«You Should Be Sad»[1][2], ամերիկացի երգչուհի Հոլզիի երգը։ Թողարկվել է 2020 թվականի հունվարի 10-ին Capitol Records լեյբլում՝ որպես երգչուհու «Manic» (2020) երրորդ ստուդիական ալբոմի վեցերորդ սինգլ[3][4][5]։ Հոլզին գրել է երգը պրոդյուսեր Գրեգ Կյորստինի հետ միասին։ Երգն ունի քանթրի ժանրի ազդեցություն և պատմում է բաժանության և նախկին ընկերոջ անհավատարմության մասին։
Թողարկումից հետո շատ քննադատներ դրական են արձագանքել երգի մասին, շատերը բարձր են գնահատել տեքստը։ Billboard Hot 100 չարթում երգը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, դառնալով այդ չարթում ալբոմի բարձր դիրք զբաղեցրած երկրորդ սինգլը։ Այն ընդգրկվել է Ավստրալիայի, Բելգիայի և Իռլանդիայի չարթերի թոփ 10-ում և Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի, Շոտլանդիայի, Սինգապուրի և Մեծ Բրիտանիայի թոփ 20-ում։
Երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է Քոլին Թիլլին։ Այն թողարկվել է երգի հետ միասին՝ 2020 թվականի հունվարի 10-ին։ Տեսահոլովակը տարբեր քննադատությունների է արժանացել։
Հոլզին պատմել է, որ երգը գրել է իր հյուրասենյակի հատակին, ինչպես նաև Նեշվիլում և նշել է, որ «բոլոր գեղեցիկ և սրտաճմլիկ երգերը գալիս են քանթրի ժանրից»[6]։ Հոլզին նաև նշել է, որ կերպարների համար ոգեշնչվել է տարբեր արտիստներից, ինչպիսիք են «Xtina-ն, Գագան, Քերին և իհարկե Շանայան»[7]։
Billboard Hot 100 չարթում երգը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը և ընդգրկվել է տարբեր երկրների չարթերի թոփ 20-ուն, ներառյալ Ավստրալիայի, Ավստրիայի, Չեխիայի, Դանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի, Սինգապուրի և Մեծ Բրիտանիայի չարթերում։ Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում երգը 1,692 անգամ հնչել է Mediabase փոփ ռադիոյում։ Երկրորդ շաբաթում այն հնչել է 4,691 անգամ, զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը Mediabase փոփ չարթում[8]։ 97,990 ամենօրյա սթրիմինգով ԱՄՆ-ում, երգը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Spotify Streaming Chart չարթում 2020 թվականի հունվարի 21-ին[9]։
Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է երգի հետ միասին՝ 2020 թվականի հունվարի 10-ին։ Ռեժիսորն է Քոլին Թիլլին։ Տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Հոլզին գնում ստորգետնյա քանթրի գիշերային ակումբ, որտեղ տարբեր գեղեցիկ մարդիկ պարում են։ Հոլովակում Հոլզին նմանակում է տարբեր արտիստներին, ներառյալ Լեդի Գագային, Շանայա Թվեյնին, Քերի Անդերվուդին և Քրիստինա Ագիլերային[10]։