Ենթակատեգորիա | • adverse effect • abortion complication | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | աբորտ, հոգեկան առողջություն, կանանց առողջություն | |
Հետևանք | Մեծ դեպրեսիվ խանգարում |
Գիտական և բժշկական փորձագետները բազմիցս եկել են այն եզրակացության, որ աբորտը հոգեկան առողջության համար ավելի մեծ վտանգ չի ներկայացնում, քան պահպանված անցանկալի հղիությունը[1][2][3]։ Այնուամենայնիվ, հղիության արհեստական ընդհատման և հոգեկան առողջության միջև կապը դեռևս քաղաքական քննարկումների առարկա է[4][5]։ 2008 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, առկա տվյալները վերլուծելուց հետո, եզրակացրեց, որ աբորտը չի մեծացնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը։ 2011 թվին այդ ասոցացիայի հետ համագործակցող Մեծ Բրիտանիաի հոգեկան առողջության ազգային կենտրոնը նաև եզրակացրեց, որ հղիության առաջին եռամսյակում առաջին աբորտը չի բարձրացնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը՝ համեմատած հղիությունը պահելու հետ[3][6]։ 2018-ին ԱՄՆ գիտությունների, ճարտարագիտության և բժշկության ազգային ակադեմիան եզրակացրեց, որ աբորտը չի հանգեցնում դեպրեսիայի, տագնապի կամ հետտրավմառիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ)։ Մեծ բրիտանիայի Մանկաբարձուհիների և գինեկոլոգների թագավորական քոլեջը նույնպես ամփոփեց փաստական տվյալները՝ հաստատելով, որ աբորտը չի մեծացնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր անցանկալի հղիությունը կրում են[7]։ 2011 և 2012 թվականներին Դանիայի բնակչության շրջանում կատարված երկու ուսումնասիրություններում, որոնք վերլուծել են աբորտի և հոգեբույժի դիմելու միջև կապը, աբորտից հետո այցելությունների աճ չի հայտնաբերվել։ Փաստորեն, այս նույն ուսումնասիրությունը պարզել է, որ առաջին երեխայի ծնվելուց հետո հոգեբույժի այցելությունների աճ կա[8]։ 2008 թվին աբորտների և հոգեկան առողջության վերաբերյալ բժշկական գրականության համակարգված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձրորակ ուսումնասիրությունները հետևողականորեն հայտնաբերել են աբորտների աննշան ազդեցությունը հոգեկան առողջության վրա, մինչդեռ ցածրորակ ուսումնասիրությունները, ամենայն հավանականությամբ բացասական հաղորդում են հետևանքների մասին[9]։
Չնայած գիտական և բժշկական կարծիքների ծանրակշիռ լինելուն, աբորտների դեմ պայքարող որոշ խմբեր շարունակում են պնդել աբորտների և հոգեկան առողջության խնդիրների միջև կապի մասին[10]։ Աբորտների դեմ պայքարող որոշ խմբեր օգտագործում են "հետաբորտային համախտանիշ" տերմինը՝ նկարագրելու համար այն բացասական հոգեբանական հետևանքները, որոնք նրանք վերագրում են աբորտին։ Այնուամենայնիվ, «հետաբորտային սինդրոմը» որպես այդպիսին չի ճանաչվում բժշկական համայնքի կողմից[11][12]։ Հետաբորտային սինդրոմը (ՀԱՍ) ներառված չէ հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ուղեցույցում (DSM-IV-TR) կամ հոգեկան վիճակների ցանկում (ICD-10): Առողջապահության ոլորտի մասնագետները և ազատ ընտրության կողմնակիցները պնդում են, որ "հետաբորտային համախտանիշի" գաղափարը մասսայականացնելու փորձերը մարտավարություն է, որն օգտագործվում է աբորտների դեմ պայքարի կողմնակիցների կողմից քաղաքական նպատակներով[4][10][13][14]։ ԱՄՆ որոշ նահանգների օրենսդիր մարմինները հիվանդներին պարտավորեցրել են զեկուցել, որ աբորտը մեծացնում է դեպրեսիայի և ինքնասպանության ռիսկը, Չնայած գիտական ապացույցներին, որոնք հակասում են նման պնդումներին[9][15]։
Գիտական գրականության համակարգված վերանայումները ցույց են տվել, որ աբորտ կատարած կանանց երկարաժամկետ հոգեկան առողջության մեջ տարբերություններ չկան՝ համեմատած համապատասխան հսկողության խմբերի կանանց հետ, այսինքն՝ այն կանանց, ովքեր պահել են չպլանավորված հղիությունը մինչև վերջ։ Այս ուսումնասիրությունները չեն հայտնաբերել պատճառահետևանքային կապ աբորտի և հոգեկան առողջության խնդիրների միջև[9]։ Թեև որոշ ուսումնասիրություններ արձանագրել են աբորտի և հոգեկան առողջության խնդիրների միջև վիճակագրական հարաբերակցության մասին, այս ուսումնասիրությունները սովորաբար մեթոդաբանորեն թերի են և հաշվի չեն առնում շփոթեցնող գործոնները, կամ, ինչպես բազմաթիվ աբորտներ ունեցած կանանց արդյունքների դեպքում, տալիս են այլ նմանատիպ հետազոտությունների հետ անհամապատասխան արդյունքներ[2][16]։ Որոշ ուսումնասիրություններում ի հայտ է եկել, որ հարաբերակցության առկայությունը կարող է բացատրվել նախկինում գոյություն ունեցող սոցիալական հանգամանքներով և հուզական կամ հոգեկան առողջության խնդիրներով։ Տարբեր գործոններ, ինչպիսիք են հղիության հետ հուզական կապվածությունը, աջակցության բացակայությունը և աբորտի վերաբերյալ պահպանողական հայացքները, կարող են մեծացնել բացասական ռեակցիաների հավանականությունը[2][16]։
Ամենամեծ բժշկական և հոգեբուժական փորձագիտական խմբերը հետևողական ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել են, որ աբորտը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չի առաջացնում։ 2008 թվին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան(ԱՀԱ) վերլուծել է աբորտների և հոգեկան առողջության վերաբերյալ գրականությունը և եզրակացրել է, որ հղիության առաջին եռամսյակում մեծահասակ կնոջ կողմից հղիության մեկ անգամ արհեստական ընդհատումից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը ավելի բարձր չէ, քան այն ժամանակ, երբ անցանկալի հղիությունը կրվում է մինչև ժամկետը։ 2008 թվին ամերիկյան հոգեբանական ասոցիացիան ուսումնասիրեց աբորտների և հոգեկան առողջության վերաբերյալ գրականությունը և եզրակացրլ է, Նշելով, որ աբորտը կարող է և սթրեսից ազատել, և "լրացուցիչ սթրես առաջացնել" և միանշանակ մերժել այն գաղափարը, որ աբորտը «ըստ էության տրավմատիկ է»[2] Այն կանանց մասին, ովքեր ունեցել են աբորտից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ԱՀԱ-ն եզրակացրել է, որ այդ խնդիրները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են նախկինում գոյություն ունեցող ռիսկի գործոններով[2]։ Քանի որ այս և այլ ռիսկի գործոնները կարող են նաև որոշ կանանց նախատրամադրել ծննդաբերությունից հետո ավելի բացասական արձագանքների, նախկինում աբորտ արած կանանց շրջանում նկատվող հոգեկան խնդիրների ավելի մեծ հավանականությունը հիմնականում պայմանավորված է այս այլ գործոններով, քան հենց աբորտով[2]։ ՀԱՀ-ը նշել է բազմակի աբորտների ազդեցությանը նվիրված հետազոտությունների արդյունքների մեջ լուրջ անհամապատասխանություններ։ Բացի այդ, նույն գործոնները, որոնք կնոջը նախատրամադրում են բազմակի անցանկալի հղիության, կարող են նաև նրան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այդ պատճառով նրանք հրաժարվել են միանշանակ եզրակացություններ անել բազմաթիվ աբորտների վերաբերյալ հետազոտությունների արդյունքներից[2][17][18]։
2011-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի հոգեբույժների թագավորական քոլեջը համակարգված վերանայում է անցկացվել ՝ պարզելու համար, թե արդյոք աբորտները վնասակար ազդեցություն ունեն կանանց հոգեկան առողջության վրա։ Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվող ազգային հոգեկան առողջության կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած անցանկալի հղիությունը կարող է մեծացնել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը, այն կանայք, ովքեր բախվում են անցանկալի հղիության, ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրների նույն տեմպը՝ անկախ նրանից, նրանք ցանկանում են հղիությունը կրել մինչև ժամկետը, թե արհեստականորեն ընդհատել այն[3]։
2020 թվականին ԱՄՆ-ի կանանց շրջանում անցկացված երկարաժամկետ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց մոտ 99% - ը կարծում է, որ ճիշտ որոշում է կայացրել աբորտ անելուց հինգ տարի անց։ Թեթևացումը հիմնական հույզն էր, և միայն մի քանի կանայք էին զգում տխրություն կամ մեղավորություն։ Սոցիալական խարանը հիմնական գործոնն էր, որը դառնում էր տարիներ անց բացասական հույզերի ու ափսոսանքի աղբյուր։ "Այս արդյունքները լրացնում են գիտական ապացույցները, որ «աբորտի հետ կապված» հույզերը կապված են համարում անձնական և սոցիալական համատեքստի հետ, այլ ոչ թե բուն աբորտի[19]։
Որոշ կանայք աբորտից հետո բացասական հույզեր են ունենում, բայց ոչ ավելի հաճախ, քան այն կանայք, ովքեր ցանկանում էին աբորտ անել, բայց չեն արել, կամ այն կանայք, ովքեր վիժումներ են ունեցել.[2][16][20]: Աբորտ անող կանայք կարող են աջակցություն ստանալ աբորտների մասնագետներից, կամ ազգային զանգերի կենտրոններից[4][21]։
Այն գաղափարը, որ աբորտը բացասական հոգեբանական հետևանքներ ունի, լայնորեն քարոզվում էր հղիության ճգնաժամային կենտրոնների կողմից 1970-ականներին, և "հետաբորտային համախտանիշ(ՀԱՀ)" տերմինը լայնորեն օգտագործվում էր աբորտի դեմ քարոզողների կողմից ՝ աբորտի հետ կապված ցանկացած բացասական հուզական արձագանք նշանակելու համար[4][13][20][22]։
Հետաբորտային սինդրոմը չի ճանաչվել որպես առանձին հոգեկան հիվանդություն և չի ճանաչվել ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի, Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի, Ամերիկյան բժշկական ասոցիացիայի, մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի և հանրային առողջության ամերիկյան ասոցիացիայի կողմից[10][14][20][23][24][25]։ Գութմախերի ինստիտուտը հայտնում է, որ 2018 թվականի օգոստոսի դրությամբ ԱՄՆ 22 նահանգներից, որոնք տեղեկություններ են պարունակում աբորտին հնարավոր հոգեբանական արձագանքների մասին, ութ նահանգներ ընդգծում են բացասական հուզական արձագանքները[26]։ Հղիության արհեստական ընդհատման հոգեբանական հետևանքների վերաբերյալ վերջին գրականությունը շեշտում է աբորտ անելուց առաջ հոգեկան առողջության ռիսկի ենթակա կանանց ուսումնասիրության անհրաժեշտությունը[27]։
1967 թվին ընդունված աբորտների մասին օրենքի համաձայն, Միացյալ Թագավորությունում աբորտները օրինականացվեցին միայն այն դեպքում, եթե երկու բժիշկներ համաձայնեին, որ մինչև հղիությունը կարող է վնասել կնոջ ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը[28]։ Հոգեկան առողջության նկատառումները նույնպես դեր են խաղացել ԱՄՆ Գերագույն դատարանի 1973 թվի որոշման մեջ, որը վերաբերում էր Ռո Վեյդին, որում ասվում էր, որ նահանգային կառավարությունները չեն կարող արգելել հղիության դադարեցումը ուշ ժամկետներում, երբ դա «անհրաժեշտ է կնոջ կյանքը կամ առողջությունը պահպանելու համար"»[29][30][31]: Այս կանոնը հստակեցվել է 1973 թ.վին Դո Բոլթոնի գործով դատական որոշման մեջ, որում նշվում է, որ "բժշկական եզրակացությունը կարող է տրվել՝ հաշվի առնելով բոլոր գործոնները՝ ֆիզիկական, հուզական, հոգեբանական, ընտանեկան և տարիքային, որոնք վերաբերում են հիվանդի բարեկեցությանը": Այս դրույթի համաձայն է, որ ԱՄՆ-ում կանայք կարող են օրինականորեն ընտրություն կատարել հղիության արհեստական ընդհատման հմասին, Եթե զննումը ցույց է տալիս պտղի կենսունակության անոմալիաները[32][33][34]։
1987 թվին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հանձնարարեց Միացյալ Նահանգների գլխավոր վիրաբույժ Էվերեթ Քուփին, ով ավետարանական քրիստոնյա էր և աբորտների հակառակորդ, զեկույց պատրաստել հղիության արհեստական ընդհատումների առողջության հետևանքների վերաբերյալ։ Հաղորդվում է, որ վերանայման գաղափարը ընկալվել է որպես քաղաքական քայլ Ռեյգանի խորհրդականներ Դինեշ Դ ' Սոուզայի և Գարի Բաուերի կողմից, ովքեր կարծում էին, որ նման զեկույցը "վերակենդանացնելու է" աբորտների դեմ շարժումը, տրամադրելով աբորտների հետ կապված ռիսկերի ապացույցներ[35]։ Կուպը դժկամությամբ համաձայնեց այդ նշանակմանը՝ հավատալով, որ Ռեյգանն ավելի շատ մտահոգված է իր քաղաքական բազան խաղաղեցնելու համար, քան կանանց առողջությունը բարելավելու[36]։
Արդյունքում կուպը վերլուծել է ավելի քան 250 հետազոտություն, որոնք նվիրված են աբորտների հոգեբանական ազդեցությանը։ 1989 թվականի հունվարին կուպը Ռեյգանին ուղղված նամակում գրել է, որ «գիտական հետազոտությունները համոզիչ տվյալներ չեն տրամադրում կանանց առողջության վրա աբորտների ազդեցության մասին»[37]։ Կուպը պատասխան նամակով նշել է, որ «Ըստ Ռեյգանի որոշ խորհրդականների», կանխյավ հայտնի էր, որ աբորտների բացասական ազդեցությունը կանանց առողջության վրա այնքան մեծ է, որ առկա ապացույցները կստիպեն չեղյալ համարել Ռոն ընդդեմ Ուեյդի դատական գործի արդյունքները[38]։ Միացյալ Նահանգների Կոնգրեսին ուղղված ավելի ուշ ցուցմունքներում Կուպը հայտարարել է, որ առկա ապացույցների որակը չափազանց ցածր է՝ պատրաստելու համար այնպիսի զեկույց, որը կարող է «դիմակայել գիտական և վիճակագրական ստուգմանը»։ Կուպը հավելեց, որ «կասկած չկա, որ որոշ մարդիկ լուրջ հոգեբանական հետևանքներ են ունենում աբորտից հետո, բայց առանձին դեպքերը լավ գիտական նյութ չեն»[38]։ Կոնգրեսում իր ելույթում Կուպը նշել է, որ թեև աբորտի հոգեբանական արձագանքները առանձին դեպքերում կարող են «ճնշող» լինել, աբորտի հոգեբանական ռիսկերը «աննշան են հանրային առողջության տեսանկյունից»[4][35][39][40]։
Այնուհետև Կոնգրեսի հանձնաժողովը մեղադրել է Կուպին այն բանի համար, որ նա հրաժարվեց հրապարակել իր հետազոտության արդյունքները, քանի որ չկարողացավ ապացույցներ գտնել, որ աբորտները վնասակար են, և որ Կուպը հաշվի չի նստել իր գտած փաստարկների հետ Ռեյգանին ուղղված նամակում՝ ասելով, որ հետազոտություններն անհամոզիչ են։ Կոնգրեսմեն «Թեոդոր Ուայսը», ով վերահսկում էր հետաքննությունը, պնդում էր, որ երբ Կուպը ապացույցներ չգտավ, որ աբորտը վնասակար է, նա "որոշեց չհրապարակել զեկույցը, փոխարենը նամակ գրել նախագահին, որը բավական անորոշ էր, որպեսզի խուսափի աջակցել ընտրության կողմնակիցների դիրքորոշմանը, որ աբորտները անվտանգ են կանանց համար[40]։
