Աբդ ալ-Կարիմ Ղալլաբ արաբ․՝ عبد الكريم غلاب | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1919[1][2] |
Ծննդավայր | Ֆես, Մարոկկո |
Մահացել է | օգոստոսի 14, 2017[3][2] (97 տարեկան) |
Մահվան վայր | Casa Blanca, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Ալ-Կարաուին |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Կուսակցություն | Իսթիքլալ կուսակցություն |
Անդամություն | Academy of the Kingdom of for Royaume?[4] |
Abdelkrim Ghallab Վիքիպահեստում |
Աբդ ալ-Կարիմ Ղալլաբ (արաբ․՝ عبد الكريم غلاب, դեկտեմբերի 31, 1919[1][2], Ֆես, Մարոկկո - օգոստոսի 14, 2017[3][2], Casa Blanca, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ), մարրոկացի գրող, հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական և քաղաքական գործիչ։ Մարոկկոյի գրականության նշանավոր ներկայացուցիչ։
Սովորել է Ալ-Կարաուինի համալսարանում։ Այնուհետև, մինչև 1945 թվականը, նա փիլիսոփայություն է ուսումնասիրել Կահիրեի համալսարանում։ Ստացել է արաբական գրականության մագիստրոսի կոչում։
Քաղաքական գործիչ է, «Իսկիկլալ» կուսակցության անդամ։ 1961 թվականից խմբագրել է կուսակցական մարմնի «Ալ-Ալամ» (Al-Alam) ամենօրյա թերթը։
Հինգ վեպերի և պատմվածքների երեք ժողովածուների հեղինակ է։ «Յոթ դուռ» (1965), «Մենք թաղեցինք անցյալը» (1966), «Վարպետ Ալին» (1971) վեպերը, «Մահացավ մի հաջողակ մարդ» պատմվածքների ժողովածուն (1965), «Եվ մի տոպրակ դրախտից» վեպերը (1977) նվիրված են ազգային-ազատագրական շարժման խնդիրներին. դրանք արտացոլում էին ազգային մեծ բուրժուազիայի տեսակետները։ Նրա աշխատանքները զգալի ազդեցություն են ունեցել իր հայրենիքում քաղաքական և գրական կյանքի վրա[5]։
Մասնագետների կարծիքով, նրա արաբական ոճը հայտնի է իր «էլեգանտ և երբեմն ակադեմիական դասականությամբ»։
Ղալլաբն ուսումնասիրել է հասարակական-քաղաքական և մշակութային խնդիրներ` «Մտքի զարկերակի բաբախումը» (1961), «Մշակույթի և գրականության մասին» (1964) և այլն. ուսումնասիրել է արաբացման խնդիրները, դրա զարգացման հարցերը, դրա անցկացման մեթոդներն ու եղանակները («Արաբացումը և նրա դերը Մագրիբի երկրներում ազատագրական շարժման մեջ»)։
2000 թվականին Եգիպտոսի արաբ գրողների միությունը նրա «Վարպետ Ալի» վեպը ներառել է «Արաբական երբեմնի լավագույն 100 վեպերի» մեջ։ 2001 թվականին Մարոկկոյի մշակույթի վարչությունը հրատարակել է Ղալլաբի ամբողջական գործերը հինգ հատորով։ 2004 թվականին արժանացել է Թունիսի Մաղրեբի մշակույթի մրցանակի։
Նրա աշխատանքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Կարիմ Ղալլաբ» հոդվածին։ |
|