ԱԵԿ-999 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | Անհատական գնդացիր |
Երկիր | Ռուսաստան |
Արտադրող | Q3552663? |
Փամփուշտի տեսակ | 7,62×54 մմ R |
ԱԵԿ-999 «Բարսուկ» (ռուս.՝ АЕК-999 «Барсук»), ռուսական միասնական գնդացիր, որն ստեղծվել է Կովրովի մեխանիկական գործարանում ՊԿՄ-ի հիման վրա և օգտագործում է 7,62×54 մմ R փամփուշտներ։ Մշակման հիմնական նպատակը եղել է զենքի կրակային հզորության մեծացումը փողի սառեցման լավացման հաշվին։ Թողարկվել է սահմանափակ խմբաքանակներով Ռուսաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների սպառազինության համար։
ՊԿՄ միասնական գնդացրի համեմատությամբ տվյալ գնդացրի հիմնական կառուցվածքային ձևափոխումը նոր անփոփոխ փողն է, որի ստեղծման համար օգտագործվում են ավիացիոն նյութեր։ Զենքի հավասարակշռման լավացման նպատակով զգալի փոփոխությունների են ենթարկվել հենարանն ու նրա ամրացման հանգույցը[1]։ Սկզբունքային նորարարություն է դարձել անաղմուկ կրակոցի հանվող սարքավորումը (ՊՄՍ)[2], ինչը թույլ է տվել զգալիորեն փոքրացնել ակուստիկ բեռնվածությունը գնդացրային հաշվարկի անդամների վրա աղմուկի ու փողային բոցի բացառման հաշվին[3]։ Կան տվյալներ, որ կրակոցի ձայնը, կախված տեղանքի տիպից ու ռելիեֆից, չի լսվում արդեն 400–600 մ հեռավորության վրա[2]։
Գնդացրի փողի վրա տեղադրվում է ջերմության ցրիչ, ինչն զգալիորեն նվազեցնում է տաք օդի աղավաղող ազդեցությունը նշանառության գծի վրա[4] և փողի կառուցվածքին տվել լրացուցիչ կոշտություն, ընդ որում՝ փողի ռեսուրսը հասել է 33-40 հազար կրակոցի[5]։ Գնդացրի ամբողջ օժանդակ նյութերը փոխարինվել են փայտից պլաստիկե, ինչի արդյունքում քաշը նվազել է շուրջ 0,5 կգ-ով[6]։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |