«Tim McGraw», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը՝ Taylor Swift (2006) առաջին ստուդիական ալբոմից։ Երգի տեսահոլովակը 2007 թվականին ստացել է CMT Music Awards մրցանակ Breakthrough Video of the Year անավանակարգում[1]։
Երգը թողարկվել է 2006 թվականի հունիսի 19-ին[2][3]։ Սինգլը առևտրական առումով հաջող է եղել և Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է 40-րդ, իսկ Billboard Hot Country Songs հիթ-շքերթում՝ 6-րդ հորիզոնականներին[4] և ստացել պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում[5]։
Թեյլոր Սվիֆթի առաջին ելույթն ուղիղ եթերում «Tim McGraw» երգով՝ տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 24-ին Good Morning Amegisapesnya հեռուստահաղորդման ժամանակ[6]։
Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից և առցանց հրատարակություններից, ինչպիսիք են՝ Blender[7], About.com[8], Slant Magazine[9], Allmusic[10], Country Standard Time[11], PopMatters[12]։ 2007 թվականին «Tim McGraw» երգն ընդգրկվել է «Winning Song» ցանկում Broadcast Music Incorporated (BMI) ընկերության կողմից[13]։
Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2006 թվականի հուլիսի 22-ին Great American Country-ում[14]։ Տեսահոլովակն առաջադրվել է 2006 CMT Online Awards մրցանակաբաշխության «Number One Streamed Video From a New Artist (Rookie of the Year Award)» անվանակարգում, սակայն զիջել է երգչուհի Lindsey Haun-ի «Broken» տեսահոլովակին[15]։ 2007 CMT Music Awards մրցանակաբաշխության ժամանակ տեսահոլովակն ստացել է CMT Music Award մրցանակ «Breakthrough Video of the Year» կատեգորիայում[1]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑«RIAA - Taylor Swift singles». RIAA.com. Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.