Twenty One Pilots, ամերիկյան Twenty One Pilots խմբի համանուն ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին։ Ալբոմը թողարկվեց 115000 օրինակով[7] և հասավ 139-րդ հորիզոնականին ամերիկյան Billboard 200-ում[8]։ Այն բասիստ Նիկ Թոմասի և թմբկահար Քրիս Սալիհի միակ ալբոմն է` մինչև 2011 թվականին խումբը լքելը[9][10][11]։
Ալբոմի թողարկվելուց որոշ ժամանակ հետո պարզվեց, որ այն ձայնագրվել է տան նկուղում գտնվող ձայնագրման ստուդիայում, որտեղ այդ ժամանակ ապրում էին Թայլեր Ջոզեֆը, Նիկ Թոմասը, Քրիս Սալիհը և Թոմասի եղբայրը։ Նաև պարզվեց, որ երգերի տեքստերը հիմնականում գրվել է ֆրենտմեն Թայլեր Ջոզեֆի կողմից[12]։ Ալբոմի շապիկը մշակվել է Ջոն Ռեթշտատի՝ Ջոզեֆի ընկերոջ կողմից[13]։
Fuse-ից Մարիա Շերմանը գովաբանել է ասելով, որ նրան դուր է գալիս Թայլերի «խոսելով երգելը» և ալբոմի «դաշնամուրային գեղեցիկ գործիքավորումը», թեև քննադատել է Ջոզեֆի արտասանությունը ռեփի ժամանակ[14]։ Alternative Press-ը նկարագրել է «Addict with a Pen» երգը որպես «դանդաղ և ակներև ազնիվ»[15]։