X-47 Pegasus

X-47 Pegasus
Տեսակթռչող սարքի մոդել
ԵնթատեսակX-47?
ԱրտադրողNorthrop Grumman ընկերություն
Առաջին թռիչքփետրվարի 23, 2003
ՇահագործողներԱՄՆ ռազմածովային ուժեր
Միավոր արտադրված2
 Northrop Grumman X-47B Վիքիպահեստում

Պեգաս X-47A (անգլ.՝ X-47A Pegasus), բազմաֆունկցիոնալ մարտական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որն արտադրվում է Նորթրոպ Գրումման ընկերության կողմից։ X-47 շարքի առաջին սերունդն է։

X-47-ի մշակումն սկսվել է որպես ԱՄՆ Պաշտպանության առաջատար հետազոտությունների կառավարման J-UCAS նախագիծ, ներկայումս կազմում է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի UCAS-D ծրագրի մաս։ Այս ծրագիրը նպատակ ունի ստեղծել անօդաչու ինքնաթիռ, որն ունակ է իրականացնել թռիչքներ ավիակրից[1]։ Նախնական մոդելն անվանվել է X-47A, որի հաջորդը X-47B ռազմածովային տարբերակն է։

X-47A առաջին աշխատանքային մոդելը ստեղծվել է Մոջավեում (Կալիֆորնիա) տեղակայված Բարտ Ռուտանի (Burt Rutan) «Scaled Composites» Քաղաքացիական օդատիեզերական հետազոտությունների կենտրոնում։ Ցուցադրությունը կայացել է 2001 թվականի հուլիսին, իսկ առաջին թռիչքը հաջողությամբ ավարտվել է 2003 թվականի փետրվարին։

ԱՄՆ ռազմածովային նավատորմը մինչև 2000 թվականի ամառանը չի զբաղվել անօդաչու թռչող սարքերի զարգացմամբ։ Հենց 2000 թվականի ամռանն էլ Ռազմածովային ուժերը կնքել են 2 միլիոն դոլարի պայմանագրեր Բոինգ և Նորթրոպ Գրումման ընկերությունների հետ` հայեցակարգի վերլուծության 15-ամսյա ծրագրի համար։

Նախատեսվում էր, որ X-47B մոդիֆիկացիայի հիման վրա պետք է մշակվեր ռադարների վրա գրեթե անտեսանելի գերխուսանավող անօդաչու կործանիչ, չնայած որ փորձագետները նշել են, որ առաջիկա 10-15 տարիներին սարքը չի կարողանա կատարել խնդիրներ, հատկապես օդային մարտեր մղել, այն պատճառով, որ հաշվարկված չեն այս դասի սարքերի վարքի ճշգրիտ մաթեմատիկական մոդելներն այդպիսի բարդ առաջադրանքներ կատարելիս[2], քանի որ պարզվել է, որ ժամանակակից ԷՀՄ-ների մակարդակը բավարար չի եղել լիովին ինքնավար մեքենաների մշակման համար[2]։

Նավատորմը նաև շահագրգռված էր ԱԹՍ-ի օգտագործման հնարավորությամբ` պաշտպանվող օդային տարածքները հետախուզելու և հետագա հարվածների թիրախները բացահայտելու նպատակով։

Ռազմածովային անօդաչու թռչող սարքի ստեղծումը ներառում էր բազմաթիվ խնդիրների լուծում․ կորոզիա աղաջրի հետ փոխազդեցության հետևանքով, թռիչքի և վայրէջքի ժամանակ տախտակամածի հետ փոխազդեցությունը, կառավարման համակարգի ինտեգրում և կրիչից եկող ուժեղ էլեկտրամագնիսական խոտանների պայմաններում աշխատանքներ խնդիրներ։ Սրանք այդ խնդիրներից մի քանիսն են։

2001 թվականի սկզբին ռազմածովային ուժերը Northrop Grumman–ի հետ X-47A Pegasus ռազմածովային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) մշակելու պայմանագիր են կնքել։ Ի տարբերություն Boeing X-45 մոդելի, Pegasus-ի մշակումը ֆինանսավորվել է ընկերության կողմից։ Հավաքման աշխատանքներն իրականացրել է Scaled Composites-ի կողմից, որն ունի համապատասխան փորձառություն և հնարավորություններ։

Pegasus-ը ցուցադրվել է ցամաքում 2001 թվականի հուլիսի 30-ին, իսկ առաջին թռիչքը կատարել է 2003 թվականի փետրվարի 23-ին` Կալիֆոռնիայի Չայնա–Լեյքում գտնվող ռազմածովային ավիացիոն կենտրոնում։ Փորձարկման ծրագիրը չի ներառել զինամթերքի տեղակայում, սակայն Pegasus-ի շարժիչի երկու կողմերում դրա համար նախատեսված է երկու համապատասխան խցիկներ։ Յուրաքանչյուր խցիկում կարող է բեռնվել 225 կգ քաշով ռումբ։ Pegasus-ը ցույց է տվել նաև տախտակամածի վրա վայրէջք կատարելու հնարավորությունը, թեև արգելակման կեռը փորձարկումներում չի օգտագործվել։ Բացի այդ, այն փորձարկումները, որոնք վերաբերում են կրիչի հետ անօդաչու թռչող սարքի աշխատանքին, ներառել են առանց անտեսանելիության ռեժիմի (անգլ.՝ stealth, стелс) խախտման կառանելու հնարավորությունը, ինչպես նաև կառավարման վահանակների մշակումը, որպեսզի դրանք չվնասվեն տախտակամածի վրա ուժեղ քամու ժամանակ։

X-47A-ի առաջին թռիչքն իրականացվել է 2003 թվականի փետրվարի 4-ին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի տվյալների համաձայն, սարքը թռիչք է կատարել Կալիֆոռնիայում գտնվող Էդվարդսի ռազմաօդային բազայից փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում։ Առաջին թռիչքի ընթացքում, որը տևել է 29 րոպե, տախտակամածային նոր անօդաչու թռչող սարքը բարձրացել է մոտ 1․5 կմ բարձրության վրա՝ իջեցված շասսիով (գետնի վրա տեղաշարժվելու օդանավի հարմարանք)։ Փորձարկումները հաջողությամբ են իրականացվել․ առաջին թռիչքի ընթացքում X-47B ԱԹՍ-ի կողմից կատարված խուսանավումները «համապատասխանել են ստանդարտներին»[3]։

Pegasus-ի ցուցադրական մակետն արտաքինից նման է նետի սև ծայրի՝ առանց ուղղահայաց պոչավոր կայունացուցիչի։ Եռանկյունաձև թև՝ թևի առջևի հատվածն ունի 55 աստիճանի անկյուն (նետանման թև), իսկ հետևի հատվածը` 35 աստիճան։ Մակետն ունի բացվող երեք հենման կետով շասսի՝ մեկ անիվ առջևում և երկուսը հետևում։ Բացի այդ, այն համալրված է վեց կառավարող հարթություններով, ներառյալ երկու էլևոն և չորս «ինլեյդ» (ինլեյդը թևերի վերջավորությունում, վերին և ստորին սահմաններին տեղադրված փեղկերի փոքր կառույցներն են)։

Pegasus-ը շարժվում է մեկ տուրբոռեակտիվ՝ երկկոնտուրայնության բարձր աստիճանով JT15D-5C շարժիչով, որն ունի 14,2 ձիաուժ հզորություն (այդպիսի շարժիչ է օգտագործվում է նաև Aermacchi S-211 ինքնաթիռներում) և արտադրվում է Փրատ ընդ Ուիտնի ընկերության (Կանադա) կողմից։ Շարժիչը տեղակայված է մոդելի հետևի մասում, դրա մուտքը գտնվում է քթային մասից մի փոքր հետ։ Մուտքն ունի ալիքանման դիֆուզոր, որպեսզի շարժիչի հովացուցիչը չարտացոլվի ռադարի վրա։ Բացի այդ, արտադրության ծախսերը նվազեցնելու նպատակով շարժիչի արտանետումներն ուղղվում են սովորական գլանաձև արտանետման խողովակի մեջ՝ առանց ինֆրակարմիր դիտարկման միջոցներից հետքը թաքցնելու փորձերի։

Անօդաչու թռչող սարքի պլաների (թռչող սարքի կորպուս) ուժային տարրերը ստեղծված են ամուր նյութերից։ Ընդհանուր առմամբ, պլաները բաղկացած է չորս հիմնական մասերից, որոնք բաժանված են մեջտեղում. նրանցից երկուսը վերևում և երկուսը ներքևում։

Տակտիկատեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անձնակազմը՝ չկա
  • Երկարությունը՝ 5,95 մետր
  • Թևերի բացվածքը՝ 5,94 մետր
  • Բարձրությունը՝ 1,86 մետր
  • Քաշը դատարկ վիճակում՝ 1740 կգ
  • Թռիչքային քաշը ՝ 2212 կգ
  • Վերելքի առավելագույն քաշը ՝ 2678 կգ
  • Շարժիչը՝ 1 × Pratt & Whitney JT15D-5C տուրբոֆան, 1447 կգ (14,2 ձիաուժ)
  • Առավելագույն արագություն՝ «Բարձր նախաաձայնային»
  • Կրեյսերային արագություն՝ «Բարձր նախաաձայնային»
  • Հեռավորություն՝ 2778+ կմ
  • Գործնական բարձրություն՝12192+ մ
  • Խթանման և քաշի հարաբերակցությունը՝ 0,65։
  • Չունի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]