Yuri on Ice

Յուրին սառույցի վրա
ユーリ!!! on Ice
Ժանրսպոկոն, կատակերգություն, դրամա, սյոնեն-այ
Երկիր Ճապոնիա
Թվականհոկտեմբերի 5, 2016[1]
Լեզուճապոներեն
ՌեժիսորՍայո Յամամոտո
Սցենարիստ(ներ)Միցուրո Կուբո
ԸնկերությունTV Asahi, BS Asahi, STS, NCC
Տևողություն24 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Յուրին սառույցի վրա» (բնօրինակ անվանում — ユーリ!!! on Ice)

Yuri!!! on Ice (ճապ.՝ ユーリ!!! On Ice Յուրի օն Այսու), MAPPA ստուդիայի ճապոնական անիմե-սերիալ գեղասահքի մասին։ Ռեժիսորն է Սայո Յամամոտոն, սցենարի հեղինակն է Միցուրո Կուբոն, կերպարների դիզայնով զբաղվել է Տադասի Հիրամացուն, երաժշտությունը գրվել է Տարո Ումեբայասիի և Տակու Մացուսիբայի կողմից, իսկ գեղասահքի խորեոգրաֆիան արել է Կենձի Միյամոտոն[2]։ Պրեմիերայի ցուցադրությունը շարունակվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 22-ը։ Անիմացիոն ֆիլմ «Yuri!!! Ice The Movie: Ice Adolescence»-ը սկզբում նախատեսվում էր թողարկվել 2019 թվականին, սակայն հետաձգվել էր։ Անիմեն պտտվում է ճապոնացի գեղասահորդ Յուրի Կացուկիի, Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Վիկտոր Նիկիֆորովի և ռուս երիտասարդ Յուրի Պլիսեցկու միջև հարաբերությունների շուրջ։ Յուրի Կացուկին և Յուրի Պլիսեցկին մասնակցում են գեղասահքի Գրան պրիին, իսկ Վիկտորը հանդես է գալիս որպես Յուրի Կացուկիի մարզիչ։

Պատմությունը պատմում է Յուրի Կացուկիի մասին, որի հետ ողջ Ճապոնիան հույսեր էր կապում, սակայն գեղասահքի Գրան պրիի եզրափակչում նա ջախջախիչ պարտություն է կրում։ Տղան վերադառնում է Կյուսյուում գտնվող իր տունը, որտեղ արդեն 5 տարի չի եղել։ Յուրին չի կողմնորոշվում՝ թողնել գեղասահքը, թե շարունակել զբաղվել սպորտով։ Մտածելով դրա մասին, նա թաքնվում է Կացուկի-Օնսենում, որի սեփականատերը նրա հայրն էր և նա էր աշխատացնում այդ վայրը։ Սակայն որոշ ժամանակ անց, անսպասելիորեն, նրա տան շեմին հայտնվում է աշխարհահռչակ գեղասահորդ Վիկտոր Նիկիֆորովը, որը որոշել է դառնալ Յուրիի մարզիչը վերջին առաջնության նրա ելույթի ձայնագրությունը դիտելուց հետո։ Վիկտորը Յուրիի հետ միասին ձգտում է հաղթել Գրան պրիի շարքը ՝ պայքարելով իր մրցակից Յուրի Պլիսեցկու ՝ 15-ամյա ծագող աստղի հետ Ռուսաստանից։ Եվ ընդամենը մեկ միավորի պատճառով զրկվում է առաջին հորիզոնականից։ Բայց սրանով սյուժեն չի ավարտվում, Յուրին կփորձի իրեն այլ առաջնություններում։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կացուկի (ճապ.՝ 勝生勇利 Կացուկի Յուրի)՝ վախկոտ, համեստ և հեշտությամբ քաշ ձեռք բերող երիտասարդ, խոզի մսի մեծ սիրահար։ Ճապոնիայի տղամարդկանց մենասահքում նրա հետ հույսեր են փայփայում։ Նրա հիմնական ուժեղ կողմերը, որպես գեղասահորդ, ռիթմի զգացողությունն է և յուրահատուկ ոճը։ Յուրին նաև առանձնանում է հաստատակամությամբ, աշխատասիրությամբ և տոկունությամբ։ Նա ի վիճակի չէ դիմակայել ճնշմանը, այդ պատճառով էլ բոլոր վճռական պահերին միշտ ինչ որ խոչընդոտի է հանդիպում։ Սառույցից դուրս Յուրին իրենից ներկայացնում է չափազանց համեստ և բարի պատանու։ Նրա կարիերայի պատմության սկզբում բեկումնային շրջան էր, և ամեն ինչ կախված էր վերջին մարզական մրցաշրջանում գրանցած հաջողություններից։

Երկիր՝ Ճապոնիա, տարիք՝ 23 տարեկան,

Սեյու՝ Տոսիյուկի Տոյոնագա

Վիկտոր Նիկիֆորով (ճապ.՝ ヴィクトル・ニキフォロフ Վիկտորու Նիկիֆորոֆու)՝ սպորտի կենդանի լեգենդ, հանդիսատեսի կողմից արժանացած մեծ ուշադրության, հայտնի է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ունի ռոք աստղի խարիզմա։ Հինգ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն։ Յուրին մանկուց Վիկտորին համարում էր իր կուռքը ։ Իսկ հիմա, անհասկանալի պատճառներով, Վիկտորին էլ հետաքրքրեց Յուրիի համեստ տեսակը։

Երկիր՝ Ռուսաստան, տարիք՝ 27 տարեկան,

Սեյու՝ Ձյունիտի Սուվաբե

Յուրի Պլիսեցկի (ճապ.՝ ユーリ・プリセツキ - Յուրի Պուրիսեցուկի)՝ նոր սերնդի ռուս գեղասահորդ։ Հաղթել է աշխարհի երեք երիտասարդական առաջնություններում անընդմեջ։ Հրեշտակային արտաքինի շնորհիվ ստացել է «ռուսական փերի» մականունը (ճապ.՝ ロシアの妖精 Ռոսիա նո Յոսեյ, անգլ.՝ Russian Fairy), բայց իրական կյանքում նա կոպիտ է ու գռեհիկ։ Հավակնոտ պատանի, ով ոչ մի գրամ չի կասկածում, որ կկարողանա լավագույնը դառնալ աշխարհում։

Երկիր՝ Ռուսաստան, Տարիք՝ 15 տարեկան,

Սեյու՝ Կոկի Ուտիյամա

Կացուկիների ընտանիքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսիա Կացուկի (ճապ.՝ 勝生 利也 Կացուկի Տոսիա)՝ Յուրիի և Մարիի հայրը, Յու-տոպիայի հիդրոթերմալ հանքավայրերի սեփականատերը։ Այնտեղ աշխատում է ամբողջ ընտանիքը։

Սեյու՝ Սորյու Կոննո

Հիրոկո Կացուկի (ճապ.՝ 勝生 寛子 Կացուկի Խիրոկո)՝ Յուրիի և Մարիի մայրը, Տոսիայի կինը։ Շատ բարի ու հյուրընկալ կին է, օգնում է կառավարել Յու-տոպիան։

Սեյու՝ Կեյ Հայամի

Մարի Կացուկի (ճապ.՝ 勝生 真利 Կացուկի Մարի)՝ Յուրիի ավագ քույրը, օգնում է ծնողներին աշխատել Յու-տոպիայում։ Յուրի Պլիսեցկու Ճապոնիա կատարած այցի ժամանակ, Յուրիին իր եղբորից տարբերելու համար, նրան տվեց «Յուրիո» մականունը, քանի որ նա նման էր իր սիրելի բոյ բենդի անդամներից մեկին։

Սեյու՝ Կյոկո Սակայ

Նիսիգորիների ընտանիքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակեսի Նիսիգորի (ճապ.՝ 西郡豪 Նիսիգո։րի Տակեսի)՝ Յուրիի մանկության լավագույն ընկերը, նրանք նախկինում միասին էին մարզվում։ Ամուսնացած է Յուկոյի՝ մանկության ընկերուհիներից մեկի հետ, եռյակ դուստրերի հայր է։ Նա օգնում է կնոջը տեղական սահադաշտում՝ Հասեցուի սառցե ամրոցում, որտեղ երեք ընկերները փոքր տարիքից սովորում էին չմուշկներով սահել։

Սեյու՝ Ձյուն Ֆուկույամա

Յուկո Նիսիգորի (ճապ.՝ 西郡 優子 Նիսիգորի Յուկո) ՝ Յուրիի մանկության ընկերուհին, նրանք նախկինում միասին էին մարզվում։ Միշտ եղել է բարի նրա նկատմամբ, և խրախուսում է նրան սառույցի վրա գրանցած իր հաջողությունների համար։ Ամուսնացած է մանկության մեկ այլ ընկերոջ՝ Տակեսիի հետ, եռյակ դուստրերի մայր է։ Յուկոն է ցույց տվել Յուրիի ելույթը Վիկտորին։ Վաղ տարիքից նրանք երկուսն էլ հիանում էին նրանով, պարբերաբար կրկնօրինակելով նրա ծրագրերը մարզումների ժամանակ։

Սեյու՝ Մարիա Իսե

Ակսել Նիսիգորի (ճապ.՝ 西郡 空挧流 Նիսիգորի Ակուսերու), Լուտց Նիսիգորի (ճապ.՝ 西郡 流譜 Նիսիգորի Րուցցու) և Լուպ Նիսիգորի (ճապ.՝ 西郡 流麗 Նիսիգորի Րուպու) ՝ Տակեսիի և Յուկոյի եռյակ դստրերը։ Նրանց այդպես են անվանել ի պատիվ 3 ցատկերի ՝ Ակսել, Լուտց ու Լուպ։ Սիրում են գեղասահք, Յուրիի երկրպագուներն են։ Նրանք են Յուրիի ելույթը գաղտնի ձայնագրել՝ Վիկտորի ոսկե ծրագիրը իրականացնելու ժամանակ և առանց թույլտվության տեղադրել այն համացանցում։

Սեյու։ Ակիկո Յաձիմա

Գեղասահորդներ այլ երկրներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտաբեկ Ալտըն (ճապ.՝ オタベック・アルティン Օտաբեկկու Արուտին)՝ չի սիրում արտահայտել իր զգացմունքները, համառ, հանգիստ և համեստ, սակայն նրա սահքը շատ գեղեցիկ է և արտահայտիչ։ Անցած մրցաշրջանի աշխարհի առաջնությունում դեբյուտով հանդես եկավ Senior կատեգորիայում (հայերեն՝ մեծահասակների) և արժանացավ բրոնզե մեդալի։ Ղազախստանում մեծ համբավ է վայելում և համարվում է ազգային հերոս։

Երկիր՝ Ղազախստան, Տարիք՝ 18 տարեկան,

Սեյու՝ Յոսիմասա Հոսոյա

Սի Գուանհուն (ճապ.՝ ジ・グァンホン Ձի Գուանհոն)՝ երազում է դառնալ հայտնի Հոլիվուդում։ Նրա ուղևորությունը Կանադա՝ ամառային մարզումների նպատակով ավարտվել է նրանով, որ նա գնել է արևմտյան ոճի հագուստ մեծ քանակությամբ։ Հիանում է իր ընկեր Փհիչիտով, որի պատճառով սոցցանցերում սկսել է բլոգներ վարել և սելֆիներ տեղադրել։ Համեստ է, թեև թաքցնում է իր զգացմունքները, բայց հաճախ է ցույց տալիս իր քմահաճ բնավորությունը։

