Ա-60 | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | testbed aircraft? |
Առաջին թռիչք | օգոստոսի 19, 1981 |
Միավոր արտադրված | 2 |
Բազային մոդել | Ilyushin Il-76? |
![]() |
Ա-60, ԽՍՀՄ-ի փորձառական թռչող լաբորատորիա, «ԻԼ-76»-ի հիման վրա լազերային զենքի կրող։ Նախատեսված է մթնոլորտի վերին շերտերում լազերային ճառագայթների հետախուզման համար, իսկ հետագայում՝ հակառակորդի հետախուզման ճնշման համար[1]։
«Ա-60»-ը մեգավատտ լազերի ավիացիոն տեսակն է՝ նախատեսված տիեզերք ուղարկելու համար, ինչպես տիեզերական սարք 17Ֆ19Դ «Սկաֆ-Դ»-ն[2]։
«1Ա»-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 1970-ական թվականների կեսերին՝ Գ.Մ.Բերիևի անվան տագանրոգյան ավիացիոն գիտատեխնիկական համալիրի և Գ․Դիմիտրովի անվան գործարանի արտադրական-տեխնիկական հիմքի վրա։ Հիմնական գործընկերը «Ալմազ» գիտաարտադրական միությունն էր՝ Բ.Վ.Բունկինի գլխավորությամբ։
Լազերային համակարգի տեղավորման նպատակով ԻԼ-76-ի կառուցվածքում կատարվել են մի քանի լուրջ փոփոխություններ,
Թռչող լաբարատորիա «1Ա»-ն իր առաջին թռիչքը կատարել է 1981 թվականի օգոստոսի 19-ին, երկրորդ ինքնաթիռը՝ «1Ա2»-ը (ԽՍՀՄ-86879)՝ 1991 թվականի օգոստոսի 29-ին։
Առաջին թռիչքն իրականացվել է «1Ա» թռչող լաբորատորիայի կողմից 1981 թվականի օգոստոսի 19-ին, իսկ երկրորդ «1Ա2» ինքնաթիռը (ԽՍՀՄ-86879) 1991 թվականի օգոստոսի 29-ին։ Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին «1Ա» մեքենան այրվել է 1986 թվականի հունիսին Չկալովսկու օդանավակայանում՝ լազերային փորձարկումների ժամանակ[3]։ Երկրորդ «1Ա2»-ը հետագայում օգտագործվել է որպես տրանսպորտային ինքնաթիռ։ 2012 թվականին տեղեկատվություն է հայտնվել դրա արդիականացման ծրագրի վերաբերյալ։
Հատուկ համալիրի և դրա համակարգերի բարելավման և փոփոխման ուղղությամբ թռչող լաբորատորիա «1Ա2»-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Գլխավոր կոնստրուկտորը եղել է «ՏԱՆՏԿ»-ի գլխավոր կոնստրուկտոր Ն. Ա. Ստեփանովը։
«1ԼԿ222»-ն գտնվում է Պուշկինի օդանավակայանում (Սանկտ Պետերբուրգ)։ Այն ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տիեզերական էշելոնին հակազդելու համար օդային լազերային համալիր է։ Նախագծի վրա աշխատանքները շարունակվում են։ Ն. Ա. Ստեփանովը նշանակվել է «Արտադրանք 1Ա»-ի գլխավոր կոնստրուկտոր (2002-ից՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 2007 թվականից առ այսօր՝ «Գ. Մ. Բերիև ՏԱՆՏԿ»-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ)։
2009 թվականի օգոստոսի 28-ին իրականացվել է համալիր գիտափորձ, որի ժամանակ, երբ «Ա-60» թռչող լաբորատորիայի տախտակամածից լազերային ճառագայթ էր ուղղվում տիեզերանավի վրա, որը գտնվում էր թռիչքի 1500 կմ բարձրության վրա, գրանցվել է արտացոլված ազդանշան։
2010 թվականին ի հայտ են եկել նոր տեղեկություններ ռազմական ավիացիոն լազերային համակարգի վրա աշխատանքները շարունակելու վերաբերյալ[1], 2011 թվականին ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել է այս նախագծի վրա աշխատանքը, իսկ «Ա-60»-ի սարքավորումները մասամբ ապամոնտաժվել են[4]։
2012 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրամայել է պաշտպանական արդյունաբերությանը վերսկսել աշխատանքը մարտական լազերների ստեղծման շուրջ, որոնք ունակ կլինեն ինքնաթիռներ, արբանյակներ և բալիստիկ հրթիռներ հարվածել։ Ֆինանսավորումը թարմացվել է։ Բերիևի անվան «ՏԱՆՏԿ»-ը վերսկսել է «Ա-60» թռչող լաբորատորիայի աշխատանքը, օդանավը ենթարկվելու է ամբողջական արդիականացման։ Համակարգի փորձարկումները, որոնք կոչվում են «Սոկոլ-Էշելոն», նախատեսված էին մինչև 2013 թվականը[4]։ «1Ա2» արդիականացման աշխատանքներն իրականացրել են «Ալմազ-Անտեյ» պաշտպանական խմբի և «Վորոնեժ»-ի նախագծման բյուրոյի «Խիմպրոմ-Ավտոմատիկա» ուժերը[5], սակայն, 2015 թվականի սկզբի դրությամբ, իրավիճակը մնացել է անորոշ[3]։
2016 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ շարունակում է աշխատել ռազմական ավիացիոն լազերային համակարգի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է լազերային զենքի որոշակի տեսակների ընդունման մասին, բայց չի շեշտել, թե որոնց[6]։ 2018 թվականի վերջի տեղեկությունների համաձայն` աշխատանքներ են տարվում թշնամու արբանյակների դեմ պայքարի համակարգի շուրջ[7]։