Աբխազիայի արքաների ցանկ, (վրաց.՝ აფხაზთა მეფეთა დივანი՝ ափխազթա մեփեթա դիվանի), 10-11-րդ դարերում կազմված աբխազական թագավորների ցանկ։ Մեզ է հասել 15-րդ դարից մնացած դիվանը, որը մշակվել է Էվկտիմե Տակայիշվիլիի կողմից։ Թարգմանվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով[1][2][3]։
Ցանկը կազմվել է որպես առաջին համայն վրաց թագավորի՝ Բագրատ III-ի նախորդների շղթա։ Նա Աբխազիայում գահ էր բարձրացել 978 թվականին։ Բագրատը սերում էր հայ Բագրատունիների ճյուղ՝ Բագրատիոնիների դինաստիայից։
Ստորև ներկայացվում են 22 թագավորները։ Մինչև 780-ական թվականները նրանք Բյուզանդական կայսրության վասալներն էին։ Անկախ թագավորության հիմքը դրել է Լևոն II-ը, ով վերջ է տվել արքոնտի ինստիտուտին և իրեն արքա հռչակել։ Իրեն հաջորդող թագավորները Անոսիդների տոհմից էին, բացառությամբ գահը զավթած Հովհաննես և Ատրներսեհ Շավլիանիների։