Երկիր՝ Չինաստան, Տարիք՝ 17 տարեկան,

Սեյու՝ Յուտարո Հոնձյո

Քրիստոֆ Ջակոմետտի (ճապ.՝ クリストフ・ジャコメッティ Կուրիսուտոֆու Ձյակոմետտի)՝ սպորտսմեն, որի հետ Յուրին մրցել է դեռ պատանեկան ժամանակներից։ Վիկտորի նման հայտնի է և նրա հետ գտնվում է մրցակցային հարաբերություններում։ Մրցաշրջանին, երբ Վիկտորը չի մասնակցել մրցումներին, Քրիստոֆը կորցրել է ողջ մոտիվացիան։

Երկիր՝ Շվեյցարիա, Տարիք՝ 25 տարեկան,

Սեյու՝ Հիրոկի Յասումոտո

Ժան-Ժակ Լերուա (ճապ.՝ ジャン・ジャック・ルロワ Ձյան Ձյակկու Րուրովա), մականուն ՝ J. J.՝ երիտասարդ տղա, ով սիրում է լուրջ հայտարարություններ անել և բարեխղճորեն կատարում է այն ամենը, ինչ հայտարարել է։ Մրցաշրջանից դուրս մեծապես զբաղվում է բարեգործությամբ։ Նա գեղասահորդների ընտանիքից է։ Նրա ծնողները գեղասահքի օլիմպիական չեմպիոններ են, իսկ կրտսեր եղբայրն ու քույրը մրցող գեղասահորդներ են։ Ջեյ Ջեյը Գրան պրիի և աշխարհի առաջնության ոսկե մեդալի գլխավոր հավակնորդն է։

Երկիր՝ Կանադա, տարիք՝ 19 տարեկան

Սեյու՝ Մամորու Միյանո

Փհիչիտ Չուլանոնտ (ճապ.՝ ピチット・チュラノン Փիտիտտո Ծյուրանոն)՝ Յուրիի նախկին հարևանը Դետրոյթում մրցաշրջաններին պատրաստվելու ժամանակ։ Այժմ Փհիչիտը մարզվում է Բանգկոկում։ Նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը չորս մայրցամաքների առաջնությունում։ Սոցցանցերից դուրս չի գալիս, սիրում է սելֆի անել։

Երկիր՝ Թաիլանդ, Տարիք՝ 20 տարեկան,

Սեյու՝ Կենսյո Օնո

Միշել Կրիսպինո (ճապ.՝ ミケーレ・クリスピーノ Միկերե Կուրիսուպինո)՝ շատ առաքինի, չնայած իտալացի տղամարդկանց շուրջ ստեղծված կարծրատիպերի։ Ազատ ժամանակ գալիս է աջակցելու իր երկվորյակ քրոջը՝ Սառային, որը նույնպես զբաղվում է գեղասահքով։ Նա ունի ավագ քրոջ դեր է կատարում, և բոլոր տղաները, ովքեր համարձակվում են մոտենալ Սառային, Միշելի շնորհիվ, անցնում են դժոխքի միջով։

Երկիր՝ Իտալիա, Տարիք՝ 22 տարեկան

Սեյու՝ Տոմոակի Մաենո

Մինամի Կենձիրո (ճապ.՝ 南 健次郎 Կենձիրո Մինամի)՝ նոր է մուտ գործել «Senior», միայնակ հանդես է գալիս գեղասահքում։ Պայծառ, կենսուրախ, շատ միամիտ է և վստահող, նա պարզության խորհրդանիշն է։ Բժիշկների ընտանիքից է, ավագ եղբայրը դեռ ուսանող է բժշկական համալսարանում։ Նախկինում Ճապոնիայի Ազգային Գավաթում զբաղեցրել է առաջին տեղը և նրա հետ հսկայական հույսեր են կապում։ Յուրիի մեծ երկրպագուն է։

