Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Univers Zéro | |
---|---|
![]() | |
Երկիր | Բելգիա |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք |
Գործունեություն | 1974–1987, 1999–մեր օրեր |
Կայք | univers-zero.com |
![]() |
Univers Zéro (գրության տարբերակներ՝ Univers Zero և Univers-Zero), բելգիական երաժշտական խումբ, հայտնի է իր գոթական մռայլությամբ և 20-րդ դարի դասական ուժեղ ազդեցությամբ։
Խումբը ձևավորվել է 1974 թվականին՝ թմբկահար Դանիել Դենիի կողմից։ Խմբի կազմը հաճախ է ենթարկվել փոփոխության։ Սկզբնական ալբոմները գրեթե ամբողջապես ակուստիկ էին, հետագայում երաժշտությունը դարձել է ավելի էլեկտրական։
Առաջին ալբոմը գրվել է կամերային ռոքի ոճով, հնչելով ոչ դասական, իսկ երկորդը՝ դասական RIO։ Այս ալբոմից ռոք խումբը սկսում է զարգանալ։
1984 թվականի «Uzed» ալբոմում հանկարծակի փոխվում է հնչողությունը՝ դառնալով ավելի էլեկտրական և հիշեցնում ֆրանսիական ցոյլին։ Թվային սինթեզատորները և կիթառը գերակշռում են «Heatwave» (1986) ալբոմում, հնչողությունը, ինչպես միշտ, լի է դիսոնանսով և երաժշտական քաոսով։
Երկրորդ շրջանում, որը սկսվել է 90-ական թվականների վերջին, խումբը որոշակիորեն պարզեցնում է իր երաժշտությունը, վերջինս դառնում է ավելի դրամատիկ, քան մռայլ։ Խումբը վերադառնում է կենդանի (ոչ էլեկտրական) հնչողությանը «Ceux Du Dehors»-ի ժամանակ։ «Clivages» (2010)-ը փորձ է վերադաձնելու խմբի նախկին մռայլ մթնոլորտը։ Այնուհետև, թարմությունների փնտրտուքում Դանիել Դենին գրեթե ամբողջապես փոխում է կազմը։ “Phosphorescent Dreams”(2014) նոր ալբոմը մեծ մասամբ լցվում է ռոքով։ Ուղղությունը վերցնում են քիչ աղմկոտ և շատ էլեկտրական երաժշտությանը։ Կոմպոզիցիայի հեղինակներ են Դանիել Դենին (4 թրեք) և Քուրտ Բուդեն (3 թրեք)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Univers Zéro» հոդվածին։ |
|