«Wonder», կանադացի երգիչ Շոն Մենդեսի սպասվելիք չորրորդ ստուդիական ալբոմ, որը պետք է թողարկվի 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Island Records լեյբլի միջոցով[1]։
2020 թվականի օգոստոսի Շոն Մենդեսը «wonder» բառով դաջվածք է արել իր աջ ձեռքի վրա, ինչից հետո պարզվել է, որ այն դառնալու երգչի սպասվելիք ստուդիական ալբոմի և դրա գլխավոր սինգլի անվանումը[2]։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Մենդեսն սոցիալական ցանցերում «WHAT IS #WONDER» գրվածքով հայտարարել է նախագծի մասին[3]։ Ժամեր անց նա հայտարարել է ալբոմի և գլխավոր սինգլի անվանումը, թողարկման ամսաթվերը[4][5], ինչպես նաև թողարկել է «Intro»-ն՝ ալբոմի առաջին թրեքը[6]։ Ալբոմի նախապատվերները թողարկվել են սթրիմինգային ծառայությունների վրա սեպտեմբերի 30-ին։
Իր հայտարարության մեջ Մենդեսն ասել է «Wonder» ալբոմի մասին․ «Դա իրոք նման է այն բանին, որ իմ մի մասը գրվել է թղթի վրա և երգ է դարձել։ Ես փորձում էի լինել նույնքան իրական և ազնիվ, որքան միշտ։ Սա մի աշխարհ է, ճանապարհորդություն է, երազանք է և ալբոմ, որը ես ուզում էի անել իսկապես երկար ժամանակ։ Այն ինձ շատ է դուր գալիս։ Շնորհակալություն, որ այսքան տարի ինձ հետ եք եղել։ Ես ձեզ բոլորիդ սիրում եմ[7]»։
Ալբոմը գովազդելու համար 2020 թվականի նոյեմբերի 23-ին Նեթֆլիքս հարթակում լույս է տեսնելու Գրանթ Սինգերի նկարահանած «Շոն Մենդես։ Զարմանքով» (անգլ.՝ Shawn Mendes: In Wonder) ֆիլմը, որը պատմելու է Մենդեսի կյանքի վերջին մի քանի տարիները, այդ թվում նաև նրա 2019 թվականին տեղի ունեցած համանուն շրջագայությունը և «Wonder» ալբոմի ստեղծման ընթացքը։ Մենդեսը դարձել է ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որն արժանացել է 2020 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի հատուկ ընտրությանը[8]։
«Wonder» երգը թողարկվել է որպես նույնանուն ալբոմի գլխավոր սինգլ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[9]։ Երգի և ուղեկցող երաժշտական տեսահոլովակի համար թիզերները թողարկվել են հայտարարության հետ միասին[4][6]։