Երկիր՝ Ճապոնիա, Տարիք՝ 17 տարեկան

Սեյու՝ Այմու Մուրասե

Լի Սունգիլ (ճապ.՝ イ・スンギル Ի Սունգիրու) - սովորաբար զերծ է դեմքի արտահայտությունից, բայց սառույցի վրա կարծես խելագար լինի։ Իր հմայքը հենց այդ փոփոխականությունն է։ Հայտնի է, քանի որ նրա չմուշկներով սահելը աներևակայելի գեղեցիկ է։ Խիստ է իր երկրպագուների հետ, որոնք հիմնականում կանայք են, որոնց հանդեպ նա ունի ծայրահեղ զզվանք։ Մարզիկների մեջ առանձնանում է նրանով, որ նորաձևությունից շատ հեռու է։ Այն ամենը, ինչով նա մտահոգված է, գեղասահքն է։

Երկիր՝ Կորեա, Տարիք՝ 20 տարեկան

Սեյու՝ Կենձի Նոձիմա

Էմիլ Նեկոլա (ճապ.՝ エミル・ネコラ Էմիրու Նեկորա)՝ մի բարեսիրտ ու պարզամիտ ջենտլմեն։ Նա ունի դինամիկ սահք։ Մրցաշրջանից դուրս զբաղվում է էքստրեմալ մարզաձևերով, ինչը նրա մարզչի անհանգստության պատճառն է դառնում։ Նա շատ մոտ է Միշելի հետ, գրեթե եղբայրական հարաբերություններ ունեն։

Երկիր՝ Չեխիա, Տարիք՝ 18 տարեկան

Սեյու՝ Սատոսի Հինո

Գեորգի Պոպովիչ (ճապ.՝ ギオルギー・ポポーヴィッチ Գիորուգի։ Պոպոուիտտի)՝ Վիկտորի, Յուրայի և Միլայի ընկերը, ովքեր միասին մարզվում էին և նրանք ունեն մեկ մարզիչ՝ Յակովը։ Յակովի բոլոր աշակերտներից նա միակն է, ով երբեք չի գովում նրան։ Շատ վստահ է իր վարպետության մեջ։ Մրցաշրջանում, երբ Վիկտորը չկար, վերջապես կարողացավ իրեն դրսևորել (ըստ երևույթին, դուրս գալ Վիկտորի ստվերից)։

Երկիր՝ Ռուսաստան, Տարիք՝ 25 տարեկան,

Սեյու՝ Վատարու Հատանո

Լեո դե լա Իգլեսիա (ճապ.՝ レオ・デ・ラ・イグレシア Րեո դե րա Իգուրեսիա)՝ մեքսիկական ծագմամբ ամերիկացի։ Կյանքով լեցուն, միշտ ուշադիր է ընկերների հանդեպ։ Գերում է հանդիսատեսին իր ծրագրերով՝ լի ինքնատիպությամբ։ Առավելագույն հաճույք է ստանում բոլոր մրցաշարերից։

Երկիր՝ ԱՄՆ, Տարիք՝ 19 տարեկան

Սեյու՝ Հայաբուսաիտի Տոկի

Միլա Բաբիչևա (ճապ.՝ ミラ・バビチェヴァ Միրա Բաբիտեվա)՝ գեղասահորդուհի, ում մարզիչն է Յակով Ֆելցմանը։ Նա սիրալիր է և սիրում է ջղայնացնել Յուրային, սակայն սուր խոսքերի ետևում հաճախ թաքնված է մտահոգություն։ Աշխարհի առաջատար կին գեղասահորդուհիների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում։

Երկիր՝ Ռուսաստան, Տարիք՝ 18 տարեկան

Սեյու՝ Մարի Դոյ

Սառա Կրիսպինո (ճապ.՝ サーラ・クリスピーノ Սառա Կուրիսուպինո)՝ Միշելի երկվորյակ քույրը, կանանց մենասահքի ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ի տարբերություն իր փխրուն եղբորը՝ Սառան շատ սիրալիր է և կարծես ավելի հասուն։

