Valentino | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, նորաձևության ապրանքանիշ և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1960 |
Հիմնադիր | Վալենտինո Գարավանի |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Մայր ընկերություն | Mayhoola for Investments? |
Կայք | valentino.com |
Valentino (brand) Վիքիպահեստում |
«Valentino S.p.A.», Իտալական նորաձևության տուն, որը 1960 թվականին հիմնադրել է դիզայներ Վալենտինո Գարավանին և որը մտել է Valentino Fashion Group-ի մեջ։ 2008 թվականի հոկտեմբերից տան ստեղծագործական տնօրենն է Պիեռ Պաոլո Պիչոլին։ Վալենտինոյի շտաբ գրասենյակը գտնվում է Միլանում[1]։
Valentino նորաձևության տունը հիմնադրվել է 1960 թվականին Վալենտինո Գարավանիի կողմից Հռոմում՝ Իտալիայում՝ իր հոր և նրա գործընկեր Ջանկարլո Ջամեթիի աջակցությամբ[2]։
Valentino-ի դեբյուտը միջազգային ասպարեզում տեղի է ունեցել 1962 թվականին Ֆլորենցիայում՝ այն ժամանակների նորաձևության մայրաքաղաքում[3]։ Valentino-ն հարսանեկան զգեստներ է մշակել Էլիզաբեթ Թեյլորի, Էնն Հեթեուեյի, Ջենիֆեր Լոպեսի և Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինայի համար[4][5]։
1998 թվականին Գարավանին և Ջամեթին ընկերությունը մոտ 300 մլն դոլարով վաճառել են իտալական կոնգլոմերատին, որը մասամբ վերահսկվում էր հանգուցյալ Ջաննի Անյելի՝ Fiat ընկերության ղեկավարի կողմից։ 2002 թվականին Valentino S. p.a նորաձևության տունը, որն ուներ 180 միլիոն դոլարից ավելի եկամուտ, 210 միլիոն դոլարով վաճառվել է Միլանի տեքստիլ հսկա Marzotto Apparel-ին։
2012 թվականին Կատարը mayhoola for Investments S. P. C ներդրումային մեխանիզմի միջոցով 700 մլն եվրոյով ձեռք է բերել Valentino-ն[6]։
2020 թվականին նորաձևության տունը հայտարարել է, որ այլևս չի օգտագործի ալպակայի բուրդ և խզել է կապերը Պերուում ալպակայի աշխարհի խոշորագույն մասնավոր ֆերմայի՝ Mallkini-ի հետ։ Այդ քայլը հաջորդել է արդյունաբերության մեջ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացահայտումներին[7]։
2010 թվականից Valentino perfumes-ը պատկանում է Puig-ին[8].
2020 թվականին Valentino Beauty-ին հայտարարել է նոր բուրմունքի՝ Viva Voce-ի թողարկման մասին և նրա դեմքն է հայտարարել Լեդի Գագային[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Valentino (նորաձևության տուն)» հոդվածին։ |
|