«Week Without You» | ||||
---|---|---|---|---|
Մայլի Սայրուսի սինգլը | ||||
«Younger Now» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 21, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | Քանթրի Փոփ | |||
Երգահան | Մայլի Սայրուս Օրեն Յոել | |||
Տևողություն | 3:44 | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Օրեն Յոել Մայլի Սայրուս | |||
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Week Without You, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վեցերորդ ստուդիական ալբոմ Younger Now–ի երգ է։ Թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 21–ին՝ RCA Records լեյբլի կողմից՝ որպես երկրորդ գովազդային սինգլ[1]։ Ըստ Nielsen SoundScan–ի, 2017 թվականի սեպտեմբերի ցուցանիշների համաձայն երգը Միացյալ Նահանգներում վաճառվել է գրեթե 3,400 օրինակով[2]։
Մամլա ասուլիսում Սայրուսն ասել է․ «Ստեղծագործելու ընթացքը տարբեր էր, քանի որ ես նախկինում այս կերպով ալբոմ չեմ թողարկել։ Մարդիկ ինձ անընդհատ հարցնում են․ «Արդյո՞ք սա քեզ նորին ներկայացման ձև է», սակայն դա այդպես չէ։ Իրականում ես այն մարդն եմ, ով ընդունում է իր նախկին ես–երը։ Այս ալբոմը իմ ամենալավ տարբերակն է այս պահի դրությամբ, որը կարող եմ լինել»[3]։
Billboard–ի աշխատող Տատյանա Կիրիսանոն նկարագրեց երգը որպես «թվագի և քանթրի ժանրին պատկանող, զուգընկերոջից բաժանվելու սպասումով երգ»[4]։ MTV News–ից Ռոս Մակնեյլաժը նկարագրեց երգը որպես «քանթրի երգ, որը համբույր է ուղարկում իր չբավարարող զուգընկերոջը։ Արտադրությունը բացարձակապես քանթրի է, ի տարբերություն «Malibu» և «Younger Now» երգերի փոփ կրող մասնիկներին։ Այստեղ Սայրուսը թողնում է իրեն հարազատ կիթառի հնչյունները»[5]։ Նույն ամսագրի Դիպա Լակշիմը կարծում է, որ «այս երգը «Malibu»–ի լրիվ հակառակն է, և այն պարզապես բաժանվելու մասին երազների երգ է»[6]։ Out ամսագրի Քրիս Թոմասը երգը նկարագրում է «թվագի և քանթրի, որը ունկնդիրներին կստիպի պատկերացնել իրենց զուգընկերոջից կիթառով փախչելիս՝ միարժամանակ լացելով և ծխելով»[7]։ NME–ի Լյուկ Բրիտոնը գնահատեց երգի «քանթրի և ռետրո ոճը, որոնք վերաբերվեցին բաժանմանը»[8]։
Չարթ | Հորիզոնական |
---|---|
Նոր Զելանդիա (RMNZ)[9] | 8 |