«Wonderful Tonight» | |
---|---|
Էրիկ Կլեպտոնի երգը | |
Ժանր | ռոք |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | RSO Records |
Հեղինակ | Էրիկ Կլեպտոն |
Կոմպոզիտոր | Էրիկ Կլեպտոն |
Պրոդյուսեր | Glyn Johns? |
«Wonderful Tonight», Էրիկ Կլեպտոնի երգը։ Ձայնագրվել է նրա Slowhand (1977 թվական) հինգերորդ ստուդիական ալբոմի համար, ինչպես նաև թողարկվել է որպես սինգլ այդ նույն ալբոմի «Peaches and Diesel» կոմպոզիցիայով երկրորդ կողմի վրա[1]։
«Wonderful Tonight»-ը նվիրված է Փաթի Բոնդին[2], և այն նշված է նրա «Wonderful Today: George Harrison, Eric Clapton, and Me» ինքնակենսագրական գրքում։
1988 թվականինԿլեպտոնը հայտնվում է Նելսոն Մանդելայի 70-ամյակին նվիրված համերգին որպես Dire Straits հրավիրված կիթառահար։ Որպես անակնկալ երգվեց Էրիկ Կլեպտոնի «Wonderful Tonight» երգը։
1991 թվականին տեղի ունեցավ համերգային շրջագայություն, որտեղ Հարիսոնը և Կլեպտոնը ելույթ ունեցան միասին[3]։ Կլեպտոնը կատարեց «Wonderful Tonight» և «Lsyla», Հարիսոնը՝ «Something» երգերը[4]։ Այդ բոլոր երգերը նվիրված էին միևնույն կնոջը՝ Փաթի Բոնդին[5]։