«To Know Him Is to Love Him» (հայերեն՝ ճանաչել նրան՝ նշանակում է սիրել նրան) Ֆիլ Սպեկտորի գրած երգը, որը ստեղծվել է հոր գերեզմանին հնչած «To Know Him Was To Love Him» նախադասության հիման վրա[2]։ Առաջին անգամ երգը թողարկվել է 1958 թվականին և մինչ օրս կատարվել է բազմաթիվ հայտնի երգիչների կողմից։ Բազմիցս հայտնվել է երաժշտական հիթ–շքերթների վերին սանդղակներում, գլխավորել է Billboard Hot 100-ը՝ 1958 թվականի The Teddy Bears խմբի երգի բնօրինակ կատարմամբ։ Երգը 1987 թվականի մայիսի 16-ին Hot Country Songs քանթրի հիթ–շքերթում Դոլլի Փարթոնի, Լինդա Ռոնստադտի և Էմիլ Հարիս եռյակի մասնակցությամբ զբաղեցրել է առաջին տեղը[3]։ Ստեղծագործությունը գրվել է 12/8 չափի մեջ։
1958 թվականին The Teddy Bears խմբի կողմից երգի կատարման բնօրինակ տարբերակ
Երգի առաջին տարբերակը կատարվել է The Teddy Bears խմբի կողմից, որտեղ հանդես էր գալիս Ֆիլ Սպեկտորը։ Փորձերից հետո նրանք երգը ձայնագրել են հոլիվուդյան Gold Star Studio ստուդիայում՝ 20 րոպեի ընթացքում[4]։ Ստեղծագործությունը հրապարակել է նոր բացված Dore ձայնագրման լեյբլը։ Ձայնապնակը թողարկվել է ռադիոկայանում, 500 օրինակով՝ 1958 թվականի օգոստոսին[5]։ Երգի մասին սկզբում որևէ արձագանք չի եղել, խմբի երկու անդամներ լքել են խումբը և գնացել են քոլեջում սովորելու[5]։
Սեպտեմբերին Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքից մի դիջեյ հանկարծ ձայնապնակը պտտել է «Բ» կողմի վրա և եթեր հեռարձակել «To Know Him Is to Love Him» երգը։ Շուտով Մինեապոլիս քաղաքից երգի 18 հազար ձայնապնակի պատվեր է ստացվում։ Երգն հայտնվում է է հիթ շքերթում, իսկ The Teddy Bears խումբը՝ American Bandstand հեռուստաշոուում[5]։ Դեկտեմբերի 1-ին երգը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը, որտեղ մնացել է երեք շաբաթ[4][6]։ Մինչև Սուրբ Ծնունդը վաճառվել է երգի ավելի քան մեկ միլիոն կրկնօրինակ[5]։
Դոլի Պարտոնի, Լինդա Ռոնստադտի և Էմիլ Խարիսի տարբերակ․ 1987 թվական
1987 թվականի մարտին «To Know Him Is to Love Him» երգի ևս մեկ հայտնի տարբերակ են առաջարկել քանթրի ոճի երգչուհիներ Դոլի Պարտոնը, Լինդա Ռոնստադտը և Էմիլ Խարիսը՝ իրենց համատեղ՝ Trio ալբոմում[7]։ Նրանք ընտրել են այս ստեղծագործությունը՝ ներշնչվելով 1950-ական թվականներին կանանց վոկալ երգչախմբի աշխատանքներով, և այն նվիրել են տղամարդկանց, որոնց հետ տվյալ պահին կապել են իրենց կյանքը[8]։ Երգը թողարկվել է նաև ՝որպես սինգլ, 1987 թվականի մայիսի 16-ին գլխավորել է Billboard ամսագրի Hot Country Songs-ը[9]։
Վոկալային մեկնարկային հատվածը վստահվել է Խարիսին, իսկ Ռոնստադտը և Պարտոնը երգել են հարմոնիկ հաջորդականությամբ[7][10]։ Ձայնագրմանը մասնակցել են գործիքավորողներ, որոնց վաղուց ճանաչում էին Խարիսն ու Ռոնստադտը՝ Ալբերտ Լին՝ ակուստիկ կիթառ, Ռայ Կուդեր՝ կիթառ, Դեյվիդ Լինդլի՝ ակուստիկ հավայան կիթառ, Մարկ Օ կոնոր՝ մանդոլին և Քենի Էդվարդս՝ ակուստիկ բաս[10][11]։
Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որում երգչուհիները նստած են Ռոնստադտ հյուրասենյակում՝ վառարանի մոտ, զրուցում են, ծիծաղում և
վալենտինկաներ պատրաստում[12]։ Սեղանի վրա համապատասխանաբար դրված են Ջորջ Լուկասի՝ Ռոնստադտի ընկերոջ, Պոլ Քեներլիի՝ Խարիսի ամուսնու և Կառլ Թոմասի՝ Պարտոնի ամուսնու նկարները։ Լուկասը եղել է տեսահոլովակի ռեժիսորը[8][12]։ Նա նշել է, որ ձգտել է ստեղծել «ջեյնօսթինյան» մթնոլորտ[8]։
The Beatles խումբը երգը ներկայացրել են իրենց Decca լեյբլում (այս կատարման ձայնագրությունը մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել, չնայած պահպանվում է ոչ պաշտոնական քիչ հայտնի՝ The Complete Silver Beatlesձայնապնակի վրա, որը թողարկվել է 1982 թվականի սեպտեմբերին՝ Audio Fidelity ձայնագրման ստուդիայում[13])։ Դրանից հետո երգը մնացել է խմբի կենդանի կատարումների երգացանկում։ Երգի տարբերակներից մեկը Բրիտանական հեռարձակման կորպորացիայի համար (ձայնագրվել է 1963 թվականի հուլիսի 16-ին և եթեր է հեռարձակվել օգոստոսի 6-ին)[14]) հրապարակվել է 1994 թվականին՝ Live at the BBC ալբոմում (երգի տեքստում փոքրիկ փոփոխություններ են կատարվել, իսկ ստեղծագործությունը ստացել է «To Know Her Is to Love Her» անվանումը)։
«To Know You Is to Love You» անվանումով երգը ձայնագրվել է Մարկ Բոլանի կողմից Գլորիա Ջոնսի, Գարի Գլիտերի, Peter & Gordon և Բաբի Վինտոն դուետի հետ։
1972 թվականին քավեր տարբերակը ձայնագրվել է Ջոդի Միլլերի կողմից։
1973 թվականին Ջոն Լենոնը ձայնագրել է տվյալ երգի տարբերակներից մեկը Ֆիլ Սպեկտրի հետ՝ Լենոնի՝ Rock ’n’ Roll ալբոմին նվիրված նախնական լսումների ժամանակ։ Այս տարբերակը բոլորովին նման չէր «Beatles» խմբի տարբերակին և հնչում էր զգալի զուսպ[14]։ Երգն ավելի ուշ թողարկվել է Menlove Ave (1986) ալբոմում։
Երգի քավեր տարբերակը ներառվել է Steeleye Span խմբի Now We Are Six ալբոմում (1974 թվական)։
2007 թվականին երգի ակուստիկ տարբերակը ձայնագրվել է Էմի Ուայնհաուսի կողմից՝ «You Know I’m No Good» սինգլի «Բ» կողմի վրա։ Ավելի ուշ երգն ըդգրկվել է The Saturday Sessions ալբոմի հավաքածուում։
2007 թվականին երգը ձայնագրվել է Իհիլ Յունսոն, Jill Johnson-ի և Լիզա Միսկովսկիի կողմից՝ Յունսոնի Music Row ալբոմի համար[15]։
2010 թվականի հուլիսի 10-ին երգը կատարվել է Դեյվիդ Գիլմորի և Ռոջեր Ուոթերսի համատեղությամբ՝ Hoping Foundation բարեգործական հիմնադրամի շրջանակներում[16], ինչը դարձել է նրանց համատեղ առաջին ելույթը 2005 թվականի հուլիսից հետո, երբ Pink Floyd խումբն իր դասական կազմով ելույթ է ունեցել Live 8 համերգաշարի շրջանակներում։
2011 թվականին շվեդ երգչուհի Կիկի Դանիելսոնը ձայնագրել է այդ երգի քավեր տարբերակը՝ իր Första dagen på resten av mitt liv ալբոմի համար[17]։