«Չեռնոբիլ» ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կիև |
Ղեկավարության նստավայր | Կիև, Ուկրաինա |
Հասցե | Provulok Khoryva, 1, Kyiv, Ukraine, провулок Хоревий, 1, և Khoryv Lane, 1, (провулок Хоревий, 1) |
Հիմնադրվել է | ապրիլի 25, 1992 |
Կայք | chornobylmuseum.kiev.ua/index.php?lang=en |
«Չեռնոբիլ» ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний музей «Чорно́биль»), թանգարան Կիևում՝ նվիրված Չեռնոբիլյան վթարին։
Թանգարանը բացվել է 1992 թվականի ապրիլի 26-ին Պոդոլսկի հրշեջ կայանի տարածքում (1980-ականներին այստեղ և հարևան շենքում տեղակայված էր Կիևի տարածաշրջանային հրշեջ վարչությունը, որը իր վրա էր վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի կրակը մարելու բեռը)։
Ցուցահանդեսում կա մոտ 7000 ցուցանմուշ` գաղտնազերծված փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ, Պոլեսիեի ժողովրդական ճարտարապետության հուշարձաններ, որոնք հավաքվել են թանգարանի արշավախմբերի կողմից Չեռնոբիլի մեկուսացման գոտուց։ Այստեղ հանարվոր է տեսնել եզակի տեսանյութեր աղետի և դրա հետևանքների մասին՝ օգտագործելով «Չեռնոբիլի ԱԷԿ-ը վթարի առաջ, ընթացքում և հետո» եռամաս դիորաման, Չեռնոբիլի ատոմակայանի գործող մոդելը, որն ընդլայնում է թանգարանի ժամանակագրական և թեմատիկ շրջանակը, բարձրացնում է ցուցադրության հուսալիությունը։ Թանգարանը բաց է 10:00-ից մինչև 18:00-ն[1]:
Թանգարանի հարևանությամբ տեղադրված է «Ապագայի հույս» քանդակագործական կոմպոզիցիան։
Թանգարանը հիմնադրվել և աջակցվում է Ուկրաինայի կառավարության և Կիևի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Մասնավոր և արտասահմանյան նվիրատվությունները նույնպես սովորական են։ Մասնավորապես, թանգարանը ֆինանսավորում է ստացել Ճապոնիայի կառավարության կողմից[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Չեռնոբիլ» ազգային թանգարան» հոդվածին։ |