Երկիր՝ Իտալիա, Տարիք՝ 22 տարեկան

Սեյու՝ Մարիկա Մինասե

Մինակո (ճապ.՝ ミナコ Մինակո)՝ բալետի ուսուցիչ, Հասեցուի տեղի պարային ստուդիայի սեփականատեր, որը ներկայումս ուսանողների կարիք ունի։ Նա դեռ օգնում է Յուրիին ուսուցմամբ։ Մի ժամանակ Մինակոն ինքը շատ հայտնի պարուհի և ուսուցիչ էր, ով ճանապարհորդում էր ամբողջ աշխարհում և այլ մարդկանց բալետ սովորեցնում։

Սեյու՝ Յուկա Կոմացու

Հիսասի Մորոոկա (ճապ.՝ 諸岡 久志 Մորոոկա Հիսասի)՝ գեղասահքի սիրահար և հաղորդավար բազմաթիվ մրցումների ժամանակ։ Մորոոկան Յուրիի երկրպագուն է, խորհուրդ է տվել նրան շարունակել իր կարիերան առաջին Գրան պրիի եզրափակչում պարտությունից հետո։

Սեյու՝ Տայհեյ Կատո

Յակով Ֆելցման (ճապ.՝ ヤコフ・フェルツマン Յակոֆու Ֆերուցուման)՝ Վիկտոր Նիկիֆորովի, Յուրի Պլիսեցկիի, Գեորգի Պոպովիչի և Միլա Բաբիչևայի մարզիչը։ Շատ խիստ է իր աշակերտների նկատմամբ, հեշտությամբ զայրանում է Վիկտորի տարօրինակ վարքագծի և Յուրայի ՝ իր խորհուրդների հանդեպ արհամարհական վերաբերմունքի պատճառով։

Սեյու՝ Հիդեակի Տեձուկա

Լիլիա Բարանովսկայա (ճապ.՝ リリア・バラノフスカヤ Րիրիա Բարանոֆուսուկայա)՝ դաժան և խիստ կին, Մեծ Թատրոնի պրիմա-բալետի նախկին պարուհի և Յակով Ֆելցմանի նախկին կինը։ Յուրայի Ռուսաստան վերադառնալուց հետո Յակովը Լիլիային խնդրել է Յուրային բալետին սովորեցնել, որպեսզի օգնի նրան բարելավել հմտությունները և պար ստեղծել կամայական ծրագրի համար։

Սեյու՝ Սեյկո Տամուրա

Ցելեստինո Չալդինի (ճապ.՝ チェレスティーノ・チャルディーニ Տերեսուտի:նո Տյարուդի:նի)՝ իտալական ծագմամբ ամերիկացի, Փհիչիտի մարզիչը։ Եղել էր նաև Յուրիի մարզիչը, երբ նա պարապում էր Դետրոյթում։ Գրան պրիի առաջին եզրափակչում պարտվելուց հետո Յուրին խզեց հարաբերությունները նրա հետ և վերադարձավ Ճապոնիա։ Երբ իմացավ, որ Վիկտորը դարձել է Յուրիի մարզիչը, Ցելեստինոն չբարկացավ, այլ ընդհակառակը՝ աջակցեց Յուրիին։

Սեյու՝ Կոձի Օտիայ

Նիկոլայ Պլիսեցկի (ճապ.՝ コーリャ・プリセツキー )՝ Յուրայի պապիկը, ապրում է Մոսկվայում։ Երբ Յուրան փոքր էր, նա տանում էր նրան գեղասահքի։

Սեյու՝ Միսաո Կոբայասի

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի կոմպոզիտորներն էին Տարո Ումեբայասին և Տակու Մացուսիբան, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Կեյսուկե Տոմինագան։ Ձայնասկավառակը կոչվում է Oh! SkaTra!!! Yuri!!! ON ICE (ճապ.՝ Oh! スケトラ!!! ユーリ!!! on ICE ), որը ներառում է անիմեում օգտագործվող բոլոր օրիգինալ 24 երգերը, թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին[3]։

