VII բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Yedinci Ordu, անգլ.՝ Seventh Army (Ottoman Empire), ռուս.՝ 7-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش السابع (الإمبراطورية العثمانية, գերմ.՝ Siebte Armee (Osmanisches Reich) | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Մտնում է | Յըլդըրըմ բանակախումբ |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
Թվակազմ | իրականում կորպուսի չափ էր, սակայն կրում էր բանակ անունը |
. | |
Տեղաբաշխում | Սիրիա, Պաղեստին, Սինայ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1877–? օգոստոս 12, 1917[1] |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջան Մեգիդդոյի ճակատամարտ |
Լուծարվեց | նոյեմբերի 7, 1918[2] |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Մուստաֆա Քեմալ փաշա (հուլիսի 5 – հոկտեմբեր 9, 1917) Ֆևզի Չաքմքա փաշա (հոկտեմբեր 9, 1917 – օգոստոս 1918) Մուստաֆա Քեմալ փաշա (օգոստոս 7 – նոյեմբեր 7, 1918) |
VII բանակը (թուրքերեն՝ Yedinci Ordu, «Յեդինջի օրդու»), Օսմանյան կայսրության զինված ուժերի մեծ ռազմական կազմավորում էր՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում՝ XIX դարի վերջից XX դարի սկիզբ։ Այն ունեցավ բավական երկար պատմություն։ Յոթերորդ բանակը կազմավորվել է 1877–?, իսկ ապա՝ օգոստոս 12, 1917[3]՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց մեկ ամիս առաջ, և լուծարվել է 1918 թվականի հոկտեմբերին[3], երբ ակնհայտ էր Օսմանյան կայսրության պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում։ Օսմանյան VII դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջանին, այդ թվում՝ Մեգիդդոյի ճակատամարտին։ Թեպետ և VII բանակը ստեղծված էր բանակի տեսքով, սակայն, առնվազն 1918-ին այն իրենից ներկայացնում էր ընդամենը բանակային կորպուս, ունենալով վերջինիս համապատասխան անձնակազմի թվակազմ։
VII բանակը ստեղծվել է 1877-ին՝ Արաբիայում և Եմենում ծառայելու համար[4]։ 1908 թվականին VII բանակը կազմված էր XIII և XIV հետևակային դիվիզիաներից, մեկ հեծելազորային և մեկ հրետանային զորագնդից[5]։
1917-ի օգոստոսին VII բանակն ուներ հետևայալ մարտական կազմը.[6]
1917-ի վերջին, զորահրամանատար Ֆևզի փաշան հրամայեց Յոթերորդ բանակին առաջ խաղալու անապատով՝ բրիտանացի գեներալ Ալենբիի զորքերի ներքին թևերին հզոր ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ Ալենբին գրոհում էր Օսմանյան VIII բանակի վրա, նրա Ավստրալիական դիվիզիան ուղարկվեց հետ մղելու VII բանակի գրոհը։ VII բանակն ի վիճակի եղավ ստիպելու ավստրալիացիներին նահանջելու մի քանի մղոն, սակայն, ի վերջո, ավստրալիացիներն իրենց դիրքերը պահեցին։ Մուղար լեռնաշղթային ճակատամարտում բրիտանացիների հաղթանակից հետո՝ 1918-ի նոյեմբերի 13-ին (որն ուղղակի չառնչվեց օսմանյան Յոթերորդ բանակին), Ֆևզին որոշեց մարտից դուրս բերել Յոթերորդ բանակը և պաշտպանել Երուսաղեմը[7]։
1918-ի հունվարին Յոթերորդ բանակն ուներ հետևյալ մարտակազմը[8].
1918-ի հունիսին Յոթերորդ բանակի կառուցվածքը հետևյալն էր.[9]
1918 թվականի սեպտեմբերին Յոթերորդ բանակի մարտակազմը հետևյալն էր.[10]
Յոթերորդ բանակը ոչնչացվեց բրիտանական զորքերի կողմից՝ օդանավերով ռմբակոծությամբ, երբ թուրքական այդ զորամիավորումը նահանջում էր Նաբլուսից՝ 1918 թվականի սեպտեմբերին[11]
1918 թվականի նոյեմբերին VII դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը[12].