Ավելի ուշ՝ 1989 թվին, ի պատասխան հարցի վերաբերյալ քաղաքական բանավեճի, ԱՀԱ-ն վերանայեց գիտական ակնարկը, որը հրապարակվել է Սայընս ամսագրում, և եզրակավրել է, որ «գիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների ծանրությունը ցույց է տալիս, որ առաջին եռամսյակում անցանկալի հղիության դեպքում օրինական աբորտը հոգեբանական վտանգ չի ներկայացնում կանանց մեծամասնության համար»։ ԱՀԱ-ի Աշխատանքային խումբը նաև եզրակացրել է, որ «աբորտից հետո լուրջ բացասական արձագանքները հազվադեպ են և կարող են հասկացվել, որպես կյանքի սովորական սթրեսի դեմ պայքարի մաս»[39][41]։
1994 թվին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի հանձնաժողովը, որը հետաքննում էր աբորտի մասին օրենքի ազդեցությունն ու հետևանքները, հրապարակեց զեկույց «Ռոուլինսոնի զեկույցը», որը եզրակացրեց, որ չկա գիտական ապացույց, որ աբորտը հոգեկան առողջության համար որևէ օգուտ է բերում, բայց փոխարենը կարող է կանանց ավելի մեծ ռիսկի ենթարկել հոգեկան հիվանդության համար քան եթե կինը ժամանակին երեխա ունենար[42][43][44]: Այս զեկույցում, որը հրապարակվել է 1995 թվին, հանձնաժողովը խորհուրդ է տվել աբորտների աջակիցներին «նախաձեռնել անկախ և երկարաժամկետ վերահսկողություն այն հաճախորդների նկատմամբ, ովքեր կարծում են, որ առավել վտանգված են հուզական խանգարման համար»։ Ռոուլինսոնի հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Մեծ Բրիտանիաի հոգեբուժների թագավորական քոլեջը (ՀԹՔ) գրավոր ցուցմունք է տվել այն մասին, որ «աբորտի համար հոգեբուժական ցուցում գոյություն չունի»՝ նշելով, որ դա «լուրջ հարցեր է առաջացնում ՝ հաշվի առնելով, որ աբորտների 91%-ը կատարվում է մոր հոգեկան առողջության հետ խնդիրների պատճառով»[43]։ Ի պատասխան Ռոուլինսոնի հանձնաժողովի՝ ՀԹՔ հայտարարություն է տարածել այն մասին, որ հանձնաժողովի կողմից իրենց գրավոր հայտարարության ամփոփագիրը «քոլեջի տեսակետների անճիշտ արտացոլումն է աբորտների վերաբերյալ»՝ հավելելով, որ «չկա որևէ ապացույց լուրջ հոգեկան խանգարումների կամ երկարատև հոգեբանական սթրեսի ռիսկի բարձրացման [աբորտից հետո»[43]։
2006 թվին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի գիտության և տեխնոլոգիայի կոմիտեն իրականացրել է գիտական զարգացումների վերաբերյալ մեկ այլ հետաքննություն՝ դիմելով ՀԹՔ-ին և« խնդրելով թարմացնել աբորտների վերաբերյալ իր 1994 թ. հայտարարությունը», հաշվի առնելով հետագա ուսումնասիրությունները[45]։ 2008 թվին ՀԹՔ-ն թարմացրել է իր դիրքորոշումը՝ խորհուրդ տալով, որ «կանայք հետազոտվեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետագա զարգացման հետ կապված ռիսկի գործոնների համար, և խորհրդատվություն ստանան աբորտի հետ կապված հոգեկան առողջության հնարավոր ռիսկերի վերաբերյալ»[46][47][48]: ՀԹՔ-ի վերանայված դիրքորոշման հայտարարությունը ներառում էր աբորտների և հոգեկան առողջության հարցերի համակարգված վերանայման առաջարկություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով «աբորտի հոգեբուժական ցուցումների առկայության ապացույցների գոյությունը»[46]։ Այս փոփոխված կարծիքի վրա ազդել է նոր հրատարակված գրականությունը, որը ցույց է տալիս աբորտների և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների միջև կապը, ներառյալ 30-ամյա երկայնական ուսումնասիրությունը, որին մասնակցել են Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում ծնված մոտ 500 կանայք[46][47][48] և Քորնուոլի հետաքննությունը բրիտանացի հայտնի նկարչուհի Էմմա Բեքի[47][49] ինքնասպանության վերաբերյալ, որը կապված է աբորտի հետ։ Այս առաջարկության արդյունքը 2011 թվին հոգեկան առողջության ազգային համագործակցող կենտրոնի կողմից անցկացված ակնարկն էր[3]։
{{cite book}}
: |website=
ignored (օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)