Vores Øl, առաջին բաց կոդով գարեջուրը։
Բաղադրատոմսը հրապարակված է Creative Commons Attribution — Share Alike 2.0 արտոնագրով։ Գարեջուրը ստեղծվել է Կոպենհագենի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանողների կողմից, Superflex կոչվող նկարիչների խմբի հետ միասին` նպատակ ունենալով հասարակությանը ցույց տալ, որ open source-ի սկզբունքները կարող են կիրառվել ոչ միայն թվային աշխարհում, այլ նաև նյութական ապրանքների արտադրության մեջ։
Առաջին 100 լիտր մուգ գարեջուրը, որը ուսանողները եփում էին դպրոցական սրճարանում, անվանվել է «Տարբերակ 1.0», որն արդեն ակնարկում էր, որ արտադրանքը դեռ զարգանալու է։ Դրանից հետո բաղադրատոմսում փոփոխություններ են ավելացվել, որից հետո կայք է բացվել։ Նրանք խոստովանել են, որ խումբը միայն սահմանափակ փորձ է ունեցել գարեջրի արտադրության մեջ և բաղկացած չի եղել գարեջրի գուրուներից։ Ի սկզբանե տնային գարեջրագործների համայնքը դժգոհել է գործընթացի նկարագրության և բաղադրիչների որակից[1]։ Դիտողությունները կայացել են նրանում, որ նշված չի եղել, թե որքա՞ն ջուր պետք է օգտագործվի խյուսում, ի՞նչ տեսակի խմորիչ պետք է օգտագործվի, արտադրված գարեջրի տեսակը (բացառությամբ մուգ գարեջրի), արդյոք օգտագործվե՞լ է գայլուկ, համային հավելումներ կա՞ն, ինչպիսի՞ն պիտի լինի գարեջրի համը։
Չնայած Vores øl-ի առաջին բաղադրատոմսը որոշակի տեխնիկական քննադատություն է առաջացրել, այն անընդհատ թարմացվել է, իսկ հայտնաբերված թերությունները՝ շտկվել։ Այն լավ է ընդունվել Ռիչարդ Սթոլմանի[2], Կորի Դոկտորուի[3][4], Լոուրենս Լեսիգի[5][6][7] կողմից։
Այս պահին գարեջուրը հասել է 4.1 տարբերակի։
Vores Øl-ի հին Էջեր