Բնագավառ | ֆինանսական ծառայություններ | |
---|---|---|
Ստեղծում | 1999 | |
Հիմնադիր | Venkat Rangan, Sukhinder Singh | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Գլխամասի վայր | Ռեվուդ Շորզ | |
IPv6 routing prefix | 2a03:8180:1301:87::/64 | |
Պաշտոնական կայք | www.yodlee.com |
Yodlee, վեբ հավելվածների մշակմամբ զբաղվող ծրագրային ապահովման ընկերություն։ Կազմակերպությունը սպառողի թույլատվությամբ բաց բանկային API-ների միջոցով ապահովում է տեղեկատվական բազմաթիվ հաշիվների (վարկային քարտեր, բանկային հաշիվներ, և այլն) տվյալների համախբում։
Yodlee-ը հիմնադրվել է 1999 թվականին Վենկատ Ռանգանի (Ամրիտայի համալսարանի պրոռեկտոր), Սեմ Ինալայի, Ռամակրիշնայի Սաթյավոլուի, Սրիհարի Սամպաթ Կումարի (բոլորը նախկինում աշխատել են Մայքրոսոֆթում) և Սուխինդեր Սինգհի կողմից[1]։
Yodlee-ը իր գործունեությունը սկսել է Կալիֆոռնիայի Սանիվեյլ քաղաքում, այնուհետև իր գլխամասը տեղափոխել է Կալիֆոռնիայի Ռեդվուդի ափեր։ Այն նաև գրասենյակներ ունի Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում։ 2000 թվականին Yodlee-ը միավորվել է իր հիմնական մրցակցի՝ Ատլանտայում գտնվող VerticalOne ընկերության հետ, որն այն ժամանակ պատկանում էր SecurityFirst-ին՝ թվային բանկային ընկերությանը[2][3]։
2010 թվականին Yodlee-ը համագործակցել է Y Combinator-ի հետ՝ իր ֆինանսական ծառայությունների հարթակները տրամադրելով Y Combinator-ի կողմից ֆինանսավորվող բոլոր ընկերություններին[4]։
2010 թվականին Yodlee-ի կարողությունը գնահատվել է 116 միլիոն դոլար[5]։ 2008 թվականի հունիսին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ Bank of America-ն 35 միլիոն դոլար ներդրում է իրականացրել Yodlee-ում։ Yodlee-ի գործող ներդրողները, ներառյալ նրա ամենամեծ բաժնետեր Warburg Pincus-ը, ինչպես նաև Accel Partners-ը և Institutional Venture Partners-ը, մասնակցել են ներդրմանը[6]։
2013 թվականի դրությամբ Yodlee-ն ունեցել է ավելի քան 45 միլիոն օգտատեր[5][7]։ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին Yodlee-ը ներառվել է NASDAQ բորսայում ՝ առևտրով զբաղվելով Ydle-ի անվան ներքո։ Ընկերությունը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում հավաքել է 75 միլիոն դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց 12 դոլարով[8] : 2015 թվականի օգոստոսի 10-ին Yodlee-ը վաճառվել է Envestnet-ին 660 միլիոն դոլարով[9], արդյունքում ընկերությունն այլևս չի ցուցակել NASDAQ բորսայում։ 2017 թվականի նոյեմբերին Token-ը դարձել է Yodlee-ի գործընկերը վճարումների և ֆինանսական տվյալների համախմբման ոլորտում[10]։ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Yodlee-ն ունեցել է ավելի քան 17 միլիոն տվյալների աղբյուր և 47 միլիոն օգտագործող, և այն աշխատել է ավելի քան 1400 ֆինանսական ծառայություններ մատուցող և տեխնոլոգիական ընկերությունների հետ, ներառյալ ԱՄՆ 20 խոշորագույն բանկերից 18-ը։
Օրենզդիր մարմինները կասկածելով որ Yodlee-ն վաճառել է սպառողների անձնական ֆինանսական տվյալները՝ առանց համապատասխան համաձայնության, կոչ է արել Առևտրի դաշնային հանձնաժողովին հետաքննել այս հարցը[11]։ 2020 թվականի օգոստոսին խմբակային դատական հայց է ներկայացվել Envestnet-ի և Yodlee-ի դեմ։ Deborah Wesch-ը պնդում էր, որ ինքը և մյուս սպառողները ռիսկի են ենթարկվել, քանի որ ընկերությունները չեն կարողացել պատշաճ կերպով պաշտպանել իրենց սպառողների տվյալները[12]։ Yodlee-ն և Envestnet-ը պնդել են, որ սպառողները համաձայնել են օգտագործել իրենց տվյալները, և որ սպառողները որևէ շոշափելի վնաս չեն կրել իրենց անանուն տվյալների վաճառքից[13]։