True Love (երգ, Փինք)

«True Love»
Փինքի սինգլը
«The Truth About Love» ալբոմից
Թողարկված2013 թվականի հուլիսի 15
Ֆորմատսինգլ
Ժանրդենս փոփ և էլեկտրոնիկ ռոք
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերԳրեգ Քերսթին

True Love (անգլ. թարգմանաբար՝ «Իրական սեր»), ամերիկացի երգչուհի Փինքի երգը նրա «The Truth About Love» վեցերորդ ստուդիական ալբոմից։ Ձայնագրվել է բրիտանացի երգչուհի Լիլի Ալենի մասնակցությամբ։ Ստեղծագործության հեղինակներն են Փինքը, Լիլի Ալենը և Գրեգ Քերսթինը[1][2]։ «True Love» երգը եղել է 2013 թվականի սկզբին «Are We All We Are» երգից հետո թողարկված երկրորդ պրոմոսինգլը։ Այն թողարկվել է բացառապես հունգարական ռադիոյի համար։ 2013 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ երգը թողարկվելու է որպես չորրորդ սինգլ[3][4][5]։ Երգը ԱՄՆ-ում թողարկվել է 2013 թվականի հուլիսի 15-ին, իսկ Մեծ Բրիտանիայում՝ հուլիսի 22-ին[6]։

2012 թվականի փետրվարի վերջին Փինքը Թվիթթերի միջոցով հայտարարել է, որ աշխատում է վեցերորդ ալբոմի վրա։ Հունիսին նա հրապարակել է տեսաուղերձ այն մասին, որ իր նոր սինգլը թողարկվելու է 2012 թվականի հուլիսին։ Դրանից հետո Փինքը հանդես է եկել «Try» և «Just Give Me a Reason» սինգլներով։ Երգչուհին պատմել է, որ «True Love»-ը գրվել է Քերի Հարթի հետ իր հարաբերությունների մասին, և որ երգի բառերը զվարճալի են[7]։ «True Love»-ը դարձել է երրորդ երգը, որը «Here Comes The Weekend» երգի հետ միևնույն օրը տարածվել է համացանցում[8]։

«True Love» երգը պահված է փոփ ռոք ոճում։ Այն գրել են Փինքը, Գրեգ Քերսթինը և Լիլի Ալենը, երգի պրոդյուսերն էր Քերսթինը։ Երգը սկսվում է ստեղնաշարային հնչեղությամբ և տևում երեք րոպե հիսուն վայրկյան[9]։ Երգի պաշտոնական լիրիքս-տեսահոլովակը հրապարակվել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին VEVO-ով։ «The Truth About Love» ստանդարտ արտադրության յուրաքանչյուր երգ թողարկվել է լիրիքս-տեսահոլովակով[10]։ Facebook-ի միջոցով Փինքը հաղորդագրություն է թողել այն մասին, որ երգի տեսահոլովակը թողարկվելու է 2013 թվականի հուլիսի 1-ին[11]։ Սակայն երգի տեսահոլովակը Direct Lyrics կայքում տեղադրվել է հունիսի 30-ին։ Տեսահոլովակի գլխավոր հերոսներն են Փինքը, նրա ամուսին Քերի Հարթը և նրանց երկամյա դուստր Ուիլոուն։ Ի տարբերություն նրա մյուս՝ «Try» և «Just Give Me a Reason» երգերի տեսահոլովակների՝ այստեղ բացակայում է սյուժեն։ Այն կազմված է համերգային ելույթներից, ընտանեկան տեսանյութերից, հանդերձարանում արված նկարահանումներից և անիմացված կադրերից։ Փինքը տեսահոլովակում սյուժեի բացակայությունը բացատրում է ժամանակի սղությամբ, քանի որ ինքը գտնվում էր իր «The Truth About Love Tour» համերգային շրջագայության մեջ։ Տեսահոլովակում ներկա է նաև Լիլի Ալենը, ում հատկացված է փոքրիկ պահ, որտեղ նա բանջարեղեն է կտրատում և լցնում բլենդերի մեջ։

