The Way I Are (Dance with Somebody), ամերիկացի երգչուհի Բիբի Ռեքսայի ձայնագրած երգն է՝ ամերիկացի ռեփեր Lil Wayne–ի մասնակցությամբ։ Երգը վերցված է Ռեքսայի թվով երրորդ մինի ալբոմAll Your Fault: Pt. 2–ից[2][3][4]։ Թողարկվել է 2017 թվականի մայիսի 19–ին՝ Warner Bros. Records լեբլի կողմից։ Երգը ծառայեց որպես ալբոմի լիդ–սինգլ։ Երգը ապօրինի կերպով թողարկվել էր պաշտոնական թողարկումից մեկ շաբաթ առաջ, սակայն շուտով հեռացվել էր համացանցից[5]։ 2017 թվականի հունիսի 6–ին սինգլն ուղարկվեց փոփ ռադիոկայաններ[6]։
Idolator ամսագրի աշխատակից Մայկ Վասը սինգլին տվել է դրական արձագանք և ասել, որ այն «անմիջապես ստիպում է զուգերգել և տալիս է հանգստություն ռադիոյում առկա բոլոր փոփ երգերից»[9]։
Սինգլի տեսահոլովակը թողարկվեց 2017 թվականի հունիսի 1–ին, որի պրոդյուսեր հանդիսացավ Director X–ը։ Հոլովակի նորաձևությունը ոգեշնչված է վինտաժ ֆիլմերով, օրինակ՝ «Գրիզ»[10]։ Տեսահոլովակում գովազդվում է Just Dance 2018 խաղը, որում «The Way I Are (Dance with Somebody)»–ն նույնպես ներառված է[11]։
Բիբի Ռեքսան և Lil Wayne–ը երգն առաջին անգամ կատարել են Jimmy Kimmel! Live հեռուստաշոուի ժամանակ[12]։ Ռեքսան հետագայում կատարեց երգի սոլո տարբերակը Good Morning America հեռուստաշոուում՝ «Summer Concert Series» համերգների ժամանակ։