Աբու Ֆիրաս ալ-Համդանի أبو فراس الحمداني | |
---|---|
Ծնվել է | 932[1] |
Ծննդավայր | Բաղդադ, Աբբասյան խալիֆայություն (այժմ՝ Իրաք) |
Վախճանվել է | ապրիլի 4, 968[2][3][4] |
Վախճանի վայր | Սադադ (Հոմսի շրջան), Աբբասյան խալիֆայություն (այժմ՝Սիրիա) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, wāli, հեղափոխական և բանաստեղծ |
Լեզու | արաբերեն |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Աբասյան խալիֆայություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Ալ-Ռումիյաթ» |
Ազգականներ | Համդան իբն Համդուն, Աբդալլահ իբն Համդան, Հուսեյն իբն Համդան, Իբրահիմ իբն Համդան, Նասիր ադ֊Դաուլա, Սայֆ ադ֊Դաուլա և Սադ ադ֊Դաուլա |
Abu-Firas al-Hamdani Վիքիպահեստում |
Աբու Ֆիրաս ալ-Համդանի (ամբողջական անուն՝ արաբ․՝ الحارث بن سعيد بن حمدان الحمداني التغلبي الوائلي, Ալ-Հարիս իբն Սայիդ իբն Համդան ալ-Համդանի ալ-Թաղլիբի ալ-Ուաիլի, 932[1], Մոսուլ, Նինվեի մարզ - ապրիլի 4, 968[2][3][4], Sadad, Սադադի շրջան, Հոմսի գավառ, Հոմսի մարզ, Սիրիա), հռչակավոր արաբ բանաստեղծ, ռազմական և պետական գործիչ։ Նա Համդանիների իշխանական տոհմից էր, որոնք 10-րդ դարում ղեկավարում էին հյուսիսային Սիրիայի և Միջագետքի տարածքները։
Աբու Ֆիրաս ալ-Համդանին մանկությունից ապրել է Հալեպում Համդանի իշխանականների հովանու ներքո։ Նա դաստիարակվել է Հալեպում որտեղ հավաքվել էին այդ ժամանակաշրջանի արաբական և իսլամական մշակույթի փայլուն գործիչները, ինչպիսիք են ալ-Մութանաբբին, ալ-Ֆարաբին, Աբու ալ-Ֆարաջ ալ-Իսֆահանին, Իբն Խալավայհը, Իբն Նուբաթան և ուրիշներ։
Եղել է Հալեպի իշխան Սայֆ ալ-Դաուլայի զարմիկը և նրա արքունի բանաստեղծը։ Նրա կողմից նշանակվել է որպես Մանբիջի կառավարիչ։ Մասնակցել է Համդանիների մղած պատերազմներին ընդդեմ Բյուզանդական կայսրության։ 962 թվականի գերեվարվել է բյուզանդացիների կողմից ու ապրել 4 տարի Կոստանդնուպոլսում։ Այստեղ է, որ նա հեղինակել է իր ամենահայտնի բանաստեղծությունների շարքը՝ ալ-Ռումիյաթ (الرّوميات)։
Աբու Ֆիրասն սպանվել է 968 թվականին, Սայֆ ալ-Դաուլայի հաջորդող իշխան՝ Սաադ ալ-Դաուլայի դեմ ապստամբություն ղեկավարելիս։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Ֆիրաս ալ-Համդանի» հոդվածին։ |
|