Urban Decay | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձեռնարկություն և բրենդ |
Հիմնադրված է | 1996 |
Հիմնադիր | Keke? |
Վայր | Ռուբե |
Արդյունաբերություն | հիգիենայի միջոցներ և կոսմետիկ արդյունաբերություն |
Մայր ընկերություն | L’Oréal |
Սեփականատեր | Kevin? |
Կայք | urbandecay.com |
![]() |
Urban Decay, կոսմետիկայի ամերիկյան ապրանքանիշ, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքում, ֆրանսիական L'Oréal կոսմետիկ ընկերության դուստր ձեռնարկությունն է[1]։
Ժամանակակից արտադրանքները ներառում են շրթունքների, աչքերի, դեմքի և մարմնի մաշկի համար միջոցներ[2]։ Ապրանքանիշը առավել հայտնի է Naked հավաքածուով, որն իր մեջ ներառում է ստվերաներկի տասներկու տարբեր ներկապնակ: Դրա թիրախային շուկան կանայք են, չնայած այն չի սահմանափակվում այս տեսականիով[3]։ Ապրանքները վաճառվում են ԱՄՆ-ի խոշոր հանրախանութներում, ինչպիսիք են Macy's-ը, Sephora-ն, Ulta-ն, Nordstrom-ը և պաշտոնական կայքում[4][5], ինչպես նաև մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան և Գերմանիան:
Մինչև 1990-ականների կեսերը վարդագույն, կարմիր և բեժ երանգները գերակշռում էին գեղեցկության արդյունաբերության ներկապնակում[6]։ 1995 թվականին Cisco-ի համահիմնադիր Սենդի Լերները և Պատրիսիա Հոլմսը գտնվում էին Լոնդոնից դուրս գտնվող Լերների առանձնատանը, երբ Հոլմսը խառնել է բոսորագույնն ու սևը՝ նոր գույն ստեղծելու համար: Այնուհետև նրանք որոշել են ստեղծել կոսմետիկ ընկերություն, որն անվանել են Urban Decay[7]։ Գործարկված լինելով 1996 թվականի հունվարին՝ այն առաջարկում էր 10 շրթներկի և 12 եղունգների լաքերի շարք: Դրանց գունային գունապնակը ոգեշնչված էր քաղաքային լանդշաֆտից, ուստի շրթներկի երանգները կոչվում էին՝ Սմոգ, Ժանգ, Նավթի բիծ, Թթվային անձրև և այլն[8]։
2000 թվականին LVMH ընկերությունը գնել է Urban Decay ապրանքանիշը[9]։ 2002 թվականին Urban Decay-ը գնել է Falic խումբը: 2009 թվականին ապրանքանիշի սեփականատերն է դարձել Castanea Partners ընկերությունը[10]։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին L'Oréal-ը հայտարարել է Urban Decay-ի ձեռքբերման մասին[11]։ 2012 թվականին L' Oréal-ը ձեռք է բերել ընկերությունը։ Ապրանքանիշի համար վճարել է մոտ 350 միլիոն դոլար[12]։
2015 թվականի գարնանը Urban Decay-ն ընդլայնել է սոցիալական լրատվամիջոցների ներկայությունը Tumblr կայքի The Violet Underground-ի միջոցով: Այն ներկայացնում է համագործակցություն երիտասարդ դիզայներների հետ, ինչպիսիք են Բարոն ֆոն Ֆենսին[13]։
Ապրանքանիշի դեմքն այնպիսի հայտնիներ էին, ինչպիսիք են Ռուբի Ռոուզը և Նիկոլ Ռիչին[14]։ 2019 թվականի հունիսին Urban Decay-ը հայտարարել է նոր կարգախոսի՝ Pretty Different-ի մասին և իր դեսպաններ է կոչել Էզրա Միլլերին, Լիզզոյին, Ջոյ Քինգին, Կարոլ Ջիին և CL-ին[15]։ Մեկ տարի անց նրանք հայտարարել են ևս երեք դեսպանների մասին՝ որոնք նպաստում են իրենց առաջխաղացմանը՝ Naked Ultraviolet՝ Նորման, G. E. M-ն և Կամիլու Մենդես[16]։ 2021 թվականի հունվարին հարավկորեական Monsta X խումբը հայտարարվել է ապրանքանիշի գլոբալ դեսպան[17][18]։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Urban Decay» հոդվածին։ |
|