«Trillmatic», ամերիկյան ASAP Mob հիփ հոփ խմբի երգն է, որում իր մասնակցությունն ունի խմբի անդամ ASAP Nast-ը, համագործակցությամբ ռեփեր Method Man-ի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին[1] և ի սկզբանե նախատեսված է եղել ընդգրկել ASAP Mob-ի դեբյուտային՝ «L.O.R.D.» ստուդիական ալբոմում, որը սակայն չի թողարկվել։ Երգի հեղինակներն են ASAP Nast-ը, Method Man-ը և ASAP Ty Beats-ը, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ջոնա Շվարցը, նկարահանվել է Նյու Յորքում[2]։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին BET հեռուստաալիքի 106 & Park ծրագրի ընթացքում[3]։ Տեսահոլովակում նկարահանվել են ASAP Mob-ի բոլոր անդամները[2]։
- Թվային ներբեռնում[1]
Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) |
1. |
«Trillmatic» | ASAP Nast, Method Man, ASAP Ty Beats | ASAP Ty Beats |
3:59 |