Trussardi | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, Առցանց խանութ, կայք, ձեռնարկություն և նորաձևության տուն |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1911 |
Գլխադասային գրասենյակ | Միլան, Իտալիա |
Կայք | trussardi.com |
Trussardi, իտալական նորաձևության տուն, որը թողարկում է «լյուքս» դասի հագուստ, աքսեսուարներ և օծանելիք[1]։
2020 թվականի հոկտեմբերի 26-ից Trussardi-ի գլխավոր տնօրենը Սեբաստիան Զուլն է[2], իսկ կրեատիվ տնօրենի պաշտոնը 2021 թվականից կիսում են Սերհատ Իշիկը և Բենջամին Ալեքսանդր Հուսեբին[3]։
Ապրանքանիշը հիմնադրվել է Բերգամոյում։ 1911 թվականին Դանթե Տրուսարդին բացել է ձեռնոցների վերանորոգման և պատրաստման արհեստանոց։ Այն հայտնի է դարձել շնորհիվ բարձրորակ կաշվի վերամշակման։ 1970 թվականին Դանթե Տրուսարդիի մահից հետո ընկերությունը անցել է նրա եղբորորդու՝ Նիկոլա Տրուսարդիի ձեռքը։ Ապրանքանիշի նոր սեփականատերը մինչ այդ ավարտել է համալսարանը և ստացել տնտեսագետի աստիճան։ Նիկոլան որոշել է ակտիվորեն զարգացնել արտադրությունը։ Այդ նպատակով մանրամասն ուսումնասիրել է կաշվի մշակման եղանակները։
1973 թվականին հայտնվել է Trussardi լեյբլը։ 1983 թվականին լույս է տեսել պրետ-ա-պորտեի կանացի հագուստի առաջին հավաքածուն, որի ցուցադրություններն անցկացվել են Միլանի պոդիումներում։ 1986 թվականին սկսել Է թողարկվել Trussardi Action գիծը[4], 1988 թվականին հայտնվել է Trussardi Jeans նոր գիծը, իսկ 1989 թվականին՝ Trussardi Sport գիծը։
1991 թվականին Հռոմում առաջին անգամ ցուցադրվել է Trussardi Couture հավաքածուն։ 1996 թվականը նշանավորվել է t-Store-ի հավաքածուի ի հայտ գալով[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Trussardi» հոդվածին։ |
|