Ձայնագրության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվությունը վերցված է «The Truth About Love» ալբոմի բուկլետից։

Մասնակցություն չարթերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2012-2013) Բարձրագույն դիրք
Ավստրալիա ARIA[12] 5
Ավստրիա Ö3 Austria Top 75[13] 30
Բելգիա Ultratip Flanders[14] 3
Բելգիա Ultratip Wallonia[15] 4
Կանադա Canadian Hot 100[16] 20
Չեխիա IFPI[17] 5
Ֆրանսիա SNEP[18] 52
Գերմանիա Media Control AG[19] 43
Հունգարիա (Rádiós Top 40)[20] 33
Իռլանդիա IRMA[21] 23
Նիդերլանդներ (Dutch Top 40)[22] 19
Նոր Զելանդիա RIANZ[23] 14
Շոտլանդիա Scottish Singles Top 40[24] 11
Սլովակիա IFPI[25] 27
Շվեյցարիա Schweizer Hitparade[26] 50
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[27] 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[28] 53
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[29] 22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[30] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[31] 19
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
ԱՄՆ[32] հուլիսի 15, 2013 Hot/Modern/AC radio
Մեծ Բրիտանիա[33] հուլիսի 22, 2013 Impact day
ԱՄՆ[34] հուլիսի 23, 2013 Top 40/Mainstream radio

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pink & Lily Allen Find "True Love" Together: Watch The Lyric Video | Music News, Reviews, and Gossip on Idolator.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  2. «Pink and Lily Allen's collaboration 'True Love' surfaces online - listen | News | NME.COM». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  3. Pink Announces «True Love» With Lily Allen As New Single | Music News, Reviews, and Gossip on Idolator.com(չաշխատող հղում)
  4. «Pink Announces New Single 'True Love' Featuring Lily Rose Cooper — Celebrity Gossip, News & Photos, Movie Reviews, Competitions — Entertainmentwise». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Pink set to release Lily Allen collaboration 'True Love' as next single | Features & Reviews | Clickmusic | Online Music News, Downloads, Videos & More». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Lily Allen Returns To Feature On P!nk's New Single 'True Love&#039». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  7. «P!nk Breaks Down The Truth About Love - Part 2 | The Official P!nk Site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  8. «Pink and Lily Allen release lyric video to their collaboration 'True Love' | Mail Online». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  9. «P!nk - True Love (Official Lyric Video) - YouTube». Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  10. «THE TRUTH ABOUT LOVE Stream - YouTube». Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  11. https://www.facebook.com/pink?hc_location=stream
  12. Australian-charts.com — P!nk feat. Lily Allen — True Love. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  13. P!nk feat. Lily Allen — True Love Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  14. Ultratop.be — P!nk feat. Lily Allen — True Love (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  15. Ultratop.be — P!nk feat. Lily Allen — True Love (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  16. P!nk Album & Song Chart History Canadian Hot 100 for P!nk.
  17. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201330.
  18. Lescharts.com — P!nk feat. Lily Allen — True Love (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  19. Musicline.de — Chartverfolgung — P!nk feat. Lily Allen — True Love (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  20. «Hungarian Airplay Chart – Top 40 lista» (Hungarian). Mahasz. Magyar Hanglemezkiadók Szövetsége. 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. "Chart Track: Week 29, 2013". Irish Singles Chart.
  22. «Dutch Top 40 – Top 40 lista» (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին.
  23. Charts.org.nz — P!nk feat. Lily Allen — True Love. Top 40 Singles. Hung Medien.
  24. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  25. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201332.
  26. P!nk feat. Lily Allen — True Love swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  27. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  28. P!nk Album & Song Chart History Billboard Hot 100 for P!nk.
  29. P!nk Album & Song Chart History Billboard Pop Songs for P!nk.
  30. P!nk Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for P!nk.
  31. P!nk Album & Song Chart History Billboard Adult Contemporary for P!nk.
  32. Hot/Modern/AC Future Releases | Hot Adult Contemporary Rock Songs and Release Dates |
  33. «Pink's family, Lily Allen star in 'True Love' music video — watch — Music News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  34. Top 40/M Future Releases | Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates