YUNA (Yearly Ukrainian National Awards - ուկրաինական ամենամյա ազգային մրցանակներ), ուկրաինական երաժշտական մրցանակ։
Մրցանակը սահմանվել է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին։ Համահիմնադիրներն են Մոհամմադ Զահուրը[1] և Պավել Շիլկոն[2], վերջինս նաև մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերն է։ 2012 թվականի փետրվարի 8-ին Կիևի « Ուկրաինա » պալատում տեղի ունեցավ մրցանակաբաշխության առաջին արարողությունը, որը նվիրված էր Ուկրաինայի անկախության 20 տարիների լավագույն արտիստների մեծարմանը։ Արարողությունը հատուկ հաղորդավար չի ունեցել, մրցանակները հանձնել են նշանավոր տարբեր անձինք[3]։ Հետագա տարիներին այն վարել են մի շարք անվանիներ, որոնց թվում էին երգիչ Պոտապը[4], հեռուստահաղորդավար Անատոլի Անատոլիչը։ Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է Inter[5], New Channel, M1, Direct եւ 1+1 հեռուստաալիքներով։
Տարիների ընթացքում անվանակարգերի թիվը մի քանի անգամ փոխվել է։ Առաջին մրցանակաբաշխությունից ի վեր անփոփոխ են մնացել միայն երեք անվանակարգ՝ «Լավագույն ալբոմ», «Լավագույն երգ» և «Լավագույն տեսահոլովակ»։
Մրցանակների հավակնորդներն ու հաղթողները որոշվում են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից՝ առաջնորդվելով սահմանված կանոնակարգով։ Deloitte աուդիտորական ընկերությունն ապահովում է ժյուրիի անդամների ձայների հաշվարկի ազնվությունն ու ճշգրտությունը[6]։
2021 թվականի դրությամբ տարբեր անվանակարգերում YUNA մրցանակի առավել շատ արժանացել են The Hardkiss-ը (21 հաղթանակ), Դմիտրի Մոնատիկ -ը(20), Ջամալա-ն (9), Օկեան Էլզի -ն (8) և Թինա Կարոլը (7)։ Ընդհանուր առմամբ մրցանակի դափնեկիրներ են դարձել մոտ հիսուն երաժշտախմբեր ու մենակատարներ, կոմպոզիտորներ, տեսահոլովակներ պատրաստողներ և պրոդյուսերներ։
2020 թվականին անց է կացվել է մրցանակաբաշխության երիտասարդական անալոգը՝ YUNA Junior 2020-ը[7][8]։
№ | Տարեթիվը | Հեռուստաալիքը | Հիմնական անվանակարգերում հաղթողները | Վիճակագրություն | Նշ. | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լավագույն ալբոմ |
Լավագույն երգ |
Լավագույն կատարող |
Լավագույն երգչուհի |
Ամենաշատ անվանակարգեր | Ամենաշատ հաղթանակներ | ||||
1-ին | 8 փետրվարի 2011 թ. | Ինտեր (հեռուստաալիք) | «Музіка» (Вопли Видоплясова) | «Весна» (Вопли Видоплясова) | Ալեքսանդր Պոնոմարյով | Իրինա Բիլիկ | 7 (Իրինա Բիլիկ) | 3 (Вопли Видоплясова) | [9] [10] |
2-րդ | 15 մարտի 2013 թ. | «Co’n’dorn» (Իվան Դորն) |
«Около тебя» (Յոլկա) | Իվան Դոռն | Յոլկա | 5 (Իվան Դոռն, Սվյատոսլավ Վակարչուկ) | 2 (Իվան Դոռն, Յոլկա, Անդրեյ Խլիվնյուկ, The Hardkiss) | [11] [1] | |
3-րդ | 25 մարտի 2014 թ. | Земля (ալբոմ) (Օկեան Էլզի) | 40 градусов / 40 աստիճան (Սվետլանա Լոբոդա) | Թինա Կարոլ | 8 (Օկեան Էլզի) | 4 (Օկեան Էլզի) | [12] [13] | ||
4-րդ | 25 մարտի 2015 թ. | «Stones and Honey» (The Hardkiss) | «Stones» (The Hardkiss) | 6 (The Hardkiss) | 2 (The Hardkiss) | [14] | |||
5-րդ | 25 փետրվարի 2016 թ. | «Подих» (Ջամալա) | «Злива» (Ջամալա) | Ջամալա | 7 (Պոտապ (երաժիշտ)։ Պոտապ և Նաստյա / Mozgi) | 4 (Ջամալա) | [15] | ||
6-րդ | 21 փետրվարի 2017 թ. | M1 | «Звучит» (Դմիտրի Մոնատիկ) | «1944» (Ջամալա) | 6 (Monatik) | 3 (Ջամալա) | [16] | ||
7-րդ | 26 փետրվարի 2018 թ. | Ուղիղ | «H2LO» (Loboda) | «Тает лёд» (Գրիբի (խումբ)) | Monatik | Թինա Կարոլ | 6 (The Hardkiss) | 3 (Monatik) | [17] |
8-րդ | 22 մարտի 2019 թ. | 1+1 | «Залізна ластівка» (The Hardkiss) | «Плакала (երգ, KAZKA)» (KAZKA (խումբ)) | Ջամալա | 7 (MARUV) | 4 (Maruv) | [18] [2] | |
9-րդ | 9 հուլիսի 2020 | - | «Love it ритм» (Monatik) | «Дим» (Վրեմյա ի Ստեկլո) | NK | 6 (Alyona Alyona) | 5 (Monatik) | [19] [20] | |
10-րդ | 12 մայիսի 2021 թ. | M1 | 13 waves (Tvorchi) | «Дежавю» (Արտյոմ Պիվովարով) | Alyona Alyona | 10 (The Hardkiss) | 5 (The Hardkiss) | [21] [22] [23] |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «YUNA» հոդվածին։ |
|