«Я сошла с ума» | |
---|---|
Տատուի սինգլը | |
«200 по встречной» ալբոմից | |
Թողարկված | 2000 թվականի դեկտեմբերի 19 |
Ֆորմատ | CD |
Ժանր | փոփ |
Երգահան | Սերգեյ Գալոյան |
Տևողություն | 03:35 |
Լեյբլ | Նեֆորմատ |
Պրոդյուսեր | Իվան Շապովալով |
«Я сошла с ума» (հայերեն՝ Ես խելագարվել եմ), «Տատու» խմբի առաջին մաքսի սինգլ, որը հետագայում ընդգրկվել է նրանց «200 по встречной» առաջին ալբոմի մեջ։ Այն հանդիսանում է «All the Things She Said» երգի ռուսերեն տարբերակ։
«Я сошла с ума» երգի համար տեսահոլովակը նկարահանվել է 2000 թվականի աշնանը՝ Մոսկվայի Խոդինսկի դաշտում։ Հոլովակի ռեժիսորն է խմբի պրոդյուսեր Իվան Շապովալովը։ Սցենարի համաձայն, երկու աշակերտուհիներ (որոնց դերը կատարում էին Կատինան ու Վոլկովան), անձրևի ու մետաղական ցանկապատի հետևում կանգնած մարդկանց ծանր հայացքների տակ գտնվելով, համբուրվում են միմյանց հետ։ Տեսահոլովակի վերջում աղջիկները հեռանում են իրար ձեռքից բռնած։
Սինգլը հասել է 89-րդ հորիզոնականին ռուսական ռադիոկարտում 2000 թվականին, չնայած դրան, որ ռոտացիայում ընդամենը 12 օր էր[1]։ Երգը ռադիոյով հնչել է ավելի քան երկու միլիոն անգամ։
Երաժշտական քննադատները նշել են Քեթի Փերրիի «E.T.» ու «Я сошла с ума» և «All the Things She Said» երգերի համահունչ լինելը[2]։