«Thriller 25» - ը Մայքլ Ջեքսոնի«Thriller» ալբոմի հատուկ թողարկում է, որը թողարկվել է օրիգինալ ալբոմի 25-ամյակի կապակցությամբ, որը իր հերթին աշխարհի ամենավաճառվող ալբոմն է (175 մլն. օրինակ)։ Հատուկ թողարկման մեջ տեղ գտած բոնուսների մասին առաջին անգամ Մայքլը ասել է Access Hollywood հաղորդման ժամանակ, 2006 թվականին։ Մայքլը այն ժամանակ ասել էր, որ կդիտարկի will.i.am-ի հետ համագործակցելու նպատակահարմարությունը։ Ալբոմը թողարկվել է 2008 թվականիփետրվարի 8-ին Ավստրալիայում, իսկ միջազգային թողարկումը եղել է փետրվարի 11-ին, 12-ի այն թողարկվել էր ԱՄՆ-ում։
Thriller 25-ը թողարկվել է Sony BMG-ի դուստր ընկերության՝ Legacy Recordings-ի կողմից, որը մասնագիտանում է ալբոմների վերաթողարկման վրա։ Մեծ Բրիտանիայում British Board of Film Classification ընկերությունը ալբոմին տվել է «15 տարեկանից ոչ պակաս» կատեգորիան, քանզի այն ներառում էր «Thriller» տեսահոլովակը։ Այս թողարկումը բացի օրիգինալ երգերից պարունակում էր նաև ռեմիքսներ, ալբոմում նաև ներառված էր բուկլետ։
Այս ալբոմից թողարկվել են 2 նոր սինգլ՝ «The Girl Is Mine 2008» և «Wanna Be Startin' Somethin' 2008», այս սինգլները ունեցան ոչ մեծ հաջողություն, սակայն ալբոմից այն ռեմիքսները, որոնք սինգլի տեսքով չէին թողարկվել, թողարկվածների հետ միասին մտան տարբեր հիթ շքերթները, ինչը մեծ հաջողություն էր այն ալբոմի համար, որի թողարկումից արդեն անցել էր 25 տարի։ Ավելին, որոշ երկրներում ալբոմը համարվել է նոր և ստացել է նոր սերտեֆիկացիա, վերաթողարկումը կոմերցիոն առումով հաջող էր, 12 շաբաթների ընթացքում վաճառվել է 3 մլն. օրինակ, ալբոմը նաև արժանացել է քննադատների դրական խոսքերին, սակայն ըստ նրանց, նոր երգերը զիջում էին հներին։ Ընդհանուր առմամբ ալբոմը վաճառվել է 10 մլն. օրինակով։ Այն նաև գլխավորել է Billboard-ը։
Մայքլ Ջեքսոնի 6-րդ ստուդիակն ալբոմը՝ Thriller-ը, թողարկվել էր 1982 թվականինոյեմբերի 30-ին։ Վերջին տեղեկություններով ալբոմը վաճառվել է ավելի քան 175 մլն. օրինակով։ Այն աշխարհի ամենաշատ վաճառվող ալբոմն է, որը Մայքլին դարձրել էր համաշխարհային փոփ աստղ։
2006 թվականին Access Hollywood ծրագրի ժամանակ, Մայքլին հարցրել էին Thriller-ի «երկրորդ գլխի» մասին, նա պատասխանել էր, որը կդիտարկի will.i.am-ի հետ համագործակցությունը, սակայն նա հաստատ համոզված չէ։
Ջեքսոնը Thriller 25-ի պրոդյուսերն էր, ալբոմի թողարկման մասին հայտարարվել էր Epic Records ընկերության մամլո ասուլիսի ժամանակ, 2007 թվականինոյմեբերի 30-ին։
↑«febrero 2008» (Spanish). spanishcharts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)