Աբբոթ Լիման անգլ.՝ Lyman J. Abbott | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1835[1][2] |
Ծննդավայր | ԱՄՆ, Մասսաչուսեթս, Ռոքսբերի |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1922[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Woodlawn Cemetery[3] |
Մասնագիտություն | կրոնական գործիչ, լրագրող |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Աշխատավայր | Օութլուք[2], Փլիմութ եկեղեցի[2] և Լոուել ինստիտուտ[2] |
Պարգևներ | |
Զավակներ | Լորենս Ֆրեյսեր էբոթ |
Ազգականներ | Willis J. Abbot? և John Stevens Cabot Abbott?[2] |
Lyman Abbott Վիքիպահեստում |
Աբբոթ Լիման (անգլ.՝ Lyman Abbott) (դեկտեմբերի 18, 1835[1][2], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 22, 1922[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կրոնական գործիչ և լրագրող։
1853-1869 թվականներին ամերիկյան մի շարք եկեղեցիներում ծառայել է որպես բողոքական քահանա։ 1876 թվականից Հենրի Բիչերի հետ խմբագրել էր «Քրիստիան Յունիոն» (Christian Union) ամսագիրը (1893 թվականից՝ «Քրիստիան աութլուք» (Christian Outlook): 1888 թվականից՝ Բիչերի մահից հետո, դարձել է Պլիմուտի կոնգլեգացիոնալիստական եկեղեցու քահանա Բրուքլինում։ Իր փիլիսոփայությունը տեղ է գտել «Քրիստոնեության զարգացում» (The Evolution of Christianity, 1892) և «Քրիստոնեությունը և հասարակական խնդիրները» (Christianity and Social Problems, 1896) աշխատություններում։
Պարբերականներում 1894-1896 թվականներին բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայկական հարցի լուսաբանմանը։ Այդ տարիներին իր քարոզներում Աբբոթը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերին ու կոտորածներին։ Նա գտնում էր, որ 1894-1896 թվականների հայերի կոտորածները մոլեռանդ ամբոխի հատուկենտ քայլեր չեն, այլ սուլթանական կառավարության կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբոթ Լիման» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |