«Younger Now» | ||||
---|---|---|---|---|
Մայլի Սայրուսի սինգլը | ||||
«Younger Now» ալբոմից | ||||
Թողարկված | Օգոստոսի 18, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | Փոփ Քանթրի | |||
Երգահան | Մայլի Սայրուս Օրեն Յոել | |||
Տևողություն | 4:08 | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Օրեն Յոել Մայլի Սայրուս | |||
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Younger Now, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վեցերորդ համանուն ստուդիական ալբոմի երկրորդ սինգլն է։ Երգը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 18–ին՝ RCA Records լեյբլի կողմից։ Երգը գրվել է Սայրուսի և Օրեն Յոելի կողմից։ Պրոդյուսեր հանիդսացավ Օրենը։ Տեսահոլովակը լույս տեսավ սինգլի թողարկման նույն օրը։
Miley Cyrus and Her Dead Petz (2015) ալբոմից հետո Սայրուսն անցկացրեց իր ժամանակը վերականգնելով իր ժամանակի անվանի պատկերը և ստեղծեց Younger Now ալբոմը։ Վերջինիս թողարկումից (սեպտեմբերի 29, 2017) առաջ Սայրուսը թողարկեց Malibu–ն որպես առաջին, իսկ Inspired–ը՝ գովազդային սինգլներ։ Ապա, նույն տարվա օգոստոսի 18–ին թողարկեց ալբոմի համանուն երգը որպես երկրորդ սինգլ՝ իր տեսահոլովակի հետ միասին[1]։ Այն թվագի փոփ երգ է, որի շապիկում պատկերված է Սայրուսը դպրոցական տարիներին[1]։
Երգը կատարվում է Լյա մաժորում։ Տեմպը բավականին արագ է՝ րոպեում 122 բիթ։ Սայրուսի վոկալները E3–ից ձգվում են մինչև B4[2]։ Երգի բառերը պատմում են վերջին տարիների Սայրուսի ճանապարհի փոփոխությունների մասին, վերջանալով հայտարարությամբ, որ նա այժմ իր լավագույն տարբերակն է։ «Ես չեմ վախենում նրանից, թե ով եմ եղել / Ոչ ոք նույնը չի մնում» –հռչակում է Սայրուսը։ «Փոփոխությունը մի բան է, որին կարող ես վստահել / Ես ինձ շատ ավելի երիտասարդ եմ զգում այժմ»[1]։
USA Today–ի աշխատակից Մաև Մակդերմոթը պնդում է, որ «այս երգն անսահմանորեն ավելի լսելի է, քան Dead Petz ալբոմի երգերի մեծամասնությունը», սակայն քննադատեց Սայրուսին «այս իմաստավոր և անձնական երգի մեջ բավականաչափ բան չփոխանցելու» համար[3]։
The Remixes EP ռեմիքսային ալբոմի երգացանկը[4]․
Սայրուսը Younger Now–ն առաջին անգամ կատարեց օգոստոսի 27–ին՝ 2017 MTV Video Music Awards–ի ժամանակ։ Կատարման ընթացքում տարիքով մարդիկ հանդես եկան որպես պարողներ, իսկ երեխաները բեմում քշում էին փոքրիկ հեծանիվներ[5]։ Սեպտեմբերի 7–ին Սայրուսը կատարեց երգը Էլեն Դեջեներեսի շոուում։ Երրորդ անգամ նա կատարեց Younger Now–ն և մի շարք այլ երգեր՝ «Malibu», «See You Again» և «Party in the U.S.A.»–ն BBC Radio 1 ռադիոկայանի Live Lounge սեգմենտի ժամանակ։ Մեկ շաբաթ հետո նա նույն հարթակում կատարեց Ռոբերտա Ֆլեքի «The First Time Ever I Saw Your Face» երգը[6]։
Երգի տեսահոլովակը ոգեշնչված է 1950–ականներով։ Տեսահոլովակի ամենավառ պահերից մեկն այն է, երբ ծեր կինը կախվում է ստրիպտիզի ձողից և էկրանին են գրվում «Ոչ ոք չի մնում նույնը» բառերը[3]։ Տեսահոլովակի պրոդյուսերն են Սայրուսն ու վաղեմի համագործակից Դայեն Մարթելը։ Հոլովակում ինչպես նաև ցուցադրվում է Սայրուսը իր երիտասարդ տարիքի կերպարով խաղալիքի հետ շփվելիս և մի շարք տարիքով համաքաղաքացիների հետ պարելիս։ Ըստ 2017 թվականի հոկտեմբերի ցուցանիշների տեսահոլովակը ունի ավելին քան 40 միլիոն դիտում ՅուԹյուբ կայքում։
USA Today–ը ենթադրում է, որ ստրիպտիզի տեսարանը հիշեցնում է Սայրուսի և Ռոբին Թիքի սկանդալային We Can't Stop երգի կատարումը՝ Սայրուսի Bangerz–ի տարիներին[3]։
Չարթ (2017) | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[7] | 49 |
Խորվաթիա (HRT)[8] | 87 |
Singles Digitál Top 100[9] | 59 |
Ֆրանսիա (SNEP)[10] | 53 |
Իռլանդիա (IRMA)[11] | 73 |
Japan Hot 100[12] | 64 |
Նոր Զելանդիա Heatseekers (RMNZ)[13] | 2 |
Պանամա Anglo (Monitor Latino)[14] | 12 |
Ֆիլիպիններ (Philippine Hot 100)[15] | 74 |
Singles Digitál Top 100[16] | 67 |
Շվեդիա (Sverigetopplistan)[17] | 75 |
Billboard Hot 100[18] | 79 |
Adult Pop Songs (Billboard)[19] | 39 |
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Օգոստոսի 18, 2017 | RCA | [20] | |
Միացյալ Թագավորություն | Ժամանակակից հիթ–ռադիո | [21] | ||
Միացյալ Նահանգներ | Օգոստոսի 22, 2017 | [22] | ||
Իտալիա | Սեպտեմբերի 15, 2017 | Sony | [23] |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)