Ávvir հսսամ.՝ Ávvir | |
---|---|
Այլի Կեսկիտալոն՝ Նորվեգիայի Սաամյան խորհրդարանի նախագահը (2005—2007), կարդում է Ávvir թերթը (2009 թվականի լուսանկար | |
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | Հյուսիսսաամերեն |
Հիմնադրվել է | փետրվարի 6, 2008[1] |
Սեփականատեր | Finnmark Dagblad?[2] և The Saami Reindeer Herders’ Association of Norway?[2] |
Երկիր | Նորվեգիա |
Գրասենյակ | Կարասիոկ և Կյոտուկեյն, Ֆինմարք, Նորվեգիա |
ISSN | 1890-6575 |
Կայք | avvir.no(շվեդ.) |
Ávvir Վիքիպահեստում |
Ávvir («Խնամք»[3][4], «Ուշադրություն»[4]), հյուսիսսաամերեն լեզվով թերթ։ Թողարկվում է Հյուսիսային Նորվեգիայում, ֆյուլկա Ֆինմարքում, շաբաթական հինգ օր (երեքշաբթիից շաբաթ)։ Ávvir-ը աշխարհում միակ օրաթերթն է հյուսիսսաամերեն լեզվով։
Թերթի գրասենյակները գտնվում են նորվեգական ֆյուլկա Ֆինմարքի Կարասյոկում և Քյոուտուկեյնուում։ Խմբարակազմը բաղկացած է 12 թղթակիցներից, որոնք աշխատում են Տանա, Կարասյոկ, Քյոուտուկեյնու, ինչպես նաև Տրոմսյո կոմունաներում[5]։
Ávvir թերթը ձևավորվել է Min Áigi (թողարկվող Կարասյոկում) և Áššu (թողարկվող Քյոուտուկեյնուում)[6] թերթերի միաձուլումից, որը տեղի էր ունեցել 2008 թվականին։ Թերթի առաջին համարը թողարկվել է 2008 թվականի փետրվարի 6-ին՝ Սաամների միջազգային օրը։ Հրատարակչությունների միավորման հիմնական նպատակը այնպիսի թերթի թողարկվումն էր, որը ամեն օր կտպագրվեր։ Áššu թերթը շաբաթական երկու օր էր թողարկվում (երեքշաբթի և ուրբաթ), մինչդեռ նոր թերթը սկսեց հրատարակվել շաբաթական հինգ օր՝ երեքշաբթի օրվանից մինչև շաբաթ օր[6]։
Հյուսիսսաամերեն ávvir բառը կարելի է թարգմանել որպես «ուշադրություն», «խնամք»[4]։ Այդ անվանումը առաջարկվել էր քաղաքական գործիչ Լայլա Սուսաննա Վարսի կողմից։
Նույն 2008 թվականին պետությունը թերթին ֆինանսական աջակցություն ցուցաբերեց. ըստ այդմ՝ Ávvir և Նորվեգիայի մեկ այլ հայտնի Ságat թերթը երկրում ամենամեծ ֆինանսական աջակցությունը ստացան՝ հաշված մեկ հետևողի չափով։
Ávvir թերթը տպագրվում է թերթի տպագրատանը՝ Համերֆեստ քաղաքում գտնվող Finnmark Dagblad-ում։
Թերթի հավաստագրված մաքուր տպագրությունը, ըստ Թերթի հրատարակողների ասոցիացիիայի, 2008 և 2009 թվականներին կազմել է 1204 օրինակ, իսկ 2010 թվականին՝ 1271 օրինակ[7] (Նորվեգիայի լեզվակիրների ընդհանուր թվի հաշվարկով՝ 15 հազար մարդ[8]):
Ávvir թերթի մեկ երրորդը պատկանում է Nordavis AS խմբին (որը, իր հերթին, պատկանում է Altaposten թերթին), մեկ երրորդը՝ Finnmark Dagblad խմբին, ևս երրորդ մասը՝ այլ բաժնետերերի, այդ թվում՝ Norske Reindriftsamers Landsforbund և 'Indre Finnmark investeringsselskap ընկերություններին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ávvir» հոդվածին։ |
|