Աբդալլահ Լյարուի արաբ․՝ عبد الله العروي | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Ազեմմուր, El Jadida Province, Doukkala-Abda |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող, գրող և համալսարանի դասախոս |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Կրթություն | Lyautey երկրորդական վարժարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզ Սորբոնի համալսարան (1976)[2] |
Ուշագրավ աշխատանքներ | The entire history of Morocco? և Q16125607? |
Անդամակցություն | Academy of the Kingdom of for Royaume?[3] |
Աշխատավայր | Մուհամեդ V-ի անվան համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Latifa Benjelloun? |
Ազգականներ | Abdelkader Benjelloun? |
Abdallah Laroui Վիքիպահեստում |
Աբդալլահ Լյարուի (արաբ․՝ عبدالله العروي; նոյեմբերի 7, 1933[1], Ազեմմուր, El Jadida Province, Doukkala-Abda), մարոկկոացի պատմաբան, գրող և փիլիսոփա, գրում է արաբերեն և ֆրանսերեն։ Համարվում է ներկայիս Մարոկկոյի առաջատար մտավորականներից մեկը[5][6]։
Աբդալլահ Լյարուին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 7-ին Ազեմմուր քաղաքում։ Նրա մայրը մահացել է, երբ նա ընդամենը երկու տարեկան էր։ Աբդալլահը սովորել է մեկտեբում, նախքան յոթ տարեկան հասակում պետական տարրական դպրոց ընդունվելը, որտեղ նա սովորել է 1941-1945 թվականներին։ 1945 թվականին Լյարուին դրամաշնորհ է ստացել Մարաքեշի Սիդի-Մոհամմեդ քոլեջում սովորելու համար, որտեղ անցկացրել է հաջորդ հինգ տարին։ Այնուհետև նա ուսանել է Կասաբլանկայի Լյաուտի վարժարանում 1949 թվականից մինչև 1951 թվականը և Ռաբատի Գուրանի վարժարանում 1951-1953 թվականներին։ 1953 թվականին Լյարուին բակալավրի աստիճան է ստացել, որից հետո ուսումնասիրել է պատմություն և տնտեսություն Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ նրա դասախոսների թվում էին Շառլ Մորազեն և Ռայմոն Արոնը։ 1958 թվականին նա ստացել է Diplôme d ' études supérieures դիպլոմ։ 1963 թվականին հունիսին ստանալով իսլամագիտության մագիստրոսի աստիճան՝ նա նշանակվել է Ռաբատի Մոհամմեդ V համալսարանում պատմության պրոֆեսորի օգնական։ 1976 թվականին Լյարուին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Մարոկկոյի ազգայնականության սոցիալ-մշակութային ակունքները» (ֆր.՝ Les Origines sociales et culturelles du nationalisme marocain, 1830-1912), որը հրապարակվել է 1977 թվականին[7][8]։ Լյարուին դասավանդել է Մոհամեդ V-ի համալսարանում մինչև 2000 թվականը։ Նա նաև գրել է հինգ վեպ[9]։
2000 թվականին Աբդալլահ Լյարուին արժանացել է կատալոնական միջազգային մրցանակի (կատ.՝ Premi Internacional Catalunya)[10][11]։ 2017 թվականին նա ստացել է շեյխ Զաիդի գրքի մրցանակը՝ որպես «Տարվա մշակութային անձ»[12][13] գլխավոր կատեգորիայում՝ ստանալով 1 միլիոն դիրհամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդալլահ Լյարուի» հոդվածին։ |
|