Աբազգներ | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
աբազգերեն | |||
Հավատք(ներ) | |||
Աբազգներ (հին հունարեն՝ Αβασγοί, լատին․՝ Abasci, Abasgi[1], վրաց.՝ აბაზგები), Աբխազիայի արևմտյան տարածաշրջանում բնակված հնագույն ցեղ, ի սկզբանե ապրել են Ափսիլիայից հյուսիս (ներկայիս՝ Օչամչիրայի շրջան)։
Նրանց մասին հիշատակում են Պլինիոս Ավագը, Ստրաբոնը և Արիանոսը։ 6-րդ դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին գրել է, որ նրանք ռազմատենչ էին, պաշտում էին ծառերի աստվածներին և ներքինիներ էին տրամադրում Հուստինիանոս Աի արքունիքին[2]։ 550 թվականին Լազական պատերազմի ժամանակ Աբազգները ապստամբում են Բյուզանդական կայսրության դեմ և օգնության կանչում Սասանյաններին։ Սակայն գեներալ Բեսսասը ճնշում է ապստամբությունը[3]։ 6-րդ դարում Աբազգները տեղափոխվում են հյուսիս և գրավում Գումիստա և Բզիբ գետերի միջև ընկած տարածքը[3], իսկ նրանցից հյուսիս ապրում էր մեկ այլ ցեղ՝ սանիգները։ Արիանոսի ժամանակներում նրանք ապրում էին Աբազգուս գետի ափին, ներկայումս անհայտ գետ, որը թափվում է Եվքսին[1]։ 10-րդ դարի բյուզանդական մատենագիր Հովսեփ Գենեսիոսը հաղորդում է, որ 820 թվականին աբազգները մասնակցել են Բյուզանդիայի արևելյան շրջաններում բռնկված և Թովմա Գազիրացու կողմից գլխավորած հակաֆեոդալական ապստամբությանը, որին մասնակցել են նաև մի շարք այլ ժողովուրդներ՝ արաբներ, հնդիկներ, ասորիներ, մարեր, զեխեր, իբերներ, կաբիրներ, սլավներ, հոներ, վանդալներ, գետեր, լազեր, ալաններ, խալդեր, հայեր և այլն։ Թոմվայի գլխավորած ապստամբական բանակը գրավում է ամբողջ արևելքը, իսկ հետո անցնում Թրակիա և փորձում գրոհով տիրանալ Կոստանդնուպոլսին[4][5][6]։
Ժամանակակից պատմագիտության մեջ վիճելի հարց է աբազգների ազգային պատկանելությունը։ Որոշ աղբյուրներ նրանց համարում են աբխազական, իսկ մյուսները՝ վրացական ցեղեր[7]։