Աբդուլխարաբ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մալաթիայի գավառում։ Գտնվում է Մալաթիա քաղաքից հարավ[1]։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։