«Zorra (երգ)» | |
---|---|
![]() | |
Նեբուլոսսաի երգը | |
Ժանր | սինթիփոփ |
Լեզու | իսպաներեն |
Տևողություն | 193 վայրկյան |
Հեղինակ | Mery Bas? և Mark Dasousa? |
Կոմպոզիտոր | Mery Bas? և Mark Dasousa? |
«Zorra», իսպանական Nebulossa սինթ-փոփ դուետի երգը։ Երգը հաղթել է Benidorm Fest 2024-ում և ներկայացելու է Իսպանիան Մալմյոյում կայանալիք Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Դուետը «Zorra» երգով մասնակցել է Benidorm Fest 2024 երգի փառատոնին, որը կազմակերպել է RTVE-ը՝ 2022 թվականից ի վեր ընտրելու Իսպանիայի մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթին։ Մրցույթը տեղի է ունեցել Վալենսիայի համայնքի Բենիդորմ քաղաքի Palau Municipal d'Esports l'Illa de Benidorm-ում[1]։ Ազգային ընտրության մասնակցել է տասնվեց արտիստ, մրցույթը բաղկացած է եղել երեք շոուից՝ երկու կիսաեզրափակիչ՝ հունվարի 30-ին և փետրվարի 1-ին, և եզրափակիչ՝ փետրվարի 3-ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչում եղել է ութ երգ և չորսը որակավորվել են եզրափակիչ։ Յուրաքանչյուր շոուի արդյունքները որոշվել են հանրային քվեարկության, դեմոսկոպիկ ժյուրիի և փորձագիտական ժյուրիի համակցությամբ։
Առաջին կիսաեզրափակիչում «Zorra» երգը հաղթել է 149 միավորով, իսկ հետո 156 միավորով հաղթել է եզրափակիչում։ Կիսաեզրափակիչում «Zorra»-ն ստացել է ամենաշատ միավորները փորձագիտական ժյուրիի կողմից, իսկ եզրափակչում «Zorra»-ն ստացել է ամենաշատ միավորները դեմոսկոպիկ ժյուրիից և հեռուստաքվեարկությունից[2]։
Երգի վերնագիրը, որը բազմիցս կրկնվել է բառերի մեջ, բառացիորեն նշանակում է «էգ աղվես», բայց օգտագործվում է նաև գռեհիկ ենթատեքստերով և այդպիսով կասկածի տակ է դրվել որպես Եվրատեսիլի կանոնակարգի հնարավոր խախտում։ Այնուամենայնիվ, Եվրոպական հեռարձակողների միությունը, որը պատասխանատու է մրցույթի կազմակերպման և վերահսկման համար, El País-ին հրապարակված հայտարարության մեջ բացատրել է, որ բառի օգտագործումը կանոնների խախտում չի հանդիսանում[3]։
2024 թվականի փետրվարի 7-ին RTVE-ն հայտարարել է, որ երգի պաշտոնական անգլերեն անվանումը կլինի «Vixen», իսկ Nebulossa-ն թողարկել է երգի տեսահոլովակը անգլերեն[4]։
Չարթ (2024) | Լավագույն
դիրք |
---|---|
Իսպանիա (PROMUSICAE)[5] | 5 |
|