«Լաշկո» գարեջրագործարան | |
---|---|
Տեսակ | Գարեջրի գործարան |
Երկիր | ![]() |
Կայք | pivo-lasko.si և lasko.eu |
![]() |
«Լաշկո» գարեջրագործարան (սլովեներեն՝ Pivovarna Laško Union), մինչև 2016 թվականը՝ (սլովեներեն՝ Pivovarna Laško), Սլովենիայի ամենամեծ գարեջրագործարանը, որի գլխավոր գրասենյակը այդ երկրի մայրաաղաք Լյուբլյանայում է, իսկ արտադրական ձեռնարկությունները՝ Հարավային (Ստորին) Շտիրիա մարզի Լաշկո քաղաքում (հենց այդ քաղաքի անունով էլ կոչվել է)։ 2016 թվականին Laško և Union գարեջրագործարանները միավորվել են և դարձել Heineken կոնցեռնի սեփականությունը[1][2]։
Laško գարեջրագործարանը 1825 թվականին հիմնադրել է Ֆրանց Գեյերը, որն զբաղվում էր կոճապղպեղով թխվածքեղենի ու մեղրագինու արտադրությամբ։ 1838 թվականին նոր տեր էունեցել՝ Հայնրիխ Ավգուստ Ուլիխը, ով հոգ է տարել ապրանքանիշի տարածման մասին[3]։ Գործարանը 1938 թվականին վերաբացվել է, գերմանացիների տիրապետության ժամնակաշրջանում շարունակել է գործել[4]։ 1945 թվականին ավերվել է դաշնակից զորքերի ռմբակոծության հետևանքով, մեկ տարի անց՝ վերակառուցված ու նորացված՝ շարունակել է իր գործունեությունը[5]։ Հետպատերազմական շրջանում երկար տարիներ եղել է մեծությամբ հինգերորդ գարեջրագործարանը Հարավսլավիայում, իսկ 1991 թվականին արդեն ամենամեծն էր։
1990 թվականին վաճառել է մեկ միլիոն հեկտալիտր գարեջուր, բայց մեկ տարի անց վաճառքը կտրուկ նվազել է (Հարավսլավիայի մասնատման և տասնօրյա պատերազմի հետևանքով շուկաները կորսվել էին)[6]։ Եվրամիությանը Սլովենիայի անդամակցումից հետո Laško-ն մրցակից Union գարեջրագործարանի հետ ապահովել է ներքին շուկայի պահանջարկի 80 %-ի բավարարումը[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Լաշկո» գարեջրագործարան» հոդվածին։ |
|