Բացող ստեղծագործությունը՝ History Maker, կատարում է Դին Ֆուձիոկան[4]։

Փակող ստեղծագործությունը՝ You Only Live Once, կատարում է Վատարու Հատանոն[5]

Yuri!!! on Ice the Movie: Ice Adolescence

[խմբագրել | խմբագրել կոդը]

Yuri On Ice!!! բնօրինակ ֆիլմի մասին հայտարարվել է 2017 թվականի ապրիլի 29-ին[6]։ Ֆիլմի անվանումը ՝ Yuri!!! on Ice the Movie: Ice Adolescence (Yuri!!! on Ice Gekijō-ban: Ice Adolescence «Յուրին սառույցի վրա։ Սառցե պատանեկություն») հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 1-ին[7]։ Ի սկզբանե ֆիլմը նախատեսվում էր թողարկել 2019 թվականին, սակայն այն հետաձգվել է և հայտնի չէ թողարկման ամսաթիվը։ Ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես եկող երիտասարդ Վիկտոր Նիկիֆորովի պատկերով թիզերը Ճապոնիայում թողարկվել է 2019 թվականի հունվարի 17-ին Yuri on Ice մարաթոնի շրջանակներում[8]։

Yuri on Ice անիմե սերիալի հիմնական նկարահանող կազմը կվերադառնա ֆիլմի արտադրությանը, այդ թվում նաև անիմեի ստեղծողներ Սայո Յամամոտոն և Միցուրո Կուբոն ՝ որպես ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ[7]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Anime News Network-ի գրախոսի խոսքով ՝ տվյալ անիմեն հանդիսատեսին ներկայացրել է նույնասեռական կերպարներ, որոնք ռոմանտիկ և սեքսուալ ներգրավվածություն են զգում միմյանց նկատմամբ ՝ առանց այդ զգացմունքները ֆետիշ դարձնելու։ Արդյունքում, ընդամենը հինգ դրվագներից հետո անիմեն հաջողություն ունեցավ ԼԳԲՏ թեմատիկայով հետաքրքրված երկրպագուների շրջանում և ոչ միայն։ Բացի այդ, անիմացիայի և պատմության դրական արձագանքների շնորհիվ անիմեն տեղ գտավ նաև հանրության շրջանում։ Ինչպես պնդում է մեկ այլ գրախոս ՝ սկզբունքորեն հնարավոր է ճշմարտանման փաստարկներ հորինել գլխավոր կերպարների միջև ռոմանտիկ հարաբերությունների բացակայության օգտին։ Սակայն, յոթերորդ դրվագի իրադարձությունները հաշվի առնելով, դա արդեն կնշանակի տեղի ունեցածը հերքելու դիտավորյալ փորձ։ Գեղասահքի եռակի չեմպիոն Ջոնի Վեյրը նշել է, որ այս անիմեում ԼԳԲՏ թեմատիկայի դրական կերպարի ներկայացումը գովելի է, թեև դժվար թե փոխի 60-ամյա գործարարների պատկերացումները՝ հոմոսեքսուալ մարզիկների մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «Yuri!!! on Ice TV Anime's 1st Teaser Reveals Staff, Cast». Anime News Network.
  3. «Yuri!!! on Ice BD/DVD/CD».
  4. «Yuri!!! on Ice Anime's Opening Theme Revealed, Previewed in New Video». Anime News Network.
  5. «Yuri!!! on Ice Anime Reveals Ending Theme, Premiere Date, Additional Cast». Anime News Network.
  6. «Yuri!!! on Ice Anime Gets Brand-New Film». Anime News Network. 2017 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  7. 7,0 7,1 Hodgkins, Crystalyn (2018 թ․ հուլիսի 1). «Yuri!!! on Ice Anime Film Reveals Staff, Title, 2019 Date, Visual». Anime News Netework. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  8. Wilson, Angel (2019 թ․ հունվարի 17). «People Have Seen Yuri on Ice Movie Footage!!». The Geekiary. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Yuri on Ice» հոդվածին։