլլերը, իսկ պրոդյուսերը՝ Հարմոնի Սեմյուելսը[1]։
Բացի դրանից, երգում օգտագործվել է ֆոնային կրկնվող թեմա (background groove) Բրենդա Ռասելի 1979 թվականի «A Little Bit of Love» երգից[1]։
Սեմյուելսը Billboard ամսագրին պատմել է.
Ես տեղափոխվել եմ Լոս Անջելես 2010 թվականին։ Այն ժամանակվանից, ինչ ես գտնվում եմ այստեղ, երաժշտությունը շատ է փոխվել՝ բոլորը պարային երաժշտություն են (անգլ.՝ dance music)։ Եվ ես թևաթափ եղա։ Ի՞նչ պատահեց 90-ականների և ավելի վաղ 00-տարիներին, ի՞նչ պատահեց Մրայա Քերիի հետ, ի՞նչ պատահեց Աշերի հետ։ Ես ասացի. «Դու գիտե՞ս ես ինչ կանեմ։ Ես ուղղակի կվերստեղծեմ 90-ականները»։ |
Երգում ռեփը կարդոմ է ռեփեր Մաք Միլլերը։ Արիանան ընկերացել էր նրա հետ, երբ Մաքը նրան գրել էր «Թվիթերում»։ Ինչպես գրում է «Songfacts» կայքը, նրանք սկսեցին միասին երգեր գրել, և արդեն 2012 թվականի դեկտեմբերին գրեցին և համատեղ կատարեցին սուրբծննդյան «Baby It’s Cold Outside»-ի քավր տարբերակը։ Դրանից հետո Արիանան զանգահարում է Մաքին և խնդրում, որ վերջինս մասնակցի «The Way» երգի ձայնագրմանը։
Երկիր | Ամսաթիվ | Տարբերակ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|---|
Կանադա[2] | Մարտ 26, 2013 | Հիմնական | Թվային ներբեռնում | Universal Music |
Միացյալ Նահանգներ[3][4] | Republic | |||
Ֆրանսիա[5] | Մարտ 27, 2013 | Universal Music | ||
Ռուսաստան[6] | ||||
Գերմանիա[7] | ||||
Ճապոնիա[8] | ||||
Միացյալ Թագավորություն[9] | Universal-Island | |||
Ռուսաստան[10] | Մայիս 31, 2013 | Իսպանաանգլերեն | Universal Music | |
Միացյալ Նահանգներ[11] | Հունիս 4, 2013 | Republic | ||
Գերմանիա[12] | Հունիս 5, 2013 | Universal Music | ||
Իսպանիա[13] | ||||
Միացյալ Նահանգներ[14] | Մայիս 21, 2013 | Հիմնական | CD սինգլ | Republic |
|