Wings, հարավկորեական BTS բոյ բենդի երկրորդ ստուդիական ալբոմ։ Թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին Big Hit Enteratinment-ի հովանավորությամբ։ Ալբոմը կազմված է 15 երգից, որում գլխավորը «Blood Sweat & Tears» սինգլն է։ Ալբոմում կան նաև 7 երգ, որոնք մասնակիցներն իրենք են գրել[1][2].:
Ալբոմը դեբյուտ է ունեցել ամերիկյան գլխավոր ալբոմային Billboard 200 շքերթում, ինչը այն դարձրեց ամենավաճառվող կորեական ալբոմը, և առաջինն էր, որ մեկ շաբաթից ավել եղել է աղյուսակում[3][4]։ «Blood Sweat & Tears» սինգլը եղել է խմբի առաջին հիթը Gaon Digital Chart շքերթում։ Ալբոմը նաև անցել է Gaon-ի ռեկորդը՝ որպես ամսվա և տարվա լավագույն ալբոմ[5]։
Սեպտեմբերի 4-ից մինչև 13-ը Big Hit-ը թողարկեց մի շարք գովազդային հոլովակներ խմբի վերադարձի պատվին[6]։ Յուրաքանչյուր տեսահոլովակ ունի հատված Հերման Հեսսեի «Դեմիան» գրքից. Չոնգուկ` «Սկիզբ» («Begin»)[7], Չիմին՝ «Սուտ» («Lie»)[8], Վի՝ «Խայտառակություն» («Stigma»)[9], Շուգա՝ «Առաջին սեր» («First Love»)[10], Ռեփ Մոն՝ «Անդրադարձնում» («Reflection»)[11], Ջեյ Հոփ՝ «Մամա» («MAMA»)[12] և Ջին՝ «Արթուն» («Awake»)[13]: Սեպտեմբերի 25-ին թողարկվել է «Wings: Boy Meets Evil»-ի անոնսը[14]։ Եղել են նաև նկարներ նոր ալբոմից[15], իսկ հոկտեմբերի 5-ին հայտարարվեց երգերի ցանկը։
Երգ
|
Ծրագիր
|
Ամսաթիվ
|
«Blood Sweat & Tears» |
Show Champion |
հոկտեմբերի 19, 2016
|
M Countdown |
հոկտեմբերի 20, 2016
|
Music Bank |
հոկտեմբերի 21, 2016
|
հոկտեմբերի 28, 2016
|
Inkigayo |
հոկտեմբերի 23, 2016
|
The Show |
հոկտեմբերի 25, 2016
|
Տարի
|
Մրցանակ
|
Անվանակարգ
|
Արդյունք
|
2016
|
Melon Music Awards
|
Տարվա ալբոմ
|
Հաղթանակ
|
2016
|
Mnet Asian Music Awards
|
Տարվա ալբոմ
|
Առաջադրված
|