«Touch» | |
---|---|
Little Mixի երգը «Glory Days» ալբոմից | |
Թողարկված | 2016 թվականի դեկտեմբերի 9 |
Ժանր | Պարային-փոփ |
Տևողություն | 3:33 |
Լեյբլ | Syco Music |
Պրոդյուսեր | MNEK? |
Touch, բրիտանական Little Mix խմբի երգերից, նրա Glory Days ալբոմի երկրորդ սինգլը։ «Touch»-ը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի լավագույն 10 հորիզոնականներում էր։ Երգի ռեմիքս տարբերակը լայն ճանաչում գտավ, որը կատարում էր ամերիկացի ռեփեր Քիդ Ինկը, այս տարբերակը հրապարակվել է 2017 թվականի փետրվարի 28-ին[1]։
Պատկանելով Glory Days ալբոմին «Touch»-ը որպես չորրորդ եզակի գովազդային սինգլ հրապարակվել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Little Mix-ը հայտարարում է, որ երգը կդառնա ալբոմի երկրորդ սինգլը։ 2017 թվականի փետրվարի 28-ին հրապարակված երգի ռեմիքս տարբերակը Քիդ Ինկի կատարմամբ ավելի մեծ ճանաչում բերեց երգին[2]։
«Touch»-ը դանս-փոփ և արևդարձային-տաներգ է։ Լևիս Քորները Digital Spy-ից պոզիտիվ արձագանք է տալիս երգի համար նկարագրելով այն այսպես. «Ավելի քան պատրաստ եմ պարահրապարակում պարել պարուհիների հետ, ուժգին հարվածներով երգչախմբին, լսելիս սարսուռ է անցնում քո մարմնով»[3][4][5][6][7][8] :
Մինչև երկրորդ սինգլ հայտարարելը երգը դեբյուտ է ունեցել քսաներկու համարի ներքո Մեծ Բրիտանական սինգլների չարթում 2016 թվականին նոյեմբերի 25-ին[9][10]։ Երգը իր դիրքը փոխել է չարթում 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ այն երգել են X Factor-ի ֆինալի ժամանակ։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երգը սկսեց զբաղեցնել տասնիններորդ տեղը, որտեղ այն մնացել է ընդամենը 3 շաբաթ։ 2017 թվականի հունվարի 13-ին երգն արդեն առաջին հորիզոնականում էր 5 թվի ներքո։
Իռլանդիայում երգը լավագույն տասնյակի իններորդ հորիզոնականում էր 2017 թվականի հունվարի 6-ին, իսկ հաջորդ շաբաթ երգն արդեն զբաղեցնում էր 5-րդ հորզոնականը։ Շոտլանդիայում երգը երրորդ հորիզոնականում էր2016 թվականի դեկտեմբերի 23-ին[11]։
Երգի տեսահոլովակը հրապարակվել էր 2017 թվականի հունվարի 19-ին Little Mix-ի YouTube-յան պաշտոնական էջում։
Զոե Բրիգսը OK! ամսագրից այսպես են մեկնաբանում. «Ուղարկելով սոցիալ մեդիա՝ մենք տեսանք, թե ինչպես են ուրախացել Little Mix-ի երկրպագուները տեսնելով թե ինչերի են հասնում X Factor-ի հաղթողները։ Սակայն այն բանից հետո պիտակավորվել է որպես իրենց ամենասեքսուալ երաժշտական տեսահոլովակներից մեկը, Փերրի Էդվարդսը շարունակում է առաջացնել հասկացություններ իր նորաձևության ընտրության վերաբերյալ»։ Glamour ամսագիրը տեսահոլովակը մեկնաբանում է այսպես «Փերրին, Ջեսսին, Լի Էնն և Ջեյդը կարող են տեսնել ավելի լավ պարային շարժումներ, քանի որ նրանք միացել են այնպես լավ բանակային պարողների, որը շատ լավ է։ Դե աղջիկնե՞ր»։
Երգը կատարվել էր առաջին անգամ Բրիտանական X Factor-ի 5-րդ տարեդարձին 2016 թվականի դեկտեմբերի 11-ին Չարլի Պուտի հովանավորությամբ[12][13]։ Խումբը երգը կատարվում էր ինտրոյով ակուստիկ տարբերակով նախքան անցումը բուն տարբերակին երգչախմբով։ Little Mix-ը Touch երգը կատարեց Այսօր շոուին ԱՄՆ-ում 2017 թվականի փետրվարի 28-ին և The Late Late with Sames Corden-ի ժամանակ 2017 թվականի մարտի 28-ին։ Խումբը երգը կատարել է 2017 Kids Choice Awards-ի ժամանակ Shout Out to My Ex երգի հետ մեկտեղ 2017 թվականի մարտի 11-ին։ Little Mix-ը այս երգը մրցակցում է Արիաննա Գրանդեի Dangerous Woman Tour-ի հետ[14][15][16][17][18][19][20][21][22][23][24]։
Չարթ (2016_2017) | Դիրք |
---|---|
Ավստրալիա (ARIA) | 13 |
Բելգիա (Ultratop 50 Flanders) | 24 |
Բելգիա (Ultratip Wallonia) | 23 |
Կանադա(Canadian Hot 100) | 57 |
Շվեդիա (Singles Digitál Top 100) | 40 |
Եվրոպա (Euro Digital Songs) | 5 |
Ֆրանսիա(SNEP) | 195 |
Հունգարիա (Single Top 40) | 37 |
Իռլանդիա (IRMA) | 5 |
Մեխիկո (Billboard) | 10 |
Նիդերլանդներ | 69 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) | 22 |
Ֆիլիպիններ | 33 |
Պորտուգալիա(AFP) | 77 |
Շոտլանդիա | 3 |
Սլովակիա (Rádio Top 100) | 50 |
Սլովակիա(Singles Digitál Top 100) | 45 |
Մեծ Բրիտանական սինգլեր (Official Charts Company) | 4 |
Տարածք | Հավաստագիր | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA) | Պլատին | 70000 |
Բելգիա(BEA) | Ոսկի | 15000 |
Նոր Զելանդիա (RMNZ) | Ոսկի | 15000 |
UK Singles Chart | Պլատին | 600000 |
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)