Աբբոտտինա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Actinopteri |
Կարգ | Ծածանակերպեր (Cypriniformes) |
Վերնաընտանիք | Cyprinoidea |
Ընտանիք | Ծածանազգիներ (Cyprinidae) |
Ցեղ | Աբբոտտինա (Abbottina) Jordan & Fowler, 1903 |
Աբբոտինա[1] (լատին․՝ Abbottina), ճառագայթալողակ ձկների դասի, ծածանազգիների ընտանիքի ձկների ցեղ։ Ցեղի անվանումը տրվել է ի պատիվ կենդանաբան Ջեյմս Ֆիշեր Էբոթի, ով Էտաջիմայի Ճապոնական ռազմական ակադեմիայի պրոֆեսոր էր[2]։
Աբբոտինայի մարմինը երկարավուն է, երկարաձիգ և կողային սեղմված։ Դունչը երկարավուն է, սրածայր, վերին տեսքը՝ գոգավոր։ Գլխի մեջտեղում են գտնվում փոքրիկ աչքերը։ Շրթունքները մսալի են ու գորտնուկավոր չեն։ Վերին ծնոտի վերջավորությունը չի հասնում աչքի սկզբին։ Յուրաքանչյուր վերին ծնոտում գտնվում է մեկական փոքրիկ բեղիկ[2]
Ցեղը ներառում է 5 տեսակ[3]։
Ցեղի ներկայացուցիչները հանդիպում են Ասիայում[3]։ Ինվազիվ տեսակ է համարվում գետային աբբոտտինան (լատին․՝ Abbottina rivularis): Այս տեսակը լայնորեն տարածված է Եվրոպայի, Մոնղոլիայի և Կենտրոնական Ասիայի ջրային ավազաններում[5]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբոտինա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբոտինա» հոդվածին։ |
|