Աբբաս Արաղչի պարս.՝ عباس عراقچی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1962 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեհրանի համալսարան, Քենթի համալսարան և Islamic Azad University Central Tehran Branch? |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Աշխատատու | Թեհրանի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Iran to Japan?, deputy minister?, ambassador of Iran to Finland? և Իրանի Արտաքին գործերի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Սեյեդ Աբբաս Արաղչի (1962, Թեհրան, Իրան, պարս.՝ سید عباس عراقچی), իրանցի դիվանագետ և քաղաքական գործիչ, Իրանի արտաքին գործերի նախարարը 2024 թվականի օգոստոսից։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի և դեսպանի պաշտոնը։
Աբբաս Արաղչին Իրանի արտաքին գործերի նախարարությանը կից միջազգային հարաբերությունների դպրոցում ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում: Այնուհետև նա Իսլամական Ազատ համալսարանի Կենտրոնական Թեհրանի մասնաճյուղում ստացել է քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում: Բացի այդ, Արաղչին Քենտի համալսարանի քաղաքական մտքի բաժնում ստացել է գիտությունների թեկնածուի կոչում[1]։
Արաղչին Իրանի արտաքին գործերի նախարարություն է ընդունվել 1989 թվականին։ 1990-ականների սկզբին նա Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղակայված Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում զբաղեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը[2]։
Արաղչին զբաղեցրել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2004-2005 թվականներին եղել է Միջազգային հարաբերությունների դպրոցի ռեկտոր։
Արաղչին եղել է նաև դեսպան Ֆինլանդիայում (1999–2003) և Ճապոնիայում (2007–2011)[2]։
Արաղչին նախկինում պաշտոնավարել է որպես Արտաքին գործերի նախարարության Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Համագործակցության հարցերի[3], իրավական և միջազգային հարցերով տեղակալ[2]։ Նա Հասան Ռոհանիի կառավարությունում եղել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցողը P5+1-ի հետ բանակցություններում[4]։
2017-ից 2021 թվականներին նա որպես նախկին քաղաքական տեղակալ աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Արաղչին 2024 թվականի օգոստոսի 11-ին առաջադրվել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից որպես իր արտաքին գործերի նախարար[5]։ Օգոստոսի 21-ին Իսլամական Խորհրդատվական ժողովի վստահության քվեից հետո դարձել է արտաքին գործերի նախարար[6]։
Արաղչին աջակցություն է հայտնել Դիմադրության առանցքին[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբաս Արաղչի» հոդվածին։ |
|