Windows-ի սխալների գրանցման ծառայություն (Windows Error Reporting - WER), ներկայիս Windows օպերացիոն համակարգի ծառայություն, որը նախատեսված է Microsoft-ին սխալների մասին հայտնելու համար։ Օգտագործումը սկսվել է Windows XP[1] և Windows Mobile 5 և 6 տարբերակներից։ Չի կարելի այն շփոթել Dr. Watson-ի հետ։
Եթե ծրագրում հայտնում է ինչ որ խնդիր, սխալների գրանցվամ ծառայությունը հավաքում է տարատեսակ տեղեկություններ համակարգի և ծրագրի մասին և հետո ինտերնետի միջոցով ուղարկում է Microsoft-ին։
WER աշխատում է ինչպես ծառայություն և այն հնարավոր է անջատել անդմինիստրատորի կողմից[2][3]։
Առաջին անգամ ծառայությունը իրականացվել է Windows XP օպերացիոն համակարգում։ WER-ի զեկույցների ցանկը կարելի է դիտել շնորհիվ msinfo32 հարմարանքի[4]։
Հաջորդ օպերացիոն համակարգի հետ միասին թողարկվեց նոր տարբերակը, որը հագեցված API-ով, որ թույլ էր տալիս ոչ միայն ուղարկել զեկույց այլև կառավարել դրանք[5]։WER-ի թարմացումների շնորհիվ այն կարող է ուղարկել զեկույցներ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
Windows 7-ում, Ղեկավարման վահանակի «Սխալների զեկյուց» բաժինը տեղափոխվել է Windows-ի ապահովման կենտրոն բաժինը։
Microsoft-ը հայտարարում է, որ ուղարկված զեկույցները, որոնք գրեզանացում են մի քանի հարյուր կիլոբայթը, կարող է պարունակել անձնական տեղեկություն։ Ընկերությունը պնդում է, որ այն չի կարող օգտագործել այդպիսի տեղեկությունը անձի տեղորոշման համար[6][7]։
WER-ի հին տարբերակներում տեղեկությունները ուղարկվում են առանց կոդավորման։ Տեղեկության TLS կոդավորումը սկսվել է օգտագործվել Windows 8-ի տարբերակում[8]։
2013 թվական դեկտեմբերին մի անկախ լաբարատորիա հաստատեց, որ WER-ը Microsoft-ին տեղեկություն է ուղարկում համակարգին միացված յուրաքանչյուր նոր սարքի մասին[8]։
Համաձայն Սնոուդենի կողմից գրված փաստաթղթի, պարզ դարձավ, որ բոլոր տեղեկությունները, որոնք ուղարկվում են օգտատիրոջ կողմից, անալիզի են ենթարկվում հաքերային խմվի կողմից, խոցելիություն հայտնաբերելու համար։ Նոր zero-day հարձակումը ստեղծելու համար բավական էր միայն WER-ի կողմից ստացված տեղեկությունների շնորհիվ[9][10]։