«You Let Me Walk Alone» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Միխաել Շուլտեի սինգլը | ||||
Ֆորմատ | Digital download | |||
Ժանր | փոփ | |||
Երգահան | Միխաել Շուլտե | |||
Տևողություն | 02:57 | |||
Լեյբլ |
| |||
Միխաել Շուլտեի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«You Let Me Walk Alone» (անգլ. թարգմանաբար՝ «Այս ճանապարհին դու ինձ թողել ես միայնակ»), Միխաել Շուլտեի երգ-բալլադը, որի հեղինակներն են Շուլտեն, Թոմաս Սթենգորը (դան․՝ Thomas Stengaard), Նիսսե Ինգվերսենը (գերմ.՝ Nisse Ingwersen) և Նինա Մյուլլերը (գերմ.՝ Nina Müller):
Բալլադի անվանումը ստացվել է կրկներգի եզրափակիչ տողից` «Cause you let me walk this road alone» (հայերեն՝ «Որովհետև այս ճանապարհին դու ինձ թողել ես միայնակ»)[1]:
14 տարեկանում Միխաել Շուլտեի համար ճակատագրի հարված էր դարձել հարազատ հոր կորուստը։ Մանկության հիշողություններն ու հոր հանդեպ որդու սերը նա արտահայտել է բալլադի տեքստում, որը 14 տարի անց երգել է Լիսաբոնում.
Բնօրինակ տեքստ (գերմ.)Du wirst immer der Held meiner Kindheit sein / Niemand kommt da auch nur annähernd ran / Ich dachte du wirst mich leiten, wenn das Leben mich in falsche Richtungen führt / Das sind die Momente, in denen ich dich am meisten vermisse
«Դու միշտ կմնաս իմ մանկության հերոսը / Ոչ ոք նույնիսկ չի հավասարվում դրան / Ես կարծում էի, որ դու ինձ ուղղություն կտաս, եթե ես մոլորվեմ / Նման պահերին ես ամենից շատ կարոտում եմ քեզ»[2]։
![]() | |
---|---|
Եվրատեսիլ 2018-ի երգ | |
Երկիր | Գերմանիա |
Երգիչ(ներ) | Միխաել Շուլտե |
Լեզու | անգլերեն |
Երգահան(ներ) | Միխաել Շուլտե, Թոմաս Սթենգոր, Նիսսե Ինգվերսեն, Նինա Մյուլլեր |
Բառերի հեղինակ(ներ) | Միխաել Շուլտե, Թոմաս Սթենգոր, Նիսսե Ինգվերսեն, Նինա Մյուլլեր |
Արդյունքներ | |
Եզրափակչի արդյունք | {{{դաս}}} |
Եզրափակչի միավորներ | {{{միավորներ}}} |
2018 թվականի փետրվարի 22-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվել է «Մեր երգը Լիսաբոնի համար» (գերմ.՝ Unser Lied für Lissabon) ծրագիրը, որին մասնակցել է վեց թեկնածու[3][4]։
Քվեարկության արդյունքներով, որը ներառում էր միջազգային ժյուրիի, Եվրատեսիլի փորձագետների և հեռուստադիտողների գնահատականները, Միխաել Շուլտեի կատարմամբ այդ բալլադն ընտրվել է «Եվրատեսիլ 2018» մրցութային ծրագրի համար[5][6][7]։
«Մեր երգը Լիսաբոնի համար» մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, բալլադի չորս հեղինակները պատասխանել են մրցույթի ստեղծման վերաբերյալ հարցերին։ Որպես հիմք ընդունվել է երգիչ Ստորին Սաքսոնիայի Բուքսթեխուդե քաղաքից Միխաել Շուլտեի զգացմունքային ապրումները, որը դեռահաս տարիքում կորցրել է իր սիրելի հորը[8]։ Հեղինակների խումբը փորձել է գտնել մի տեքստ, որը արցունքներ չի առաջացնի ունկնդիրների մոտ, բայց շատերի համար կառաջացնի բնական ասոցիացիաներ և մանկության հիշողություններ, հարազատների և մտերիմների, այդ թվում՝ արդեն մահացածների հետ շփվելու ցանկություն[1][9]։
Մարտին և ապրիլին Լոնդոնում, Մադրիդում և Ամստերդամում տեղի են ունեցել «Եվրատեսիլ 2018»-ից առաջ պլանավորված Միխաել Շուլտեի համերգները, որտեղ նա կատարել է «You Let Me Walk Alone» բալլադը[10]։
![]() |
![]() |
![]() |
Դեռևս «Մեր երգը Լիսաբոնի համար» մրցութային ընտրության փուլում գերմանացի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ռալֆ Զիգելը, որը 1976 թվականից անմիջական կապ ունի «Եվրատեսիլի» հետ, Միխաել Շուլտեին համարել է իր ֆավորիտը։ Սակայն հավելել է, որ իր համար առեղծված է մնացել, թե ինչու է երգչին պահանջվել չորս հեղինակ սեփական հոր մասին բալլադներ ստեղծելիս[11]։
Գերմանական մի շարք հոդվածներում անբարենպաստ կանխատեսումներ են արվել՝ տեսնելով վերջին տեղերը, որոնք տարիներ շարունակ Գերմանիայի ներկայացուցիչներն են զբաղեցրել[12][13]։
Բեռլինի «Die Tageszeitung» օրաթերթի խմբագիր լրագրող Յան Ֆեդերսենը, որը գերմանական մամուլի անդրադարձն է կատարել այդ թեմայով, նման քննադատությունը «փնթփնթոց» է անվանել և խորհուրդ է տվել հանգիստ սպասել իրադարձությունների զարգացմանը[14]։
2018 թվականի մարտի 2-ին «Եվրատեսիլի» կայքում հրապարակված Միխաել Շուլտեի տեսահարցազրույցում նա, պատասխանելով իր և հոր մասին բալլադի ստեղծման մասին հարցերին, խոստովանել է, որ արտահայտված բացասական գնահատականները վշտացնում են իրեն։ Այնուամենայնիվ նա ասել է, որ դա չի խանգարի նրան ինտենսիվորեն պատրաստվել եզրափակիչ ելույթին[15]։
2018 թվականի մայիսի 6-ին բուքմեյքերները հրապարակել են «Եվրատեսիլ 2018»-ի ֆավորիտների թարմացած կանխատեսումները, որոնց համաձայն՝ Գերմանիան չի հայտնվել առաջին տասնյակում, որտեղ ընդգրկվել են Իսրայելը, Նորվեգիան, Ֆրանսիան, Էստոնիան, Շվեդիան, Չեխիան, Ավստրալիան և Մոլդովան[16]։
Արդյունքում Գերմանիայի չորրորդ տեղը, որն զբաղեցրել էր Միխաել Շուլտեի «You Let Me Walk Alone» բալլադը, շատերի համար անսպասելի և նույնիսկ սենսացիոն էր[2][17][18][19]։