Ագաթա Զուբել (լեհ.՝ Agata Zubel, հունվարի 25, 1978(1978-01-25)[1], Վրոցլավ[1])[3], ժամանակակից լեհ երգչուհի և կոմպոզիտոր[4]
Զուբելն ավարտել է Վրոցլավի Կարոլ Շիմանովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Կարոլ Լիպինսկու անվան երաժշտական համալսարանը, որտեղ կոմպոզիցիա է ուսումնասիրել Յան Վիխրովսկու ղեկավարությամբ։ Եղել է մշակույթի և ազգային ժառանգության նախարարության, Վրոցլավի քաղաքային խորհրդի, միջազգային կրթական հիմնադրամի կրթաթոշակառու, ուսանել է նաև Նիդերլանդներում։ Նա ներկայումս Լեհաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական շրջանակի անդամ է, ունի երաժշտագիտության դոկտորի աստիճան, դասախոսում է Վրոցլավի երաժշտական համալսարանում։ Ի թիվս բազմաթիվ պարգևների՝ 2013 թվականին արժանացել է կոմպոզիտորների միջազգային խորհրդի առաջին կարգի մրցանակին[5] «Լավագույն կոմպոզիցիա» անվանակարգում, իր Ո՛չ ես ստեղծագործության համար՝ գրված սոպրանո ձայնի, գործիքային համույթի և էլեկտրոնիկայի համար[6]։
- Lumière: pour percussion, 1999
- Zdjęcia z albumu: na marimbę i kwartet smyczkowy (պատկերներ ալբոմից՝ մարիմբայի և լարային կվարտետի համար), 2001
- Trivellazione a percussione, 2001
- Symphony no. 2: 77 կատարողների համար, 2005. Գրվել է Deutsche Welle-ի պատվերով, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականին Բոննում՝ Բեթհովենֆեստ (Beethovenfest)-ի ընթացքում
- Symphony no. 3, 2009
- Cascando, 2009 – իր հեղինակած կոմպոզիցիաները
- Poems, 2009 – Կոպլանդի, Բերգի, Շիմանովսկու երգերը